Արթուր Ղազինյան. Ուժի կիրառման ամբողջ պատասխանատվությունը կրելու է անձամբ Նիկոլ Փաշինյանը
«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանի կարծիքով, հենց ԱԱԾ տնօրենի ու ոտիկնապետի պաշտոնակատարներն են իրականացնելու Ամուլսարի հանք տանող ճանապարհների բացման օպերացիան։
Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է.
«Նիկոլ Փաշինյանը նշանակեց ԱԱԾ տնօրենի և ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարներ:
Սա վկայում է 2 բանի մասին.
1. Ամուլսարի հանքի բացման օպերացիան, իսկ ավելի ճիշտ բնապահպանների նկատմամբ ուժ կիրառելու գործը և դրա պատասխանատվությունը իրենց վրա կվերցնեն ժամանակավոր պաշտոնակատարները:
Ուժի կիրառումը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի Հայաստանից բացակայելու օրերին՝ պատասխանատվությունից խուսափելու և երրորդական պաշտոնյաներին հետևանքների համար պատասխանատու կարգելու համար;
2. Փաշինյանը ԱԱԾ տնօրեն և ՀՀ ոտիկանապետ կնշանակվեն «Լուսավոր Հայաստան» ընդդիմադիր խմբակցության կողմից նախաձեռնված հայտնի օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ բացարձակ ազատության և հայեցողության պայմաններում:
Ահա այն ծրագիրը, որ պլանավորել են իրագործել «ժողովրդի սրտի» իշխանությունն ու «ժողովրդի սրտի» ընդդիմությունը:
«ժողովրդի սրտի» իշխանության շահը պարզ է և հասկանալի, մնում է հասկանալ, թե որն է «ժողովրդի սրտի» ընդդիմության շահը:
Հ.Գ. Ամուլսարի պաշտպանների նկատմամբ ուժի կիրառումը համարում եմ անթույլատրելի, իսկ անհարկի և անհամաչափ ուժի կիրառման ամբողջ պատասխանատվությունը կրելու է անձամբ Նիկոլ Փաշինյանը»։
Հարակից հրապարակումներ`
- Էդուարդ Մարտիրոսյանը՝ ԱԱԾ տնօրենի, Արման Սարգսյանը՝ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարներ
- Արթուր Ղազինյան. Փաշինյանին ոչինչ չի մնում, քան զորքը մտցնել Ամուլսար
- «Հորդորում ենք Ձեզ՝ օր առաջ լուծել Ամուլսարի խնդիրը՝ դրանով կանխել սպասվելիք զանգվածային բողոքի դրսևորումները»
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ