Կատարինա Մատերնովա. ԵՄ-ն շարունակելու է լայն աջակցության ցուցաբերել Հայաստանին
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովայի գլխավորած պատվիրակությանը:
Ավինյանի գրասենյակի փոխանցմամբ, փոխվարչապետը նշել է, որ ԵՄ-ն հանդիսանում է Հայաստանի առավել կարևոր գործընկերներից մեկը և հավելել, որ եվրոպական պատվիրակության այցը լավ հնարավորություն է քննարկելու համագործակցության ընթացիկ ծրագրերը և անդրադարձ կատարելու ապագա հնարավորություններին:
Կատարինա Մատերնովան ասել է, որ ԵՄ-ն շարունակելու է լայն աջակցության ցուցաբերել Հայաստանին՝ բարեփոխումների հավակնոտ օրակարգը կյանքի կոչելու համար:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են թվայնացմանը ու էլեկտրոնային կառավարմանը, հանրային կառավարման բարեփոխումներին և էներգետիկ արդյունավետությանը վերաբերող հարցերին: