Էստոնիայի նախագահը հայտարարել է, որ Եվրոպան հոգնել է Ուկրաինայից
Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդը կարծիք է հայտնել, որ Եվրոպան հոգնել է Ուկրաինայից: Այս մասին, ինչպես գրում է Gazeta-ն, հայտնում են տեղական ԶԼՄ-ները:
Էստոնիայի ղեկավարը նշել է, որ ԵՄ-ն երկար տարիներ օգնություն է տրամադրում Ուկրաինային: Սակայն, ըստ նրա, ԵՄ-ն չի նկատում, որ Ուկրաինան վերածվում է ավելի քիչ կոռումպացված երկրի, և նրա տնտեսությունն ազատվում է այնպիսի երևույթից, ինչպիսին օլիգարխիան է։
Կալյուլայդը կարծում է, որ Ուկրաինայի նոր իշխանությունները պետք է ցույց տան, որ «այժմ զարգացումը տեղի կունենա ավելի արագ»:
Էստոնիայի նախագահի խոսքով, Ուկրաինան ընկել է նման իրավիճակի մեջ իր նախկին կառավարության պատճառով, որը երկրում դրել է կոռուպցիայի հիմքերը: Այդ պատճառով Կիևը պետք է ԵՄ-ին ցույց տա արդյունք և առաջընթաց այս հարցում:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին