Քաղաքական 19:46 19/09/2019 Հայաստան

Բաքվից դեռ խաղաղասիրական ոչինչ չենք լսել. Վահե Էնֆիաջյան

«Հայաստանի ղեկավարությունն ընդգծել է, որ կողմնակից է հակամարտության խաղաղ կարգավորմանը, այնուամենայնիվ, մենք Բաքվից դեռ խաղաղասիրական ոչինչ չենք լսել»,- այս մասին հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը՝ ելույթու ունենալով սեպտեմբերի 18-ին Թուրքիայի Գիրեսուն քաղաքում կայացած Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի տնտեսական, առևտրի, տեխնոլոգիական և  բնապահպանական հարցերի հանձնաժողովի 53-րդ նիստում։

Ինչպես տեղեկացնում են լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, ԱԺ փոխխոսնակն իր ելույթում  նշել է.

«Հարգարժան գործընկերներ, տիկնայք և պարոնայք, ողջունում եմ տնտեսական, առևտրային, տեխնոլոգիական և բնապահպանական հարցերով կոմիտեի 53-րդ նիստի բոլոր մասնակիցներին:
Արդյունավետ և գրագետ տնտեսական քաղաքականությունը միշտ լուրջ երաշխիքներ է տալիս համագործակցող երկրների կողմից առավել բարենպաստ քաղաքականություն վարելու համար:
Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի Գլխավոր Վեհաժողովն այն կազմակերպություններից մեկն է, որտեղ վերոնշյալ գաղափարախոսությունը քննարկվում է անդամ-պետությունների կողմից, և հնարավորության դեպքում պետք է կիրառել վերջինիս իրականացման համար բոլոր անհրաժեշտ միջոցները:

Վստահ եմ, որ մենք ունենք լավ հեռանկարներ մեր գործընկեր երկրների հետ ընդհանուր ծրագրերն իրականացնելու համար, սակայն դրանք լիովին չեն իրականացվում` որոշակի հանգամանքների լույսի ներքո:

Այս ուղղությամբ անհրաժեշտ է ավելի սերտ համագործակցություն և մեծ ուշադրություն պետք է հատկացնել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ գործակցության ձևաչափերին:

Գործընկերներ, ինչպես ես, այնպես էլ կարծում եմ ներկաներից մեծ մասը կուզենային Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովը տեսնել որպես Սևծովյան համագործակցության կազմակերպության մասնակից-երկրների խորհրդարանականների միջև արդյունավետ համագործակցության հարթակ, այլ ոչ` թշնամանքի և քարոզչության վայր:

Հարգելի գործընկերներ, կ ուզենայի անդրադառնալ Բաքվում Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի Գլխավոր վեհաժողովի հիսուներեքերորդ լիագումար նստաշրջանի նիստի ընթացքում Էլգար Գուլիևի կողմից արված հայտարարությանը:
Պարոն Գուլիևը, Ադրբեջանի Հանրապետության ղեկավարության ագրեսիվ հռետորաբանության և քաղաքականության ոգով, ոչ միայն խեղաթյուրեց, այս ամբիոնն ինձ թույլ չի տալիս կիրառել առավել ստույգ բնորոշումը, իրավիճակն ադրբեջանա-արցախյան հակամարտության գոտում, այլ նաև հանդես եկավ իմ երկրի դեմ պատերազմի սպառնալիքով: Սա ադրբեջանական կողմի ևս մեկ փորձ է` Հայաստանի և Արցախի Հանրապետության դեմ նոր պատերազմ սկսելու իրավունքն իրեն վերապահելու համար:

Մենք անընդունելի ենք համարում ինչպես մարդկանց կողմից իրենց ճակատագիրը որոշելու իրավունքը՝ որպես ագրեսիվ գործողություն ներկայացնելու փորձերը, այնպես էլ ագրեսիվ հակահայկական քաղաքականության պատասխանատվությունից խուսափելը, որը վերածվել է զինված ագրեսիայի Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դեմ:
Անիմաստ է նաև խաղաղ բնակչությանը սպանող դիվերսանտներին ներկայացնել որպես ռազմագերիներ:

Ինչ վերաբերում է էթնիկ զտումներին, ապա պարոն Գուլիևը ցանկանում է  ամբողջ մեղքն ուրիշների վրա բարդել: Աշխարհը հիշում է Սումգայիթում, Բաքվում և Ադրբեջանի այլ բնակավայրերում տեղի ունեցած հայկական ջարդերը, որոնք խլեցին հարյուրավոր խաղաղ մարդկանց կյանքեր, ինչպես նաև Մարագա գյուղում խաղաղ բնակչության կոտորածը: Հայկական կողմը չի հրահրել պատերազմը, որի հետևանքներից մեկը եղավ երկու կողմերից փախստականների հոսքը` այդ թվում Ադրբեջանից փախած շուրջ 350 հազար հայեր:
Ադրբեջանի ղեկավարի հայտարարություններից հետևում է, որ պաշտոնական Բաքվի ռազմավարական նպատակը ոչ միայն Արցախի գրավումն է, այլ նաև Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի և նույնիսկ մայրաքաղաք Երևանի գրավումը:
Կարծում եմ՝ կհամաձայնեք ինձ հետ, որ նմանօրինակ հայտարարությունները չեն կարող նպաստել կողմերի միջև երկխոսությանը:

Այս ուղղությամբ ուզում եմ ընդգծել, որ մեր երկիրը միշտ բարձր մակարդակով հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը պետք է ընդունելի լինի Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար։

Միաժամանակ Հայաստանի ղեկավարությունը ևս մեկ անգամ ընդգծել է, որ կողմնակից է հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այնուամենայնիվ, մենք Բաքվից դեռ խաղաղասիրական ոչինչ չենք լսել:

Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի անդամ շատ երկրներում խորհրդարանները հանդիսանում են հիմնական ժողովրդավարական ինստիտուտը՝ ազատ ընտրությունների միջոցով ժողովրդի կամքի մարմնացումը:

Մենք կարող ենք վստահաբար ասել, որ նախորդ տարի Հայաստանում տեղի ունեցած ընտրությունները լիովին համապատասխանում են այս դրույթին: Մենք նաև վստահ ենք, որ ընտրություններն Արցախի Հանրապետությունում կընթանան ժողովրդավարական բարձր չափանիշներին համապատասխան: Արցախում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների վերջին ընտրությունները հաստատում են մեր վստահությունը:

Մենք կարծում ենք, որ օրինական օրենսդիր իշխանությունը երկրի ժողովրդավարական զարգացման և խաղաղ քաղաքականության անհրաժեշտ տարր է: Հենց այս ամենը հիմք ընդունելով` մենք լիահույս ենք, որ Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գործընկերների հետ գործակցությունը կլինի արգասաբեր»:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:11
Ռուսաստանի արտգործնախարարությունը մեկնաբանել է Ադրբեջանի բողոքի նոտան ՝ կապված Արցախում Կոնստանտին Զատուլինի այցի հետ
Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ հարցերով Պետական դումայի հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինի Լեռնային Ղարաբաղ այցի...
Աղբյուր` Panorama.am
20:30
Ֆինլանդիայում ու Շվեդիայում կոչ են անում Թուրքիայում չանցկացնել Չեմպիոնների լիգայի եզրափակիչը
Ֆինլանդիայի «Ձախերի միություն» կուսակցությունն առաջարկել է մեկ այլ երկրում անցկացնել 2020թ. ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ...
Աղբյուր` Panorama.am
20:21
Հայաստանի դատական իշխանության շուրջ ստեղծված իրավիճակը էքստրեմալ է. ՍԴ նախկին դատավոր
ՍԴ նախկին դատավոր Վոլոդյա Հովհաննիսյանի կարծիքով այսօր Հայաստանի դատական իշխանության շուրջ ստեղծված իրավիճակը էքստրեմալ է։ Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
20:12
Ապօրինի ծառահատումներ՝ Նոյեմբերյանում
Հոկտեմբերի 14-ին ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի աշխատակիցները ապօրինի ծառահատման դեպքերը կանխելու և բացահայտելու նպատակով ուժեղացված...
Աղբյուր` Panorama.am
20:07
Վարչական դատարանը հոգուտ Լիդիանի որոշում է կայացրել՝ անվավեր ճանաչելով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի որոշումը
«Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթիդ» ընկերությունը տեղեկացնում  է, որ ՀՀ վարչական դատարանը բավարարել է «Լիդիան Արմենիայի»...
Աղբյուր` Panorama.am
20:04
Բանակցությունները Ryanair- ի և Wizzair- ի հետ դեռ Սերժ Սարգսյանի օրոք էին, բայց կա մի բայց. Լապշին
«Ամբողջ հայկական ինտերնետը հիացած է եվրոպական ամենամեծ ցածր գնով ավիափոխադրող ` Ryanair- ի ժամանումով, բայց դա այնքան էլ միանշանակ...
Աղբյուր` Panorama.am
20:02
Հայկական լավաշն աշխարհի 50 լավագույն հացատեսակների շարքում. CNN
Հայկական լավաշը հայտնվել է աշխարհի 50 լավագույն հացատեսակների ցանկում, համապատասխան հոդվածը լույս է տեսել ամերիկյան հեղինակավոր CNN...
Աղբյուր` Panorama.am
19:55
Հայաստանն ընտրվեց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ
Հայաստանն ընտրվեց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ՝ 193 երկրների շրջանում ստանալով 144 ձայն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
19:51
Վարչապետը մասնակցել է զոհված ոստիկան Տիգրան Առաքելյանի հոգեհանգստի արարողությանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետական...
Աղբյուր` Panorama.am
19:41
Տոկիո-2020-ի մարաթոնն ու մարզական քայլքի մրցումները կարող են անցկացվել Սապորոյում
Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) հայտարարել է, որ ծրագրում է Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի մարաթոնյան վազքի և մարզական քայլքի մրցումները...
Աղբյուր` Panorama.am
19:36
Ճապոնիայի կառավարությունը հետաքրքրված է Հայաստանի հետ հարաբերությունների սերտացմամբ.Էիիչի Հասեգավա
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ճապոնիայի վարչապետի հատուկ խորհրդական Էիիչի Հասեգավային: Նա Հայաստանում է հոկտեմբերի 16-18-ը Երևանում...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցչին
Հոկտեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ...
Աղբյուր` Panorama.am
19:22
Ի պատասխան Թուրքիայի սպառնալիքների
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի սպառնալիքներին առ այն, որ Թուրքիան կարող է իր տարածքի...
Աղբյուր` Panorama.am
19:11
Զամբիայի Հանրապետության նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնել է ԱԳ նախարարի տեղակալին
Հոկտեմբերի 17-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանն ընդունեց Զամբիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Շադրեք Լուվիտային (Shadreck...
Աղբյուր` Panorama.am
19:02
Բրյուսելում կայացել է Հայաստանի Հանրապետություն - Եվրոպական Միություն Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի երկրորդ նիստը
Հոկտեմբերի 17-ին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետություն - Եվրոպական Միություն Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
18:51
Կրեմլ. «Թուրք-սիրիական սահմանի վերահսկողությունը պիտի ստանձնի Սիրիան»
Ռուսաստանը հայտարարել է, որ Սիրիան պետք է ստանձնի թուրք-սիրիական սահմանի վերահսկողությունը: Կրեմլն անհանգստացած է Սիրիայի հյուսիս-արևելքում...
Աղբյուր` Panorama.am
18:42
Գեղարքունիքի մի քանի համայնքում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարավերականգնողական աշխատանքներով պայմանավորված՝...
Աղբյուր` Panorama.am
18:40
Տարեվերջին Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները կրկին կհանդիպեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի...
Աղբյուր` Panorama.am
18:33
Արարատ Միրզոյանի լիազորությունները դադարեցվել են նույն հիմքով, ինչ Թովմասյանի դեպքում է. Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հետաքրքիր տվյալներ ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
18:27
Բայց ի՞նչ ստորագրեմ, որ ի՞նչ, իրենց արած գործն ի՞նչ է, բան չհասկացա. Հրայր Թովմասյանի հայր
Արարատ մարզի Դարակերտ գյուղում Սահմանադրական  դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հայրական տանը ԱԱԾ աշխատակիցները գործողություններ են...
Աղբյուր` Panorama.am
18:25
Վրաստանի պետական դպրոցներում դասավանդող հայոց լեզվի ուսուցիչները կշարունակեն վերապատրաստվել
Այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի...
Աղբյուր` Panorama.am
18:18
Փաշինյանի խոսնակ. Դրոշի տեղադրման մասով ոնց ճիշտ համարենք, այնպես էլ կվարվենք
Հոկտեմբերի 15-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հանդիպմանն Արցախի դրոշի բացակայության...
Աղբյուր` Panorama.am
18:09
Ձյուդոիստ Ռոբերտ Գևորգյանը՝ Եվրոպայի խուլերի առաջնության բրոնզե մեդալակիր
Բելգիայի Բրասատ քաղաքում տեղի է ունեցել ձյուդոյի Եվրոպայի խուլերի երկրորդ առաջնությունը, որտեղ բրոնզե մեդալակիր է դաձել Հայաստանի միակ...
Աղբյուր` Panorama.am
18:00
ԵՄ-ն ու Մեծ Բրիտանիան համաձայնության են հասել Brexit-ի շուրջ. Յունկեր
Եվրամիության և Մեծ Բրիտանիայի բանագնացները համաձայնության են հասել Brexit-ի շուրջ բանակցություններում։ Այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է...
Աղբյուր` Panorama.am
17:51
Հոկտեմբերի 21-ից հայ-վրացական սահմանով տեղափոխվող ավտոմեքենաների մաքսային ձևակերպումները՝ Հյուսիսային մաքսատուն-վարչությունում
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հոկտեմբերի 21-ից հայ-վրացական սահմանով ինքնաշարժ եղանակով ՀՀ ներմուծվող 8703 ապրանքային խմբին...
Աղբյուր` Panorama.am
17:41
Վարոսյանը՝ Թովմասյանի ընտանիքի անդամներին ԱԱԾ հրավիրելու մասին. Նման սահմաններ երբևէ հատված չեն եղել
Սահմանադրական դատարանի և մասնավորապես դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի դեմ իրականացվող գործընթացը սկիզբ  առավ այն ժամանակ, երբ ակնհայտ...
Աղբյուր` Panorama.am
17:33
ՍԴ-ն հրապարակել է Հրայր Թովմասյանի վերաբերյալ իր աշխատանքային որոշումը
Սահմանադրական դատարանը հրապարակել է «Ազգային ժողովի դիմումի հիման վրա՝ Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի...
Աղբյուր` Panorama.am
17:32
Ահմեթ Հաքան. «Էրդողանը Թրամփի սկանդալային նամակն աղբամանն է նետել»
Թուրքիայի նախագահ Ռեփեփ Թայիփ Էրդողանն աղբարկղն է նետել ԱՄՆ նախագահ Թրամփի ուղարկած սկանդալային նամակը՝ մերժելով նրա առաջարկը: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
17:21
ՀԱՕԿ-ի և ՄՕԿ-ի համատեղ սեմինարին մասնակցում են արտասահմանցի մասնագետներ
ՀԱՕԿ-ը հոկտեմբերի 16-17-ը «Օլիմպավանում» «Համագործակցություն սպորտային բժշկության և հակադոպինգային գործունեության միջև:...
Աղբյուր` Panorama.am
17:16
Մահացել է 106-ամյա դերասանուհի Ջուլի Գիբսոնը
106 տարեկանում մահացել է ամերիկացի դերասանուհի և երգչուհի Ջուլի Գիբսոնը: Գազետա.ռու կայքը, հղում անելով The Hollywood Reporter-ին, գրում է, որ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հակատուբերկուլյոզային դիսպանսեր»-ի աշխատակիցները բողոք են դուրս եկել
12:12 15/10/2019

«Հակատուբերկուլյոզային դիսպանսեր»-ի աշխատակիցները բողոք են դուրս եկել

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}