Հարսնացուն մահացել է իր հարսանիքին
Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում հղի հարսնացուն մահացել է սեփական հարսանիքի ճանապարհին: Այս մասին գրում է Daily Mail-ը:
Հաղորդվում է, որ 30-ամյա կինը եկեղեցու ճանապարհին վատ էր զգացել, առաջացել էր գլխապտույտ, պարանոցի ցավ, որից հետո կորցրել էր գիտակցությունը:
Այդ ընթացքում փեսան սպասում էր հարսնացուին խորանի մոտ: Ժամանելուն պես կինը հավաստիացրել է, որ իրեն ավելի լավ է զգում, բայց մեջքի ցավ ունի: Փեսան սիրելիին առաջին օգնություն է ցույց տվել, սակայն կնոջը հոսպիտալացրել են։
Բժիշկները հարսնացուի մոտ կաթված են ախտորոշել: Բժիշկները ստիպած են եղել կեսարյան հատում իրականացնել՝ երեխային փրկելու համար, որն ընդամենը 29 շաբաթական էր: Ինչպես հայտնի է դարձել, կինը մահացել է վիրահատությունից հետո, երեխայի մասին տեղեկություն չկա։