ԱՅԼՄԱՄՈՒԼ 10:11 18/09/2019 Տարածաշրջան

Վրացական ոսկին և Լիդիանի առկախված ծրագիրը

Վերջին ամիսներին Հայաստանի ամենաքննարկվող թեման, որը սպառնում է անգամ դառնալ հեղափոխությունից հետո ձեռքբերված կառավարության փորձաքարը, Ամուլսարի հանքի շահագործումն է։ aliq.ge-ն գրում է, որ Հայաստանի ամենագեղատեսիլ առողջարանային վայրերից մեկի հարակից տարածքում արդեն տասը տարի հանքարդյունահանություն իրականացնելու փորձ է անում «Լիդիան Արմենիա» հայկական երկրաբանահետախուզական կազմակերպությունը, որի բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է «Լիդիան Ինթերնեյշնլ» ԲԲԸ-ին:

«Գաղտնի պահվող փաստաթղթերը Հայաստանո՞ւմ են

2011 թվականի սեպտեմբերի 9-ին, Վրաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարության բնական պաշարների գործակալությունը օգտակար հանածոներ ուսումնասիրելու և ձեռք բերելու համար՝ աճուրդի միջոցով Վրաստանի Չոխատաուրի շրջանի Զոտի գյուղի վարչական տարածքում 720,25 հա տարածք 360 հազար դոլարով արտոնագիր է վաճառել «Georgian Resource Company» ՍՊԸ-ին:

Նշված ընկերությունը Վրաստանում հիմնադրվել է 2010 թվականին միևնույն «Lydian International» ընկերության կողմից՝ տնօրեն նշանակելով Թիմոթի Ջեյմս Քոֆլինին՝ մասնագիտությամբ երկրաբան, մագիստրոս, հանքարդյունաբերության գիտությունների դոկտորի թեկնածու:

Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ ընկերությունը օգտակար հանածոների որոնմամբ է զբաղվում և Հայաստանում իրականացնում է ոսկու հայտնաբերման ծրագիր: Ընկերությունը հիմնականում գործում է Արևելյան Եվրոպայում: Նրա ամենամեծ բաժնետերերն են Համաշխարհային բանկը և Գերմանիայի վերակառուցման բանկը:

Վրացական companyinfo.ge կայքի տվյալներով՝ Ներսես Կարամանուկյանը 2011 թվականի դեկտեմբերի 2-ից նշանակվել է Georgian Resource Company-ի տնօրեն: Զուգահեռաբար, Ներսես Կարամանուկյանը «Անելիք բանկ» ՓԲԸ վարչության նախագահ է նշանակվել 2013թ. հոկտեմբերի 7-ից: Կարամանուկյանի կենսագրությունից պարզում ենք, որ մինչ այդ՝ 2011-2012թթ. եղել է «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության գործադիր տնօրենը կովկասյան տարածաշրջանում:

Վրաստանի հանքային «ամենահամեղ պատառը»

Կարելի է պնդել, որ Վրաստանում «Lydian International»-ն ընտրել է հանքերի տեսանկյունից «ամենահամեղ պատառը»: Զոտի գյուղի բնակիչները՝ լեգենդներ են պատմում, որ տարիներ առաջ երբ գյուղի տարածքում հետազոտություններ են արել և ստուգել ոսկու պարունակությունը մտածել են, թե սարքը փչացել է և սխալ է աշխատում, սակայն նոր սարք բերելուց հետո ևս, երբ տվյալները պարզվել են, հաստատվել է, որ այս փոքր տարածքում ոսկու պաշարը հսկայական է:

Սրա հետ մեկտեղ, ինչպես ասում են գյուղի տարեցները, դեռևս խորհրդային շրջանում այս տարածքում բազմիցս հետազոտություններ են իրականացվել, ինչից հետո հետազոտության արդյունքները գաղտնի են պահվել: Ասում են՝ դա նրա համար է արվել, որ չհայտարարվի այս տարածքի հանքարդյունաբերության մեջ օգտագործելու վտանգի մասին: «Եթե հանքը բացվի, այստեղ կենդանի շունչ չի մնա», պնդում են տեղացիները: Հատկանշական է, որ Հայաստանի Վայոց ձորի մարզի բնակիչները նույնպես մեզ հետ զրույցում վստահեցնում էին, թե իրենց մոտ էլ են խորհրդային հասարակարգերի ժամանակ արված հետազոտությունները գաղտնի պահվել, որպեսզի տարածքը չվերածվի հանքարդյունաբերական գոտու։

«Սա երկու բառով բացատրելու թեմա չէ: Սա ռումբ է թաղված գետնի մեջ: Այստեղ, չնայած ոսկու արդյունահանման մեծ հավանականություն կա, կա նաև մեծ վտանգ, որը կներառի ոչ միայն գյուղը, այլև ամբողջ Չոխութաուրիի տարածաշրջանը: Կարծում եք ինչո՞ւ կոմունիստները չսկսեցին աշխատեցնել այս հանքը: Ժամանակին կատարված ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ եթե հանքը բացեն, ամբողջ շրջանը ենթակա է բնապահպանական աղետի», — պատմում է Զոտի գյուղի տարեց բնակիչ Ախմեդ Արթմելաձեն:

Պաշտոնյաները կարծում են, որ գոտում աշխատանքները երբեք էլ չեն սկսվի: Այս մոտեցման համար հիմք են տալիս դեռևս Շևարդնաձեի օրոք հայտարարված երկու մրցույթները, որոնք շահել են արտասահմանյան ընկերություններ, սակայն ավելի ուշ մնացել են միայն հայտարարությունների մակարդակում: Ինչպես մեզ ասում են՝ նման աճուրդները փող «պոկելու» լավագույն միջոցն էին:

Կապը Հայաստանի հետ

Ի դեպ համացանցում Շևարդնաձեի շրջանի աճուրդների մասին տեղեկատվություն գտնել չհաջողվեց, այդ իսկ պատճառով, դժվար թե «Georgian Resource Company»-ին որևէ տեղեկություն ունենա նախկին աճուրդների մասին:

Արխիվներից ելնելով՝ կարելի է ենթադրել, որ այս գործով վերջին պաշտոնական հանդիպումը 2016 թվականին է եղել, երբ հանդիպեցին Գուրիայի (Զոտի գյուղը Գուրիա ռեգիոնի` Չոխուտաուրիի շրջանում է) այն ժամանակվա մարզպետ Գիա Սալուքվաձեն և «Georgian Resource Company»-ի ներկայացուցիր Գիվի Պետրիաշվիլի:

Հանդիպմանը քննարկվել էին մի շարք հարցեր, որոնք վերաբերվում էին ընկերության կողմից Զոտի գյուղում անցկացվելիք նախագծերին: «Georgian Resource Company»-ին Զոտի գյուղի մանկապարտեզին էր նվիրաբերել տարբեր տեսակի պիտույքներ և կահույք: Ընկերությունը խոստանում էր նաև գյուղ տանող ճանապարհը բետոնապատել:

Սրանից մեկ տարի առաջ` 2015-ին, կայացել էր նաև Գուրիայի մարզպետի և մարզպետարանի ներկայացուցիչների հանդիպումը «Georgian Resource Company»-ի գործադիր տնօրեն Գիվի Պետրիաշվիլիի ու «Lydian International»-ի ղեկավար Հայկ Ալոյանի հետ: Այդ ժամանակ էլ՝ քննարկումների արդյունքում, կողմերը պայմանավորվել էին «մոտ ապագայում փոխըմբռնման հուշագիր ստորագրել»:

Ինչ են գրում վրացական լրատվամիջոցները

Վրացական լրատվամիջոցներում տարածված է նաև այսպիսի վարկած. «այս անգամ ավելի բարդ սխեմա է մշակվում: «Georgian Resource Company»-ին պատկանում է ԱՄՆ-ում գրանցված «Lydian Resources Georgia» ընկերությանը, որն իր հերթին պատկանում է «Lydian International Limited» ընկերությանը, որը գրանցված է բրիտանական օֆշորում` Վիրջինյան կղզիներում: Հատկանշական է, որ ո՛չ «Georgian Resource Company»-ին, ո՛չ էլ դրա սեփականատեր «Lydian Resources Georgia»-ին որևէ հետաքրքրություն չեն ունեցել Զոտիի պաշարների նկատմամբ: Ինչ վերաբերում է «Lydian International Limited»-ին` այն ոսկու արդյունահանումով դեռևս միայն Հայաստանում է գործունեություն ծավալում: Հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանում այդպիսի խոշոր բիզնես հետաքրքրությունները հիմնականում Ռուսաստանից են, կասկած չկա, որ հենց ռուսական կապիտալն է ուզում իր ճանկերը գցել Զոտիի հանքը»»,- գրել է  aliq.ge- կայքը՝ նշելով, որ հրապարակումն ունենալու է շարունակություն:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:44
Ռուբեն Մելիքյան. Վաղը Սամվելին հրավիրել են հարցաքննության
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է. «1) Դատարանի որոշումը հրապարակվեց երեկ գիշերը՝ ժամը 1:30: Սամվելը դատարանի դահլիճից ազատ արձակվեց։...
Աղբյուր` Panorama.am
11:19
Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներկայությունը Հարավային Կովկասի այս հատվածում. Անանյան
«Այն մեզ հստակ հուշում է, որ մոտ ապագայում սպասվում են մեզանից անկախ, սակայն մեզ համար անբարենպաստ իրադարձություններ»
Աղբյուր` Panorama.am
11:18
Իսկ ինչու Արցախը մենք չենք գնահատում, ինչպես որ ծախել են՝ դոլար-դրամով
Հայաստանում իրավաբան կա՞։ Ճեմ ասում՝ չալարող, ասում եմ՝ մեծ գործերի ունակ։ Ադրբեջանցիները քանդում են զավթած Արցախի հուշարձանները, շենքերը,...
Աղբյուր` Panorama.am
11:15
Ոստիկանների հետ քաշքշուկի հետևանքով քաղաքացու ոտքի պրոթեզը դուրս եկավ
Երիտասարդական մետրոյի հարևանությամբ տեղի ունեցող բողոքի ակցիայի վայր ժամանեցին մեծ թվով կարմիրբերատավոր ոստիկաններ։ Նրանք ակցիայի մասնակիցներին...
Աղբյուր` Panorama.am
11:12
Փառապանծ անցյալով հիմնարկից մնացին միայն իզն ու թոզը
Արթուր Խաչատրյանը գրում է, որ լուրջ, շատ լուրջ հիմնարկ էր։
Աղբյուր` Panorama.am
11:04
Ակցիայի մասնակիցներից մեկը վատացավ. «Ձեր շոուն արեք, գնացեք»
Կարգազանցության պատրաստ մի քանի տասնյակ քաղաքացիներ Վարդան Ղուկասյանի կոչով Երիտասարդական մետրոյի մոտ են։ Ակցիայի մասնակից կանանցից մեկը...
Աղբյուր` Panorama.am
10:59
Անթիլիասում կկայանա «Ցեղասպանություն և Արցախ» միջազգային համաժողով՝ Հայաստանից ու աշխարհից գիտնականների մասնակցությամբ
«Շատ կարևոր աշխատաժողով է լինելու Հայաստանից ու աշխարհից հայտնի գիտնականների մասնակցությամբ»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Արմինե Տիգրանյանը։
Աղբյուր` Panorama.am
10:57
Քաղաքացիները փակեցին Աբովյան փողոցը
ԴՕԿ-ի հիմնադիր Վարդան Ղուկասյանի կոչով մի քանի քաղաքացիներ, որոնք հավաքվել էին Մետրոյի Երտասարդական կայարանի հարևանությամբ, փակեցին Աբովյան...
Աղբյուր` Panorama.am
10:49
Ապրիլի 18-ին փոխանակման կետերում դոլարը և ռուբլին էժանացել են
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 18-ին ժամը 10:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 390.69 դրամ՝ էժանանալով 1.73 դրամով։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
10:30
«Փաստ». Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է
«Փաստ» օրաթերթը գրում է. Սահմանադրական դատարանը որոշել է վերսկսել Վճռաբեկ դատարանի նախկին դատավոր Սուրեն Անտոնյանի դիմումի...
Աղբյուր` Panorama.am
10:17
Կիրանցի արոտավայրերը, այգիները, Ոսկեպարի խմելու և ոռոգման ջրի ակունքները հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության ներքո. Զեկույց
Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամն զեկույց է հրապարակել «Փաստահավաք աշխատանքներ Հայաստանի Տավուշի մարզում» թեմայով։
Աղբյուր` Panorama.am
10:14
ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել Սամվել Վարդանյանի գործից
Երևան քաղաքում, երթուղային տրանսպորտում ապրիլի 15-ին տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ Քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր...
Աղբյուր` Panorama.am
09:47
Արցախում ամենօրյա պարբերությամբ ոչնացվում է համաշխարհային քաղաքակրթություն
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է
Աղբյուր` Panorama.am
09:42
«Գրքի աշխարհ»-ը չկառուցելու դիմաց մոտ 236 քմ տարածքով գույք է վերադարձվել պետությանը. Դատախազություն
Երևան քաղաքի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրի 1-ին հարկից՝ 127.8 քմ մակերեսով և 2-րդ հարկից՝ 108 քմ մակերեսով տարածքների...
Աղբյուր` Panorama.am
09:37
«Անահիտ»-ի մրցանակակիրները
Տղամարդու լավագույն դերակատարման է ճանաչցել Մայիս Սարգսյանին, կնոջ լավագույն դերակատար՝ Նարինե Գրիգորյանը
Աղբյուր` Panorama.am
09:31
Սերգեյ Մելքոնյան. Օրինաչափություն է՝ չկա հայ բնակչություն, չկա ռուսական ներկայություն
«Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերումն անակնկալ չէր։ Ինձ համար այն, ինչ կատարվում է, ևս մեկ անգամ հաստատում է դարերի օրինաչափությունը՝...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Հրապարակ». Իշխանության խոսքի հանդեպ տավուշցիները հավատ չունեն այլևս և որոշել են սպասել քայլերին
«Հրապարակ» թերթը գրում է. ««Ինչ հարց որ ներկայացրել էինք, էդ հարցի պատասխանը եկել էր տալու։ Մենք տարբերակ էինք...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Ժողովուրդ». Իշխանությունները իրենց «սրտի» կառուցապատողներից որ մեկի մոտ էլ փորձեն ստուգում իրականացնել, կբացահայտեն ավելին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի ընտանիքին պատկանող «Բիդեք» ՍՊԸ-ում...
Աղբյուր` Panorama.am
09:11
«Փաստ». «Գող-գող գալիս-գնում են». Հոգևորականը Փաշինյանի՝ Ոսկեպար այցի մասին
«Փաստ» թերթը գրում է. «Երեկ Նիկոլ Փաշինյանը նորից գնացել է Ոսկեպար՝ հանդիպելու տեղի բնակչության հետ: Մեր...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Ո՛չ պետությունը, ո՛չ համակարգը, ո՛չ էլ ՊԵԿ-ը պատրաստ չէին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Օրերս ՊԵԿ-ը հատարարեց, որ 2023 թվականի եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագրի...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Հրապարակ». Խաղաղապահներն ամբողջությամբ չեն հեռանում Արցախից
«Հրապարակ» թերթը գրում է. «Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահների դուրսբերման մասին տեղեկությունները երեկ...
Աղբյուր` Panorama.am
09:05
«Փաստ». Իշխանությունը փաստացի խաբեց միջազգային գործընկերներին՝ հարվածի տակ դնելով երկրի վարկանիշն ու հեղինակությունը
«Փաստ» թերթը գրում է. «Սահմանադրական դատարանը որոշել է վերսկսել Վճռաբեկ դատարանի նախկին դատավոր Սուրեն Անտոնյանի դիմումի...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Ժողովուրդ». Իրավապահ համակարգը փորձել է կապ հաստատել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 16-ին իրավապահ համակարգը...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Հրապարակ». Օսկանյանի վերադարձը նախատեսվում է ապրիլի 24-25-ին
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի գլխավորած՝ Արցախի ժողովրդի հիմնարար...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Փաստ». Բայդենի վարչակազմին այլ բան չի մնում, քան հայացքներն ուղղել դեպի Հարավային Կովկաս
«Փաստ» թերթը գրում է. «Հարավային Կովկասում իրավիճակը թեժանում է, ակնհայտ է, որ Արևմուտքը շտապում է և փորձում է...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Ժողովուրդ». Իշխանությունները ԵՄ անդամակցության հարցն այլևս անհաս ցանկություն են համարում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ իշխանությունները ԵՄ անդամակցության հարցն այլևս անհաս ցանկություն են համարում: Ինչպես ավելի...
Աղբյուր` Panorama.am
08:55
Ապրիլի 18-ին բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 18-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու...
Աղբյուր` Panorama.am
07:11
Սամվել Վարդանյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք և 7 միլիոն դրամ գրավ
Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Ժորա Չիչոյանի նախագահությամբ,  ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին...
Աղբյուր` Panorama.am
23:34
Ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողները
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան հրապարակել է Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողների ու մրցանակակիրների ցանկը։ Հունահռոմեական ոճի...
Աղբյուր` Panorama.am
23:06
Իրանցի վերլուծաբանը հայտարարել է, որ Ադրբեջան արհեստածին կազմավորումը կարող է դառնալ իրանական հրթիռային հարվածի թիրախ. Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Արհեստածին Ադրբեջանի տարածքում հակաիրանական նպատակներով գործող ռազմակայանների մասին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սամվել Վարդանյանի նկատմամբ կատարվել է ծանր հանցագործություն. Խուդոյան
14:50 17/04/2024

Սամվել Վարդանյանի նկատմամբ կատարվել է ծանր հանցագործություն. Խուդոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}