Հասարակություն 15:45 20/09/2019 Հայաստան

«Իմ Ձայնը». Տարբերակված փոխհատուցում

Այս տարվա օգոստոսին կառավարությունը հայտարարեց, որ 2008թ.–ի մարտի 1-ի իրադարձությունների հետևանքով տուժածներին ու նրանց իրավահաջորդներին կտրամադրվի փոխհատուցում։

2008թ. մարտի 1-2-ին տեղի ունեցած բախումների ժամանակ զոհված քաղաքացիների ընտանիքների անդամներին եւ տարբեր աստիճանի վնասվածքներ ստացած քաղաքացիներին աջակցություն տրամադրելու համար պետական բյուջեից կհատկացվի 720 միլիոն դրամ: Զոհված քաղաքացիների հարազատներին որպես աջակցություն միանվագ կտրվի 30 մլն ՀՀ դրամ, առողջությանը ծանր վնաս հասցված անձին՝ 15 մլն ՀՀ դրամ, առողջությանը միջին ծանրության վնաս հասցված անձին՝ 5 մլն ՀՀ դրամ:

Իհարկե մարտի 1-ի զոհերի ընտանիքներին նյութական փոխհատուցում տրամադրելն արդարացի է, սակայն արդարացի չէ մեկ այլ հանգամանք։ 2016թ․ հայտնի Սարի թաղի դեպքերի ժամանակ, երբ մարդիկ քաղաքացիական ակցիա էին իրականացնում,  ևս եղան տուժածներ, մասնավորապես ցույցի դուրս եկած, այն ժամանակ դեռ անչափահաս՝ 17-ամյա Սայաթը կորցրեց իր աչքը։ Այստեղ հարց է առաջանում, թե ինչո՞ւ Սայաթը չի ստանա նյութական փոխհատուցում և Կառավարությունը նրանից ներողություն չի խնդրում։ Կառավարությունը այս և նման այլ դեպքերի համար նյութական փոխհատուցում տալու մասին լռում է և ծրագրերում այդպիսի որոշումներ չկան։

Դրան զուգահեռ՝ երեք հասարակական կազմակերպություններ՝ «Զինվոր» ՀԿ, «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամ և «Մեզ բացակա չդնեք» ՀԿ-ն հայտարարություն տարածեցին, որով արդարացիորեն առաջարկում են 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների հետևանքով զոհվածների աջակցության չափորոշիչները տարածել նաև զոհված և հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքների նկատմամբ: Արդարացիորեն, քանի որ այդ զինվորները զոհվել են՝ պաշտպանելով հայրենիքը, զոհվել  են՝ ծառայելով հայրենիքին, իսկ պատերազմը դեռ շարունակվում է։ «Զինվոր» ՀԿ-ի նախագահը իր խոսքում նշեց հետևյալը ․ «Մենք հին ու նոր զինվորներ չունենք, մայրը նույն մայրն է որ ապրում է կորցրած որդու վշտով, իսկ հենց այս խնդրի հետ կապված արդեն 4-րդ դիմումը Կառավարությունը անպատասխան է թողնում»։

Եթե զոհված և հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին կառավարությունը չտրամադրի միատեսակ նյութական փոխհատուցում, ապա արդյունքում կառաջանա առնվազն տրամաբանական մեկ այլ հարց․ ի՞նչ պատճառով է ներկայիս կառավարությունը այս կերպ առանձնացնում հենց մարտի 1-ի զոհերի դեպքը, որքանո՞վ է արդարացի առանձնացնել, տարբերակել զոհվածների ընտանիքներին նյութական փոխհատուցման հարցում։ Արդյո՞ք սրանով իշխանությունը կրկին չի փորձում քաղաքական դիվիդենտներ շահել և հուզական տրամադրություններ ստեղծել, էլ ավելի շիկացնելով մարտի 1-ի դատավարության շուրջ ստեղծված առանց այն էլ առկա սուր վիճակը։

Հրանտ Մարգարյան
«Իմ Ձայնը» ՀԿ



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:14
Հ-6 ավտոճանապարհի մի հատվածը երկկողմանի փակ է
Աշտարակ- Եղվարդ (Հ-6, Հ-2 Եղվարդի տրանսպորտային հանգույց Մ-1) հանրապետական նշանակության ավտոճանապարհին իրականացվում են հիմնանորոգման...
Աղբյուր` Panorama.am
12:11
Հարուցվել է քրեական գործ՝ Ավանում տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու...
Աղբյուր` Panorama.am
12:08
Անվտանգության խորհրդի նիստ է անցկացվել
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունենում Անվտանգության խորհրդի նախապես պլանավորված արտահերթ նիստը:...
Աղբյուր` Panorama.am
11:47
Կրթության ոլորտի մասնագետներին ասում են՝ փորձեք այլ դաշտում այլ աշխատանք գնել
Դեռևս հունիսին լուծարված Կրթության ազգային ինստիտուտի շուրջ 400 աշխատակից մինչև օրս գործազուրկ են: Թեև արդեն մի քանի հանդիպում ունեցել են...
Աղբյուր` Panorama.am
11:41
Վրաստանի նախկին նախագահը կմնա առանց պետական պաշտպանության
Վրաստանի նախկին նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին շարունակում է կմնա առանց պետական պաշտպանության: 2019 թվականի դեկտեմբերի 16-ին լրանում է մեկ տարի...
Աղբյուր` Panorama.am
11:36
Հալեպի հոսպիտալի պետ. Դժվար իրավիճակում հայերը կանգնեցին մեր կողքին
Հալեպում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության հետ համագործակցությամբ՝ հոկտեմբերի 17-ին ՀՀ Հումանիտար առաքելության խմբի կողմից Հալեպի...
Աղբյուր` Panorama.am
11:34
ՌԴ-ն ՄԱԿ-ին նախագիծ է ներկայացրել Գլխավոր ասամբլեայի հանձնաժողովը ԱՄՆ-ից տեղափոխելու մասին
Ռուսաստանը պաշտոնապես ՄԱԿ-ին է ներկայացրել որոշման նախագիծ՝ զինաթափման հարցերով Գլխավոր ասամբլեայի առաջին հանձնաժողովի աշխատանքները Նյու Յորքից...
Աղբյուր` Panorama.am
11:28
«Լեոպարդ» խանութի տիրոջ վրա կրակողին դեռ չեն գտել
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի փողոցում բնակելի շենքերի բակում արձակած կրակոցների հեղինակին իրավապահները դեռ չեն գտել։ Դեպքը...
Աղբյուր` Panorama.am
11:22
Մասնագետ. Ատամների կրճտոցը բուժում պահանջող խնդիր է
Շատերը նույնիսկ տեղյակ չեն, որ քնած ժամանակ ատամները կրճտացնում են։ Ոմանք էլ գիտեն այդ մասին, բայց չեն պատկերացնում, որ պարբերաբար կրկնվող...
Աղբյուր` Panorama.am
11:11
Արմեն Գյուլբուդաղյանցը հրաժարական է ներկայացրել
Ֆինլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականից կրած 3։0 հաշվով կրած պարտությունից հետո հրաժարական է տվել Հայաստանի ֆուտբոլի ազգայական հավաքանակի...
Աղբյուր` Panorama.am
11:10
ԱԳՆ մամուլի խոսնակը պատասխանում է Մամեդյարովին․ «Կազանյան փաստաթուղթը» մերժվել է հենց Ադրբեջանի կողմից
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի՝ «Իզվեստիա» պարբերականին տված հարցազրույցի...
Աղբյուր` Panorama.am
11:07
Կուսակցությունների մասին սահմանադրական օրենքի մասին խորհրդարանական լսումները մեկնարկել են
Ազգային ժողովում մեկնարկել են լսումներ՝ «Կուսակցությունների մասին սահմանադրական օրենք, առկա խնդիրները և փոփոխությունների շրջանակը»...
Աղբյուր` Panorama.am
11:06
Հրայր Թովմասյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում. Արա Ղազարյան
Եթե լայն համատեքստում դիտարկենք, թե վերջին ամիսներին ինչ է ասվել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հասցեին և ինչ գործողություններ են իրականացվել, ապա...
Աղբյուր` Panorama.am
11:04
Նիկոլ Փաշինյանը, իշխանության գալով, մատը մատին չի խփել փոփոխությունների համար. Հրանտ Բագրատյան
Նոր իշխանությունները դարձյալ օլիգարխների տնտեսական հիմքի վրա են ստեղծված: Այդ սպառման վրա հիմնված մոդելը միշտ առաջ է բերում և արտադրում է...
Աղբյուր` Panorama.am
10:58
Ջանջուղազյանը կարևորել է ԱԶԲ-ի հետ համագործակցությունը
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Տնօրենների խորհրդի անդամ Շիվաջի Կշատռապատիի և Կենտրոնական և...
Աղբյուր` Panorama.am
10:54
Թրամփը ցնցել է համացանցը՝ հայտարարելով Իտալիան ու ԱՄՆ-ը կապված են միմյանց հետ դեռևս Հին Հռոմի ժամանակներից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հոկտեմբերի 16-ին ընդունել էր Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելային։ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Միացյալ...
Աղբյուր` Panorama.am
10:46
Արքայազն Ուիլյամի և կնոջ ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Պակիստանում
Ուժեղ փոթորիկի պատճառով ինքնաթիռը, որի մեջ եղել են Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը և նրա կինը՝ Քեյթ Միդլթոնը, չի կարողացել վայէջք կատարել...
Աղբյուր` Panorama.am
10:37
Ռուբեն Մելիքյան. 14:30-ին լինելու եմ ԱԱԾ շենքի դիմաց
«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, արդարադատության նախկին փոխնախարար, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը տեղեկացնում է՝ այսօր ժամը...
Աղբյուր` Panorama.am
10:35
Լեոնարդո Դի Կապրիոն կասկածել է՝ արդյոք արժի նկարահանվել «Տիտանիկում»
Հոլիվուդյան աստղ Լեոնարդո Դի Կապրիոն հայտնի «Տիտանիկ» ֆիլմում նկարահանվելուց առաջ կասկածել է, թե արդյոք արժի համաձայնվել հանդել գալ...
Աղբյուր` Panorama.am
10:35
Նյու Յորքի իշխանությունները փակում են աշխարհում ամենամեծ բանտը
Նյու Յորքի քաղաքային խորհուրդը հավանության է արժանացրել ծրագիրը, որով նախատեսվում  է փակել Ռայկերս բանտը, որը համարվում է աշխարհում...
Աղբյուր` Panorama.am
10:15
«Ժողովուրդ»-ի զգուշացումը դատախազին ու ՀՔԾ պետին. Հեռո՛ւ մնացեք լրատվական դաշտից ու զբաղվե՛ք ձեր գործով
«Ժողովուրդ» օրաթերթի և ArmLur.am կայքի խմբագրությունը տարածել է հայտարարություն՝  ինֆորմացիայի աղբյուրը բացահայտելու վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
10:00
Թուրքիան համաձայնել է Սիրիայում ժամանակավոր հրադադարի․ վերջին զարգացումները
Թուրքիան համաձայնել է Սիրիայում ժամանակավոր հրադադարի․ վերջին զարգացումները Սիրիայի հյուսիս-արևելքում քուրդ զինյալների դեմ Թուրքիայի ռազմական...
Աղբյուր` Panorama.am
09:59
Ավանում հնչած կրակոցների դեպքով քրեական գործ է հարուցվել
Ավան վարչական շրջանում բնակելի  շենքերի բակում երեկ հնչած կրակոցների փաստով հարուցվել է քրեական գործ։ Բարեբախտաբար տուժած մարդիկ չկան,...
Աղբյուր` Panorama.am
09:58
«Իրատես». Վահե Գրիգորյանի և իմքայլականների արանքով սև կատու է անցել. նա վաստակել է իրեն երկրպագողների «թուքումուրը»
«Իրատես» թերթը գրում է. «Իշխանությունը համառորեն և առանց ձևականությունների ուզում է ազատվել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանից ու...
Աղբյուր` Panorama.am
09:52
«Ժողովուրդ». «Ես ամեն ինչ արել եմ օրենքի սահմաններում»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ ՀՔԾ-ում որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին...
Աղբյուր` Panorama.am
09:50
«Հրապարակ». Գևորգ Կոստանյանը պատրաստվում է հիմնովին ջախջախել քրգործը
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին դատախազ Գևորգ Կոստանյանը մոտ օրերս կխոսի Հրայր Թովմասյանի քրեական հետապնդման մասին՝...
Աղբյուր` Panorama.am
09:45
«Իրատես». Քայլարածները չեն հասկանում` ինչպես է դա լինում
«Իրատես» թերթը գրում է. ««Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության ամեն նիստից առաջ խիստ «վետո» է դրվում...
Աղբյուր` Panorama.am
09:41
«Ժողովուրդ». Օրենսդիր մարմնի իշխանական թևը բուռն աշխատանքային քննարկումների մեջ է
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Այսօր խորհրդարանում նախատեսված է ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի կողմից նախաձեռնած...
Աղբյուր` Panorama.am
09:33
«Ժողովուրդ». Ամեն ուղևորի համար պետությունը պետք է 76 դոլար վճարի «Ռայնէյրին», որը տարեկան մոտ 5 մլն դոլար է կազմելու
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երկու օր է, ինչ հանրությունը ցնծությամբ քննարկում է իռլանդական «Ryanair» լոուքոսթերի...
Աղբյուր` Panorama.am
09:30
«Իրատես». «Իմ քայլը» խմբակցությունում կոնվենցիային դեմ պատգամավորներն ավելի շատ են, քան հնարավոր է պատկերացնել
«Իրատես» թերթը գրում է. «Թեև Վենետիկի հանձնաժողովը կանաչ լույս է վառել Ստամբուլյան կոնվենցիայի առաջ, եզրահանգելով, թե այն չի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հակատուբերկուլյոզային դիսպանսեր»-ի աշխատակիցները բողոք են դուրս եկել
12:12 15/10/2019

«Հակատուբերկուլյոզային դիսպանսեր»-ի աշխատակիցները բողոք են դուրս եկել

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}