Առողջ, մոտիվացիոն դժգոհությունները կառավարման համար շատ կարևոր ատրիբուտներ են. Դավիթ Անանյան
«Դժգոհություններ, եթե ասեմ չկան, ճիշտ ասած չեմ լինի, քանի որ ես ինքս` որպես ղեկավար, միշտ դժգոհում եմ այս կամ այն թերությունների համար»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք իր աշխատանքից դժգոհություններ չկան։
Նրա խոսքով՝ առողջ, ինչպես նաև մոտիվացիոն դժգոհությունները կառավարման համար շատ կարևոր ատրիբուտներ են։
«Դժգոհություն ասածը՝ ձեր պատկերացմամբ, որը ես ձեր հարցերի ենթատեքստից կռահում եմ, այդպիսի դժգոհություն չկա»։
Դավիթ Անանյանը նաև ասաց, որ այսօր առավոտյան աշխատանքային հանդիպում է ունեցել վարչապետի հետ, քննարկել են առօրյա հարցեր, որոնք վերաբերել են Գյումրու ավտոմաքսատանը, հարկահավաքմանը, առաջիկայում իրականացվելիք աշխատանքներին և այլն։