Առողջություն 10:15 20/09/2019

ՅՈՒՆԻՍԵՖ. Հայաստանում նախորդ տարի մինչև մեկ տարեկան 260 երեխա է մահացել

Յուրաքանչյուր տարի ամբողջ աշխարհում 2.8 միլիոն հղի կին կամ նորածին է մահանում. այլ կերպ ասած՝ 11 վայրկյանը մեկ 1 մահ է գրանցվում: Այս մահերը հիմնականում կանխարգելելի են: ՅՈՒՆԻՍԵՖ-ը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը և Համաշխարհային բանկը մայրական և մանկական մահացության վերաբերյալ նոր տվյալներ են հրապարակել:

Ըստ հրապարակված տվյալների, Հայաստանում 2018թ-ին հղիության հետ կապված բարդություններից, ծննդյան և հետծննդյան ժամանակահատվածում գրանցվել է մայրական մահացության 8 դեպք (սեպտեմբերը ներառյալ՝  10 դեպք-խմբ.):

ՀՀ  վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ մայրական մահացության գործակիցը 2018թ-ին կազմել է 21.9 միավոր 100,000 կենդանի ծնվածի հաշվով: Հայաստանը առաջխաղացում է գրանցել այս ոլորտում և 2000թ-ի համեմատ՝ Հայաստանում մայրական մահացության ցուցանիշը նվազել է 58 տոկոսով:

Ինչ վերաբերում է Հայաստանում մինչև մեկ տարեկան երեխաների մահացությանը, ապա 2018թ-ին մանկական մահացության գործակիցը կազմել է 7.1` 1000 կենդանի ծնվածի հաշվով: Այստեղ նույնպես իրավիճակը բարելավվել է: 2000թ-ի համեմատ՝ մանկական մահացության ցուցանիշը նվազել է 55 տոկոսով:

Այնուամենայնիվ, 2018թ-ին Հայաստանը կորցրել է 260 մինչև մեկ տարեկան և 56 1-4 տարեկան երեխաների կյանք:

Ընդհանուր տվյալներ՝

Մայրերի ու նրանց փոքրիկների համար ծննդաբերության շրջանը հատկապես բարդ փուլ է: Մայրական մահացության պատճառ հանդիսացող բարդությունները կարող են ի հայտ գալ ցանկացած ժամանակ և առանց նախազգուշացման թե՛ հղիության ու թե՛ անմիջապես ծննդաբերության ընթացքում:  Ըստ վերջին տվյալների՝ 2017թ-ին հղիության ու ծննդաբերության բարդությունների պատճառով յուրաքանչյուր օր ավելի քան 800 կնոջ մահ է գրանցվել:

Նորածինների համար կյանքի առաջին 28 օրը կրիտիկական նշանակություն ունի: Նրանց համար ամենառիսկայինը ծնվելուն հաջորդող մեկ ամիսն է: 2018թ-ին յուրաքանչյուր օր 7000 նորածնի մահ է գրանցվել: Այդ մահերի 1/3-ը գրանցվել է անմիջապես նրանց ծնվելու օրը, իսկ ¾-ը՝ ծնվելուն հաջորդող առաջին շաբաթվա ընթացքում: Երեխաների մահացության նոր տվյալների համաձայն՝ նորածնային մահերը կազմում են մինչև 5 տարեկան մահերի գրեթե կեսը:


Երեխաների մահացության վերաբերյալ մի քանի հիմնական նոր տվյալներ

1. Նորածնային մահացության ցուցանիշը ավելի դանդաղ է նվազում, քան մինչև 5 տարեկան երեխաների մահացության ցուցանիշը:
Աշխարհում 1990-2018թթ-ին նորածնային մահացության ցուցանիշը նվազել է տարեկան 2,6 տոկոսով, իսկ մինչև 5 տարեկան երեխաների մահացությունը՝ տարեկան 3,6 տոկոսով:
1. Երկրների միջև հսկայական տարբերություններ կան: Օրինակ՝ Ենթասահարյան Աֆրիկայում մայրական մահացության ցուցանիշը 50 անգամ գերազանցում է բարձր եկամուտ ունեցող երկրների ցուցանիշը: Իսկ մինչև 1 ամսական երեխաների մահացությունը 10 անգամ ավելի բարձր է:
2. Նորածինների ու հղի կանանց մահերի մեծամասնության պատճառները կանխարգելելի են և բուժելի:
Նորածինների մահերի հիմնական պատճառներն են նրանց վաղաժամ կամ շատ փոքր քաշով ծնվելը, ծննդաբերության բարդությունները կամ բնածին արատները, սեպսիսը և փայտացումը:
1. 2018-ին գրեթե 6,2 միլիոն մինչև 15 տարեկան երեխա է մահացել: Ամբողջ աշխարհում 2018-ին մանկական մահերի 85 տոկոսը կազմել են մինչև 5 տարեկան երեխաների մահերը: 2,5 միլիոն մահերը գրանցվել են երեխայի մինչև մեկ ամսական լրանալը, իսկ 4 միլիոնը՝ մինչև երեխայի մեկ տարեկան լրանալը:
2. Իրավիճակը հնարավոր է բարելավել: 1990թ-ից մինչև 15 տարեկան երեխաների մահացությունը նվազել է 56 տոկոսով:
3. Մենք պետք է հիմա գործենք: Եթե հիմա ոչինչ չանենք, ապա 2019-2030 թթ-ին կկորցնենք 62 միլիոն մինչև 15 տարեկան երեխաների կյանքեր:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում կառավարություններին, մասնավոր հատվածին և քաղաքացիական հասարակությանը՝

. Ավելացնել ներդրումները և բարձրացնել իրազեկվածությունը հատկապես նորածնային և մայրական առողջությանը վերաբերող ոլորտներում և թիրախել մահերի հիմնական պատճառները, ինչպիսիք են՝ թոքաբորբն ու փորլուծությունը:
.Վերապատրաստել բուժաշխատողներին և վերազինել բուժհաստատությունները համապատասխան սարքավորումներով:
.Ներդրումներ անել մինչ ծննդաբերական ծառայությունների ոլորտում՝ հզորացնելով առողջապահական համակարգը:
.Ապահովել մաքուր, ֆունկցիոնալ բուժհաստատություններ՝ հոսող ջրով, օճառով և էլեկտրաէներգիայով:
.Զորեղացնել դեռահաս աղջիկներին, մայրիկներին և ընտանիքներին, որպեսզի նրանք պահանջեն և ստանան որակյալ խնամք ու ծառայություններ։
 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:44
Պաշտոնեական չարաշահման թվագրությունները ՀՔԾ պարզաբանմամբ
ԱԺ նախկին նախագահը ներգրավվել է որպես կասկածյալ ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով,...
Աղբյուր` Panorama.am
20:30
1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է 19 ՃՏՊ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 21-ից 22-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել...
Աղբյուր` Panorama.am
20:20
Արսեն Բաբայանի գործով դատական նիստ տեղի չունեցավ
Արսեն Բաբայանին դատարան չէին բերել և  դատական նիստ տեղի չունեցավ: Այս մասին դատարանի դիմաց ակցիայի մասնակիցներին հայտնեց փաստաբան...
Աղբյուր` Panorama.am
20:19
ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվում են հավաք-պարապմունքներ
ՀՀ զինված ուժերի 2019 թվականի ուսումնական տարվա պատրաստության պլանի համաձայն, Հայաստանի Հարնապետության պետական կառավարման համակարգի, պետական այլ...
Աղբյուր` Panorama.am
20:15
Մոսկվայում ծեծել են հայտնի երգչուհուն
Մոսկվայի կոսմետոլոգիական կլինիկայում ծեծել են հայտնի երգչուհի և կոմպոզիտոր Valentina-ին: Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին Ինսթագրամի իր էջում...
Աղբյուր` Panorama.am
20:06
Հայաստանը հետաքրքրված է Ֆրանսիայի հետ քաղաքական, տնտեսական, մշակութային կապերի խորացմամբ. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի նախագահ Լորան Վոքիեի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:02
Վաղը հոսանքազրկումներ են սպասվում Երևանում և 9 մարզերի համայնքներում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 23-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
19:56
Հերթական վիշապ սպանող-վիշապ դարձողը
Աշխարհի չափ հին այս երևույթն ուսումնասիրողներն անսպառ նյութ  կգտնեն հետթավշյա Հայաստանում։ Ժանրի կանոններով, Փաշինյան Նիկոլը կենսակերպ է...
Աղբյուր` Panorama.am
19:51
ՊԵԿ-ն իրազեկում է ավտոմեքենաների նախնական մաքսային հայտարարագրման կիրառման հնարավորության մասին
2020թ. հունվարի 1-ից փոխվելու են ներմուծվող ավտոմեքենաների նկատմամբ ՀՀ-ում կիրառվող Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գործող...
Աղբյուր` Panorama.am
19:42
Էմիլիա Քլարկին տխրեցրել է «Գահերի խաղի» քննադատությունը
Բրիտանացի դերասանուհի Էմիլիա Քլարկը, որ Դեյեներիս Թարգարիենի դերն է խաղացել «Գահերի խաղը» սերիալում, արձագանքել է ֆիլմի ավարտական...
Աղբյուր` Panorama.am
19:20
Արսեն Բաբայանին առաջադրված մեղադրանքը փոխվել է. Իրավապաշտպան
Դատարանի դիմաց ակցիա է ընթանում՝ ի պաշտպանություն Բաբայանի:
Աղբյուր` Panorama.am
19:03
Գազամատակարարման պլանային ընդհատումների մասին
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. հոկտեմբերի 24-ին ժամը 10.00-ից մինչև...
Աղբյուր` Panorama.am
18:48
Հանրապետության 6 պետական մանկատներում խնամք են ստանում շուրջ 630 երեխաներ
Այսօր Հայաստանում գործում են 6 պետական մանկատներ և չորս գիշերօթիկ հաստատություններ։ Մանկատներում խնամք են ստանում շուրջ 630 երեխաներ, որոնց 70...
Աղբյուր` Panorama.am
18:34
Բորիս Ջոնսոնը սպառնում է «ջնջել» Բրեքսիթի օրինագիծն ու նոր ընտրություններ անցկացնել
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը սպառնացել է ջնջել Բրեքսիթի օրինագիծն ու նոր ընտրություններ անցկացնել՝ մինչև Սուրբ Ծննդյան տոները, եթե...
Աղբյուր` Panorama.am
18:20
Նոյեմբերին Լիոնում կհանդիպեն Հայաստանի և Ֆրանսիայի քաղաքային իշխանությունները
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Լիոնի փոխքաղաքապետ Ժորժ Կեպենեկյանի գլխավորած...
Աղբյուր` Panorama.am
18:11
Մեղադրանքներ են առաջադրվել՝ օտարերկրյա քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակման համար
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է օտարերկրյա քաղաքացու՝...
Աղբյուր` Panorama.am
18:02
Արարատ Միրզոյանը ցավակցական հեռագրեր է հղել Մատվիենկոյին և Վոլոդինին
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ցավակցական հեռագրեր է հղել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին և...
Աղբյուր` Panorama.am
17:56
Մեր առաջարկած օրինագիծը օդից չէր եկել. Մելքումյան
«Արդեն հասկանալի է դառնում, որ մեր երկրում վարվող տնտեսական քաղաքականությունը հեղափոխական չի կարելի որակել»,- խորհրդարանի ամբիոնից...
Աղբյուր` Panorama.am
17:48
Սրբուհի Գրիգորյան. Դիալեզ ընդունող քաղաքացիների ճանապարհածախսի փոխհատուցման խնդիրը ձգվում է ու ձգվում
«Մենք կորցրել ենք այդ քաղաքացիներից մեկին, եթե այսպես ձգենք, խնդիրը պարզապես էլ չի լինի»։
Աղբյուր` Panorama.am
17:37
Գորգիսյան. ՀԾԿՀ-ի որոշման նախագծով առաջարկում են տոտալիտար ռեժիմներին հարիր կարգավորումներ
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի «Էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում կարգավորվող անձանց կողմից մատուցվող ինտերնետ...
Աղբյուր` Panorama.am
17:32
Կոտայքի մարզպետը Քասախի համայնքապետի հարցով դիմել է դատարան
Կոտայքի մարզի Քասախ  համայնքի ղեկավարի 09․10․2019թ․N767 գրությամբ ՀՀ Կոտայքի մարզպետարան է ներկայացվել  ՀՀ Կոտայքի մարզի Քասախ...
Աղբյուր` Panorama.am
17:20
Ու՞մ են հարցրել, որ այդպես մի գրչի հարվածով լուծարում են այդ գիշերօթիկները. ԲՀԿ պատգամավոր
«Ով է այն մոլորյալը, որ մտածում է, թե գիշերօթիկը միայն գիշերը մնալու տեղ է»,- այս մասին այսօր խորհրդարանում հայտարարությունների...
Աղբյուր` Panorama.am
17:12
Իվետա Տոնոյան. Բուհերի ծրագրից հանվում է երեք առարկա, որոնցից յուրաքանչյուրը սկսում է «հայ» բառով
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն ԱԺ հայտարարության ժամին գործընկերների ուշադրությունը հրավիրեց...
Աղբյուր` Panorama.am
17:09
Թունյանը պարզաբանում է, թե ինչու են մերժել եկամտահարկին վերաբերող ԼՀԿ օրինագծերը
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենքների մի շարք նախագծեր ԱԺ Տնտեսական հանձնաժողովի կողմից  բացասական...
Աղբյուր` Panorama.am
17:00
Նաիրի Հունանյանը դիմել է վաղաժամկետ ազատ արձակման համար
«Հոկտեմբերի 27-ի» գործով ցմահ դատապարտված Նաիրի Հունանյանը  դիմել է վաղաժամկետ ազատ արձակման համար:  ԱՆ քրեակատարողական...
Աղբյուր` Panorama.am
16:51
Պուտինն ու Էրդողանը բանակցում են Սոչիում
Սոչիում մեկնարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները՝ նեղ կազմով։ Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
16:33
Զինվորականը ամոթանք է տվել Անդրանիկ Քոչարյանին և Արեն Մկրտչյանին. Politik.am
«Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքները շարունակվում են, բայց գործընթացը այդքան էլ հարթ չի գնում:...
Աղբյուր` Panorama.am
16:21
«Իմ քայլ»-ն ու ԲՀԿ-ն դեմ են ԼՀԿ-ի օրինագծին
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացրած «Ազգային անվտանգության մարմիններում...
Աղբյուր` Panorama.am
16:17
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է նոր փորձնական նախագիծ Իրավաբանական անձանց համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է նոր նախագիծ՝ որը միտված է բարելավել իրավաբանական անձանց/անհատ ձեռներեցների սպասարկման գործընթացը մասնաճյուղերում:...
Աղբյուր` Panorama.am
16:06
Պիոտրովսկի. Էրմիտաժի և Խ. Աբովյանի տուն-թանգարանի միջև համագործակցության հիմքեր կդրվեն
ՌԴ Պետական Էրմիտաժի տնօրեն, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Միխայիլ Պիոտրովսկին հոկտեմբերի 20-ին այցելել է Խաչատուր Աբովյանի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Աղասի Ենոքյան. Արսեն Բաբայանի ձերբակալությունը նաև ճնշում է   խոսքի ազատության նկատմամբ
14:17 22/10/2019

Աղասի Ենոքյան. Արսեն Բաբայանի ձերբակալությունը նաև ճնշում է խոսքի ազատության նկատմամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}