Նոր նամականիշ՝ նվիրված «Կրոն. Հայոց Վեհարան» թեմային
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից մարվել և շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշ՝ նվիրված «Կրոն. Հայոց Վեհարան» թեմային:
«Հայփոստ» ՓԲԸ-ից հայտնում են, որ 220 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշը տպագրված է Ֆրանսիայի “Cartor” տպագրատանը՝ 60 000 տպաքանակով: Նամականիշի դիզայնի հեղինակն է դիզայներ Գևորգ Պողոսյանը:
Նամականիշի վրա պատկերված է Ամենայն Հայոց Կաթողիկոսի Վեհարանը: Փոստային նամականիշի խորապատկերին ներկայացված է Սուրբ Էջմիածնի Մայր տաճարը, իսկ նամականիշի աջ և ձախ հատվածներում տեղադրված են Հայրապետական նշանակները:
Նամականիշի մարումն իրականացրել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ավագյանը:
Մարման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայությամբ:
Վեհարանն (1910-1914թթ.) Ամենայն Հայոց Կաթողիկոսի նստավայրն է: Այդտեղ են գտնվում գահասրահն ու խորհրդարանը, կաթողիկոսական աշխատասենյակն ու ընդունարանը, Մայր Աթոռի ձեռագրատունն ու ոսկեդարան-թանգարանը, կաթողիկոսական գրադարանն ու Հայոց Հայրապետի կացարանը: Վեհարանի նոր երկհարկանի շենքը կառուցվել է 1914 թվականին ազգային մեծ բարերար Ալեքսանդր Մանթաշյանի նվիրատվությամբ՝ ճարտարապետ Պողոս Զոհրաբյանի նախագծով:
Թողարկման օրը` 18 սեպտեմբերի 2019թ.
Դիզայնը՝ Գևորգ Պողոսյան
Տպարանը` Cartor, Ֆրանսիա
Չափսերը` 40,0 x 30,0 մմ
Մեկ թերթի վրա՝ 10 հ.
Տպաքանակը՝ 60 000 հ.
Լրահոս
Տեսանյութեր
10-ը տղամարդ հարձակվել եք մի կնոջ վրա․ քաղաքացիները պաշտպանում են փողոցային առևտրով զբաղվողներին