Յուրի Օգանեսյանը՝ հատուկ հյուր
Սեպտեմբերի 25-ին ԵՊՀ-ում տոնելու են պարբերական աղյուսակի 150-ամյակը և ԵՊՀ-ի 100-ամյակը։
Կազմակերպիչները նշում են, որ տոնակատարության շրջանակներում մասնակիցները ինտերակտիվ կերպով կմասնակցեն գիտական փորձերին, որոնք կատարվելու են Ա․Ալիխանյանի անվան գիտական լաբորատորիայի երիտասարդ գիտնականների կողմից։ Միջոցառումը կազմակերպվում է ԱԱԳԼ-ի և ԵՊՀ-ի Ֆիզիկայի ֆակուլտետի կողմից: Հատուկ հյուրն է լինելու Յուրի Օգանեսյանը։
«Վայրը՝ ԵՊՀ-ի կենտրոնական մուտքի բակում: Միջոցառման մեկնարկը տրվելու է ժամը 10։00-ին:
ՄՈՒՏՔՆ ԱԶԱՏ Է: Գրանցվելու համար՝ անցնել հղումով»,-նշում են կազմակերպիչները։