Քաղաքական 18:51 19/09/2019 Տարածաշրջան

Եվրախորհրդարանը դատապարտել է Թուրքիայում հիմնարար իրավունքների ու ազատությունների ոտնահարումը

Եվրոպական խորհրդարանը (ԵԽ) որոշում է ընդունել, որով դատապարտել է Թուրքիայում ժողովրդի կողմից ընտրված տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների պաշտոնանկության և հոգաբարձուների նշանակման գործընթացը։ Ըստ որոշման՝ այդ կերպ ոտնահարվում է ժողովրդավարական իր գործառույթն իրականացնելու ընդդիմության իրավունքը։ Այս մասին տեղեկանում ենք Էրմենիհաբերից։

Եվրախորհրդարանի լիագումար նիստում քննարկվել է Թուրքիայում քաղաքապետների պաշտոնանկության գործընթացը, ինչպես նաև վերջին շրջանում մարդու իրավունքների ոլորտում տեղի ունեցող զարգացումները։ Քննարկման արդյունքում ընդունվել է տարբեր քաղաքական ուժերի կողմից համատեղ կազմված մի փաստաթուղթ, որով Թուրքիային կոչ է արվել ազատ արձակել բանտերում գտնվող ընդդիմադիր գործիչներին։ Խստորեն դատապարտվել է հոգաբարձուների նշանակումը, ինչը, ըստ ԵԽ որոշման, վնասում է ժողովրդավարությանը։

ԵԽ-ն նաև անդրադարձել է ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) Ստամբուլի նահանգային կառույցի ղեկավար Ջանան Քաֆթանջըօղլուի ազատազրկմանը՝ պնդելով, որ իշխանությունները ընդդիմադիր գործչին դատապարտել են քաղաքական պատճառներով։ Ընդգծվել է, որ թուրք պաշտոնյաները սպառնալիքներ են հնչեցրել նաև այլ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին պաշտոնանկ անելու վերաբերյալ։ ԵԽ որոշման մեջ կոչ է արվել վերջ տալ նման սպառնալիքներին։

«Մենք մտահոգված ենք Թուրքիայում իրավական պետության և մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների ոլորտում նկատվող հետընթացի պատճառով։ Դատապարտում ենք կամայական ձերբակալությունները, իրավական և վարչական հետապնդումները, ազատ տեղաշարժման սահմանափակումները, քաղաքական և հասարակական գործիչների, մտավորականների դեմ կիրառվող ճնշումները։ Մենք մտահոգված ենք ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով անորոշ մեղադրանքների հիման վրա ացկացվող հետաքննությունների ու ազատազրկումների պատճառով։

Թուրքիան պետք է ահաբեկչության դեմ պայքարի իր օրենքը համապատասխանեցնի մարդու իրավունքների միջազգային չափանիշներին։ Այդ օրենքը չպետք է կիրառվի իրենց խոսքի իրավունքից օգտվող անհատներին ու մամուլի ներկայացուցիչներին պատժելու համար։ Թուրքիան պետք է գործի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) նախադեպերին համաձայն։ Պետք է հարգանք ցուցաբերի ՄԻԵԴ-ի՝ Սելահաթթին Դեմիրթաշի վերաբերյալ ընդունած որոշման նկատմամբ», - ասված է ԵԽ որոշման մեջ։

Հավելենք, որ Եվրախորհրդարանի լիագումար նիստում ելույթ ունեցած գրեթե բոլոր պատգամավորները խստորեն դատապարտել են Թուրքիայում բազմաթիվ քաղաքական գործիչների, լրագրողների ու մտավորականների բանտարկության փաստը։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:40
Այրվում է Հաղթանակ զբոսայգու հարակից տարածքը
Երևանի օրվան նվիրված տոնական հրավառությունից հետո այրվում է Հաղթանակի զբոսայգու հարակից տարածքը: Այս մասին տեղեկացրել է Ֆոտոլուրը՝ հրապարակելով...
Աղբյուր` Panorama.am
20:00
Հայաստանի վարկանիշը կբարձրանա, եթե մերժենք Ամուլսարի ծրագիրը. Կ.Մանվելյան
Վարչական դատարանը հօգուտ Լիդիանի որոշում  կայացրեց՝ անվավեր ճանաչելով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի որոշումը: Տեսչության նախկին...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վաղվանից ջերմաստիճանը կնվազի
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 19-ի ցերեկը, 20-24-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ:...
Աղբյուր` Panorama.am
19:38
Հոկտեմբերի 21-ի հոսանքազրկումների մասին
Երևանում ու հինգ մարզերում
Աղբյուր` Panorama.am
19:26
Նոր Գեղիում կանցկացվի խնձորի փառատոն
Հոկտեմբերի 20-ին Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքում տեղի կունենա Խնձորի առաջին փառատոնը: Միջոցառումը կմեկնարկի Սբ․ Հովհաննես եկեղեցում՝ խնձորի և...
Աղբյուր` Panorama.am
19:14
Եկեղեցին այսօր նշում է Ս. Մատթեոս, Մարկոս, Ղուկաս և Հովհաննես Ավետարանիչների հիշատակի տոնը
Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. Մատթեոս, Մարկոս, Ղուկաս և Հովհաննես Ավետարանիչների հիշատակի տոնը։ Ս. Մատթեոսը Տիրոջ 12...
Աղբյուր` Panorama.am
19:06
Հայաստանն ազգային տաղավարով կներկայանա Վենետիկի բիենալեին
Հայաստանի Հանրապետությունն ազգային տաղավարով կներկայանա 2020 թ. Վենետիկի ճարտարապետական 17-րդ միջազգային բիենալեին: ՀՀ կրթության,...
Աղբյուր` Panorama.am
18:59
Ջենիֆեր Լոպեսը հարսանեկան զգեստով՝ Նյու Յորքի փողոցում
Ամերիկացի երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը ռոմանտիկ կատակերգության նկարահանման ժամանակ Նյու Յորքի փողոցում հայտնվել է ճոխ հարսանեկան...
Աղբյուր` Panorama.am
18:58
Բարսելոնայում բողոքի ցույցերը շարունակվում են
Բարսելոնայում շարունակվող բողոքի ցույցերի ընթացքում տեղի է ունեցել բախում ոստիկանության հետ։  Վերջիններս  օգտագործել են արցունքաբեր...
Աղբյուր` Panorama.am
18:51
«Ավրորա» մրցանակի շնորհման հանդիսավոր արարողությունը
Երևանի Ազատության հրապարակում մեկնարկել է «Ավրորա» մրցանակի շնորհման հանդիսավոր արարողությունը: Մինչ այդ Ազատության հրապարակում...
Աղբյուր` Panorama.am
18:48
Տարանտինոն հրաժարվել է Չինաստանի համար փոփոխել «Մի անգամ Հոլիվուդում»-ը
Ամերիկացի ռեժիսոր Քվենտին Տարանտինոն հրաժարվել է վերամոնտաժել «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմն այնպես, որպեսզի այն թույլատրեն Չինաստանի...
Աղբյուր` Panorama.am
18:37
«Ճշմարտությանը» հաջորդում է «Սուտը»
Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում հոկտեմբերի 20-ին պրեմիերա է
Աղբյուր` Panorama.am
18:30
Տիրազուրկ ձկնորսական ցանց՝ դրենաժային ջրերում
Այսօր, վաղ առավոտյան Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի աշխատակիցները ֆեյսբուքյան օգտատերերից մեկի՝ ...
Աղբյուր` Panorama.am
18:26
Սիրիայում Թուրքիայի գործողությունը դատապարտելու համար Հյուսիսային Կիպրոսի ղեկավարը մահվան սպառնալիքներ է ստացել
Թուրքիայում շարունակում է մեծ աղմուկ հանել այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսի թուրքական Հանրապետության նախագահ Մուստաֆա Աքընջի արձագանքը՝...
Աղբյուր` Panorama.am
18:18
Սիմոնյանը հրապարակել է նորածնի սեռը, քաշը, հասակը
«Սիրելի աշխարհ։ Խնդրում եմ, Մարո Տիգրանի Քյոսայանի նկատմամբ բարի եղիր։ Նա այստեղ նորեկ է»
Աղբյուր` Panorama.am
18:11
Հայկական խոհանոցը՝ բարձր նորաձևության ոգեշնչման աղբյուր
Հայկական ավանդական ուտեստների գույների և առհասարակ հյուրընկալության կոնցեպտուալ հիմքով ստեղծված զգեստների հավաքածուի նորաձևության ցուցադրություն...
Աղբյուր` Panorama.am
18:07
Երևանի սուրճի արտադրամասերից մեկում ծխացել է 0.5 խմ սուրճ
«911» ծառայությունն այսօր առավոտյան ահազանգ է ստացվել, որ Երևանի Ֆրունզեի փողոցի թիվ 8/6 հասցեում գտնվող սուրճի արտադրամասի...
Աղբյուր` Panorama.am
18:03
Միխայիլ Պիոտրովսկին` Կարմիր բլուրում
«Երևանին ցանկանում է ևս 2800, ևս 2800, ևս 2800 տարի»:
Աղբյուր` Panorama.am
17:59
Հայաստանում 9 ամսում ՃՏՊ-ներից զոհվել է 253 մարդ
Այս տարվա ինն ամիսներին Հայաստանում տարածքում արձանագրվել է 3444 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչի հետևանքով զոհվել է 253 և մարմնական...
Աղբյուր` Panorama.am
17:56
Աննա Հակոբյան. Հայ ժողովուրդը հումանիզմ աղերսողից վերածվեց հումանիզմ սփռողի և քարոզողի
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին, ‹‹Իմ քայլը›› և  ‹‹City of smile/ Ժպիտների քաղաք››...
Աղբյուր` Panorama.am
17:53
Մարությանը համաձայն չէ ավագանու ընդդիմադիր անդամների հետ
«Ընդհանրապես չի հարվածի վարկանիշին, որովհետև խոշոր ներդրողը չի նշանակում, որ լավ ներդրող է և լավ աշխատանք է կատարել»,- լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
17:48
Արարատ-Արմենիան, Ալաշկերտը և Երևանը տուգանվել են
Հոկտեմբերի 17-ին տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն...
Աղբյուր` Panorama.am
17:36
Հազարավոր մարդիկ են հավաքվել Լոնդոնի կենտրոնում
Այսօր Բրիտանիայի խորհրդարանում քվեարկության է դրվում  Brexit-ի շուրջ Եվրամիության և Մեծ Բրիտանիայի բանագնացների կողմից համաձայնեցված...
Աղբյուր` Panorama.am
17:26
Կոմանդոսը՝ զինհաշմանդամ մարզիկներին. Ձեր մարտական ոգին ինձ էլ է փոխանցվում
«Փորձում ենք ամեն ինչ անել, որ մրցումներն անցկացվեն միջազգային չափանիշներին համապատասխան»,-հայտարարեց Հայաստանի ուժային եռամարտի...
Աղբյուր` Panorama.am
17:12
Վերադառնում եմ. Հենրիխ Մխիթարյան
Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում մարզումներից լուսանկար է հրապարակել ու գրել....
Աղբյուր` Panorama.am
16:59
Արտյուշ Գրիգորյան. Ջավախքում հայտնվել են գովազդներ, որտեղ հայաստանյան ինչ-որ ընկերություն առաջարկում է վարկեր
Ջավախքի բնակվայրերում արդեն տևական ժամանակ է հայտնվում են գովազդներ, որտեղ հայաստանյան ինչ-որ ընկերություն առաջարկում է վարկեր մինչև 2 միլիոն...
Աղբյուր` Panorama.am
16:48
«Թե ինչ հաճույքով են քաղաքացիները հարկեր վճարում, շատ առումով կապված է նրանից, թե ինչպես են ծախսվում այդ հարկերը»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում մասնակցել է Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնած «Ռազմավարական պլանավորման աշխատաժողովին»:...
Աղբյուր` Panorama.am
16:36
Արմեն Կարապետյանն աշխատանքից ազատվել է անձնական պատճառով
Արմեն Կարապետյանն ազատվել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից սեփական դիմումի համաձայն: «Անձամբ իր անունից...
Աղբյուր` Panorama.am
16:27
Բաքվում փակել են մետրոյի կայարանները չարտոնված ցույցի պատճառով
Ադրբեջանում իշխանությունները որոշել են  ժամանակավոր փակել մետրոյի երեք կայարանները, որտեղ ընդդիմությունն որոշել է չարտոնված ցույց...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հակատուբերկուլյոզային դիսպանսեր»-ի աշխատակիցները բողոք են դուրս եկել
12:12 15/10/2019

«Հակատուբերկուլյոզային դիսպանսեր»-ի աշխատակիցները բողոք են դուրս եկել

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}