Ֆելիքս Ցոլակյանը շարունակում է կատարել իր աշխատանքային պարտականությունները նույն գրաֆիկով. Էդմոն Զարգարյան
«Առաջին անգամ եմ այդ մասին լսում»,- այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԻ նախարարի մամուլի խոսնակ Էդմոն Զարգարյանն՝ անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե Արթուր Վանեցյանից և Վալերի Օսիպյանից հետո հնարավոր է, որ Ֆելիքս Ցոլակյանը ևս հրաժեշտ տա իր պաշտոնին։
«Ցոլակյանն արտակարգ ռեժիմով աշխատում է, շարունակում է կատարել իր աշխատանքային պարտականությունները նույն գրաֆիկով»,- նշեց մամուլի խոսնակը։
Հիշեցնենք, որ երկու օր առաջ Արթուր Վանեցյանն ազատվեց ԱԱԾ տնօրենի պաշտոնից, իսկ այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց ոստիկանության պետ Վալերի Օսիպյանին պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը։
Նշենք նաև, որ այսօր Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը լրագրողների հետ զրույցում հերքեց իր հրաժարականի մասին լուրերը՝ նշելով, որ այդպիսի մտադրություն չունի:
Հարակից հրապարակումներ`
- Ես իմ սկսած աշխատանքը կիսատ չեմ թողնելու. Դավիթ Տոնոյան
- Հրապարակվեց Վալերիյ Օսիպյանին ազատելու հրամանագիրը
- Նախագահականից հաստատում են. Օսիպյանին ազատելու առաջարկությունը ստացել են
- Դավիթ Տոնոյանն՝ իր հրաժարականի մասին
- Արթուր Վանեցյան. ԱԱԾ տնօրենի պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացնելու որոշում եմ կայացրել
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ