Պուտինն Իսրայելը համարում է ռուսալեզու պետություն
Իսրայելում ապրում է գրեթե երկու միլիոն ռուսախոս քաղաքացի, Ռուսաստանում այն համարում են ռուսախոս երկիր։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով «Keren Hayesod» հիմնադրամի համագումարում: Այս մասին գրում է Ria-ն։
«Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացիները կապված են ընտանեկան, ընկերական կապերով: Սա իսկապես ընդհանուր ընտանեկան ցանց է, առանց չափազանցության եմ ես սա ասում։ Իսրայելում գրեթե երկու միլիոն ռուսախոս քաղաքացի է ապրում: Մենք Իսրայելը համարում ենք ռուսալեզու պետություն»,-ասել է Պուտինը:
Նա ավելացրեց, որ Ռուսաստանի և Իսրայելի ժողովուրդները կիսում են պատմության ընդհանուր, հաճախ ողբերգական էջերը: