Աշխատանքից ազատված Բոլթոնը քննադատել է Թրամփի արտաքին քաղաքականությունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով արդեն նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը Նյու Յորքում կայացած մասնավոր առանձնազրույցի ընթացքում քննադատել է ամերիկյան առաջնորդի արտաքին քաղաքականությունը: Այս մասին հայտնում է Politico-ն՝ վկայակոչելով իր աղբյուրներին:
Ըստ Բոլթոնի, Թրամփի որոշումը՝ արմատական թալիբան շարժման առաջնորդներին հրավիրել Քեմփ Դեյվիդում ԱՄՆ-ի նախագահի նստավայր «սարսափելի ազդանշան էր»:
ԱՄՆ առաջնորդի նախկին խորհրդականն այս քայլն անվանել է արհամարհանք սեպտեմբերի 11-ի հարձակման զոհերի նկատմամբ:
Բոլթոնը Gatestone ինստիտուտում ելույթի ժամանակ բացասաբար է խոսել նաև ԿԺԴՀ-ի և Իրանի հետ բանակցությունների գաղափարի մասին: Նրա խոսքով, դրանք «դատապարտված էին ձախողման»: Բոլթոնը կարծում է, որ Թեհրանն ու Փհենյանը հետաքրքրված են բանակցություններով միայն ԱՄՆ պատժամիջոցները թեթևացնելու համար:
Հաղորդվում է, որ ելույթի ժամանակ Բոլթոնը չի նշել Թրամփի անունը:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում