Քաղաքական 09:17 19/09/2019 Հայաստան

ԱՄՆ-ի կոնգրեսականները Հայաստան այցի շրջանակներում որոշել են այցելել նաև Արցախ

ԱՄՆ-ի կոնգրեսականներ Ջեքի Սփիր-Կանչելյանը, Ջուդի Չուն և Ֆրանք Փալոնը հոկտեմբերի մեկին Հայաստան մեկշաբաթյա այցի շրջանակներում որոշել են նաև Լեռնային Ղարաբաղ այցելել, ԱՄՆ-ի Կոնգրեսում անցած Ամերիկայի հայկական համագումարի միջոցառման շրջանակներում հայտարարել է Պասադենան ներկայացնող Ջուդի Չուն։ Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։

«Ես առանձնակի հետաքրքրությամբ նախատեսում եմ Արցախ այցելել, որպեսզի ինքս համոզվեմ, թե այնտեղ իրավիճակն ինչպիսին է»,-ասել է Ջուդի Չուն:

Կոնգրեսական Չուի նախաձեռնությունը, որը շուրջ մեկ ամիս առաջ ընդունվել է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի մեծամասնությամբ, նախատեսում է ղարաբաղյան շրջանում զինադադարն ամրապնդող Ռոյս-Էնգելի առաջարկի իրականացման համար 4 միլիոն դոլար հատկացնել: Այդ գումարով Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով տեղադրվելու են հատուկ սարքավորումներ, որոնք թույլ կտան պարզել, թե որ կողմն է խախտել զինադադարը։

«Այս միջոցներն ուղղված են խաղաղության ամրապնդմանն ու զինադադարը խախտողներին պատասխանատվության ենթարկելուն»,-ասել է Ջուդի Չուն:

Ջուդի Չուն փորձելու է նաև հավելյալ 6 միլիոն ուղղակի ամերիկյան օգնություն ապահովել Ղարաբաղին: Կոնգրեսականի խոսքով, նա տպավորվել էր դեռևս գարնանը Կոնգրեսում կայացած Հայաստանի առաջին տիկին Աննա Հակոբյանի հետ հանդիպումից։

«Արցախ այցելել հատկապես շատ եմ ուզում, որպեսզի իրավիճակին ծանոթանամ, տեսնեմ, թե այնտեղ ինչ է կատարվում և ապագայում կարողանամ էլ ավելի լուրջ աջակցություն ցուցաբերել Արցախում խաղաղության հաստատմանը»,-ասել է կոնգրեսականը:

Կոնգրեսում հայ-ամերիկյան բարեկամության խմբի հիմնադիր և համանախագահ կոնգրեսական Ֆրանք Փալոնի կարծիքով իրենց այցը հատկապես կարևոր է, քանի որ ամերիկյան օրենսդիրների առաջին այցն է Հայաստան՝ Թավշյա հեղափոխությունից հետո։

«Մեր այցի պատճառներից մեկն այն է, որ մեր խումբը ցանկանում է աջակցություն ցուցաբերել Հայաստանի նոր կառավարությանն ու խորհրդարանին»,-ասել է Փալոնը:

Փալոնի խոսքով, չնայած Պետքարտուղարությունն ամերիկացի օրենսդիրներին խորհուրդ է տվել խուսափել Ղարաբաղ այցելությունից, պատվիրակությունը որոշել է այնուամենայնիվ կատարել նաև այդ այցելությունը: Ինչ վերաբերում է Հայաստան այցելությանը, ապա դրա շրջանակներում կոնգրեսականները նախատեսում են հայաստանցի գործընկերների հետ քննարկել քաղաքական եւ առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության ընդլայնումը։

«Մենք շատ խանդավառված ենք Թավշյա հեղափոխության արդյունքով։ Հայաստանն ավելի ժողովրդավար երկիր դառնալու ճանապարհին է։ Մեզ ոգեշնչում է նոր կառավարության՝ կոռուպցիայի դեմ պայքարի, դատաիրավական բարեփոխումների իրականացման և երկրում օրենքի գերակայության հաստատմանն ուղղված քաղաքական կամքը»,-ասել է Ֆրանք Փալոնը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:44
Պաշտոնեական չարաշահման թվագրությունները ՀՔԾ պարզաբանմամբ
ԱԺ նախկին նախագահը ներգրավվել է որպես կասկածյալ ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով,...
Աղբյուր` Panorama.am
20:30
1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է 19 ՃՏՊ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 21-ից 22-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել...
Աղբյուր` Panorama.am
20:20
Արսեն Բաբայանի գործով դատական նիստ տեղի չունեցավ
Արսեն Բաբայանին դատարան չէին բերել և  դատական նիստ տեղի չունեցավ: Այս մասին դատարանի դիմաց ակցիայի մասնակիցներին հայտնեց փաստաբան...
Աղբյուր` Panorama.am
20:19
ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվում են հավաք-պարապմունքներ
ՀՀ զինված ուժերի 2019 թվականի ուսումնական տարվա պատրաստության պլանի համաձայն, Հայաստանի Հարնապետության պետական կառավարման համակարգի, պետական այլ...
Աղբյուր` Panorama.am
20:15
Մոսկվայում ծեծել են հայտնի երգչուհուն
Մոսկվայի կոսմետոլոգիական կլինիկայում ծեծել են հայտնի երգչուհի և կոմպոզիտոր Valentina-ին: Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին Ինսթագրամի իր էջում...
Աղբյուր` Panorama.am
20:06
Հայաստանը հետաքրքրված է Ֆրանսիայի հետ քաղաքական, տնտեսական, մշակութային կապերի խորացմամբ. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի նախագահ Լորան Վոքիեի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:02
Վաղը հոսանքազրկումներ են սպասվում Երևանում և 9 մարզերի համայնքներում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 23-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
19:56
Հերթական վիշապ սպանող-վիշապ դարձողը
Աշխարհի չափ հին այս երևույթն ուսումնասիրողներն անսպառ նյութ  կգտնեն հետթավշյա Հայաստանում։ Ժանրի կանոններով, Փաշինյան Նիկոլը կենսակերպ է...
Աղբյուր` Panorama.am
19:51
ՊԵԿ-ն իրազեկում է ավտոմեքենաների նախնական մաքսային հայտարարագրման կիրառման հնարավորության մասին
2020թ. հունվարի 1-ից փոխվելու են ներմուծվող ավտոմեքենաների նկատմամբ ՀՀ-ում կիրառվող Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գործող...
Աղբյուր` Panorama.am
19:42
Էմիլիա Քլարկին տխրեցրել է «Գահերի խաղի» քննադատությունը
Բրիտանացի դերասանուհի Էմիլիա Քլարկը, որ Դեյեներիս Թարգարիենի դերն է խաղացել «Գահերի խաղը» սերիալում, արձագանքել է ֆիլմի ավարտական...
Աղբյուր` Panorama.am
19:20
Արսեն Բաբայանին առաջադրված մեղադրանքը փոխվել է. Իրավապաշտպան
Դատարանի դիմաց ակցիա է ընթանում՝ ի պաշտպանություն Բաբայանի:
Աղբյուր` Panorama.am
19:03
Գազամատակարարման պլանային ընդհատումների մասին
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. հոկտեմբերի 24-ին ժամը 10.00-ից մինչև...
Աղբյուր` Panorama.am
18:48
Հանրապետության 6 պետական մանկատներում խնամք են ստանում շուրջ 630 երեխաներ
Այսօր Հայաստանում գործում են 6 պետական մանկատներ և չորս գիշերօթիկ հաստատություններ։ Մանկատներում խնամք են ստանում շուրջ 630 երեխաներ, որոնց 70...
Աղբյուր` Panorama.am
18:34
Բորիս Ջոնսոնը սպառնում է «ջնջել» Բրեքսիթի օրինագիծն ու նոր ընտրություններ անցկացնել
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը սպառնացել է ջնջել Բրեքսիթի օրինագիծն ու նոր ընտրություններ անցկացնել՝ մինչև Սուրբ Ծննդյան տոները, եթե...
Աղբյուր` Panorama.am
18:20
Նոյեմբերին Լիոնում կհանդիպեն Հայաստանի և Ֆրանսիայի քաղաքային իշխանությունները
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Լիոնի փոխքաղաքապետ Ժորժ Կեպենեկյանի գլխավորած...
Աղբյուր` Panorama.am
18:11
Մեղադրանքներ են առաջադրվել՝ օտարերկրյա քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակման համար
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է օտարերկրյա քաղաքացու՝...
Աղբյուր` Panorama.am
18:02
Արարատ Միրզոյանը ցավակցական հեռագրեր է հղել Մատվիենկոյին և Վոլոդինին
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ցավակցական հեռագրեր է հղել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին և...
Աղբյուր` Panorama.am
17:56
Մեր առաջարկած օրինագիծը օդից չէր եկել. Մելքումյան
«Արդեն հասկանալի է դառնում, որ մեր երկրում վարվող տնտեսական քաղաքականությունը հեղափոխական չի կարելի որակել»,- խորհրդարանի ամբիոնից...
Աղբյուր` Panorama.am
17:48
Սրբուհի Գրիգորյան. Դիալեզ ընդունող քաղաքացիների ճանապարհածախսի փոխհատուցման խնդիրը ձգվում է ու ձգվում
«Մենք կորցրել ենք այդ քաղաքացիներից մեկին, եթե այսպես ձգենք, խնդիրը պարզապես էլ չի լինի»։
Աղբյուր` Panorama.am
17:37
Գորգիսյան. ՀԾԿՀ-ի որոշման նախագծով առաջարկում են տոտալիտար ռեժիմներին հարիր կարգավորումներ
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի «Էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում կարգավորվող անձանց կողմից մատուցվող ինտերնետ...
Աղբյուր` Panorama.am
17:32
Կոտայքի մարզպետը Քասախի համայնքապետի հարցով դիմել է դատարան
Կոտայքի մարզի Քասախ  համայնքի ղեկավարի 09․10․2019թ․N767 գրությամբ ՀՀ Կոտայքի մարզպետարան է ներկայացվել  ՀՀ Կոտայքի մարզի Քասախ...
Աղբյուր` Panorama.am
17:20
Ու՞մ են հարցրել, որ այդպես մի գրչի հարվածով լուծարում են այդ գիշերօթիկները. ԲՀԿ պատգամավոր
«Ով է այն մոլորյալը, որ մտածում է, թե գիշերօթիկը միայն գիշերը մնալու տեղ է»,- այս մասին այսօր խորհրդարանում հայտարարությունների...
Աղբյուր` Panorama.am
17:12
Իվետա Տոնոյան. Բուհերի ծրագրից հանվում է երեք առարկա, որոնցից յուրաքանչյուրը սկսում է «հայ» բառով
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն ԱԺ հայտարարության ժամին գործընկերների ուշադրությունը հրավիրեց...
Աղբյուր` Panorama.am
17:09
Թունյանը պարզաբանում է, թե ինչու են մերժել եկամտահարկին վերաբերող ԼՀԿ օրինագծերը
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենքների մի շարք նախագծեր ԱԺ Տնտեսական հանձնաժողովի կողմից  բացասական...
Աղբյուր` Panorama.am
17:00
Նաիրի Հունանյանը դիմել է վաղաժամկետ ազատ արձակման համար
«Հոկտեմբերի 27-ի» գործով ցմահ դատապարտված Նաիրի Հունանյանը  դիմել է վաղաժամկետ ազատ արձակման համար:  ԱՆ քրեակատարողական...
Աղբյուր` Panorama.am
16:51
Պուտինն ու Էրդողանը բանակցում են Սոչիում
Սոչիում մեկնարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները՝ նեղ կազմով։ Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
16:33
Զինվորականը ամոթանք է տվել Անդրանիկ Քոչարյանին և Արեն Մկրտչյանին. Politik.am
«Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքները շարունակվում են, բայց գործընթացը այդքան էլ հարթ չի գնում:...
Աղբյուր` Panorama.am
16:21
«Իմ քայլ»-ն ու ԲՀԿ-ն դեմ են ԼՀԿ-ի օրինագծին
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացրած «Ազգային անվտանգության մարմիններում...
Աղբյուր` Panorama.am
16:17
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է նոր փորձնական նախագիծ Իրավաբանական անձանց համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է նոր նախագիծ՝ որը միտված է բարելավել իրավաբանական անձանց/անհատ ձեռներեցների սպասարկման գործընթացը մասնաճյուղերում:...
Աղբյուր` Panorama.am
16:06
Պիոտրովսկի. Էրմիտաժի և Խ. Աբովյանի տուն-թանգարանի միջև համագործակցության հիմքեր կդրվեն
ՌԴ Պետական Էրմիտաժի տնօրեն, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Միխայիլ Պիոտրովսկին հոկտեմբերի 20-ին այցելել է Խաչատուր Աբովյանի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Աղասի Ենոքյան. Արսեն Բաբայանի ձերբակալությունը նաև ճնշում է   խոսքի ազատության նկատմամբ
14:17 22/10/2019

Աղասի Ենոքյան. Արսեն Բաբայանի ձերբակալությունը նաև ճնշում է խոսքի ազատության նկատմամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}