Կադրային փոփոխություններից իշխանությունը դուրս է եկել ուժեղացած. Հակոբ Արշակյան
«Կարծում եմ՝ նորմալ իրավիճակ է, երբ գործատուն իր աշխատակցի աշխատանքից գոհ չի լինում, և որոշվում է, որ նա պետք է չաշխատի տվյալ պաշտոնում»,- այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն՝ անդրադառնալով կադրային փոփոխություններին։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ տեղյակ է, թե ինչ դժգոհություններ է ունեցել վարչապետը ԱԱԾ և ոստիկանության նախկին ղեկավարների աշխատանքից, Հակոբ Արշակյանն ասաց, որ տեղյակ չէ, այդ հարցը կառավարության անդամների հետ չի քննարկվել։
«Կադրային փոփոխություններն արվում են աշխատանքային կարգով և այս դրությունից իշխանությունը դուրս է եկել ուժեղացած»,- հավելեց նա։
Հարցին, թե պաշտոնանկությունները համընկան այն նախաձեռնության հետ, որ ուժային կառույցներն այսուհետ դառնալու են քաղաքական, արդյոք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում որոշում կա՞, թե ինչ քաղաքական նշանակումներ են լինելու, նախարարը պատասխանեց. «Նախաձեռնությունը բերվել է ԱԺ և քննարկման փուլում է, դեռ կառավարությունում չի քննարկվել։ Այդպիսի քննարկում դեռևս տեղի չի ունեցել նաև կուսակցությունում»։
Հարակից հրապարակումներ`
- Հրապարակվեց Վալերիյ Օսիպյանին ազատելու հրամանագիրը
- Նախկինները թող չփորձեն խառնվել իմ և գործող իշխանությունների հարաբերությունների մեջ․Արթուր Վանեցյան
- Արթուր Վանեցյան. ԱԱԾ տնօրենի պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացնելու որոշում եմ կայացրել
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Տավուշի գյուղերի հանձնման պրոցեսը տեղի ունենա, այդտեղից կսկսվի պետականության վերջնական ավարտը