Հայաստանն ու Լիբանանը հետախուզական տեղեկատվություն կփոխանակեն
Հայաստանի և Լիբանանի պաշտպանության նախարարությունների միջև 2018 թվականի նոյեմբերին ստորaգրված համաձայնագիրը Հայաստանի խորհրդարանն արդեն վավարեցրել է, մոտակա ժամանակներում այն կստորագրի նախագահը։ Լիբանանի պաշտպանության նախարար Էլիաս Բու Սաաբի հետ համատեղ ասուլիսում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
Նա նշեց, որ այդ համաձայնագիրը 2001-ից գորրծող համաձայնագրի արդիական տարբերակն է, ընձեռելու է ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ավելի լայն շրջանակ։
Նա նշեց, որ համագործակցության հեռանկարային ոլորտներն են համարում փորձի փոխանակում ռազմատեխնիկական տարբեր ուղղություներով, համատեղ վարժանքներ, կրթություն, վերապատրաստում, ամենակարևորը՝ այս ճգնաժամային իրավիճակներում հետախուզական տեղեկատվության փոխանակում։
Լիբանանի պաշտպանության նախարար Էլիաս Բու Սաաբն ասաց, որ երկու երկրների համար շատ կարևոր է հետախուզական տեղակատվության փոխանակումը, քանի որ Հայաստանն էլ, Լիբանանն էլ այդ ուղղությամբ համագործակցելու կարողություններ ունեն։
«Իհարկե, շատ օգտակարա կլինի երկու կողմերի համար, բոլորս էլ ունենք մեր հարևանների, սահմանների հետ կապված մարտահրավերներ, կօգնի ամրապնդել մեր զինված ուժերը»,- ասաց Էլիաս Բու Սաաբը։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ