Քաղաքական 15:52 20/09/2019 Հայաստան

Որակական չափանիշների հարցում որևէ կոմպրոմիս չի կարող լինել. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ճանապարհաշինության ոլորտի ծրագրերի վերաբերյալ։

Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, վարչապետը, բացելով խորհրդակցությունը, նշել է. «Մենք հավաքվել ենք քննարկելու ճանապարհաշինության ոլորտում ընթացիկ իրավիճակը և առաջիկա անելիքները: Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի հետ կապված էլ նորություններ ունենք, մյուս տարվա հետ կապված էլ հայտարարություններ ենք արել ու նաև նորից հասկանանք՝ այս տարվա մասով ուր ենք հասել: Պայմանավորվել ենք, որ անորակ աշխատանքը չի ընդունվելու, և բոլոր ընկերությունները, որ զբաղված են ճանապարհաշինությամբ, նախապես պետք է դա իմանան: Մենք վաղուց ասել ենք, որ դա պետք է բացառվի, այսինքն՝ որակական չափանիշների հարցում որևէ կոմպրոմիս չի կարող լինել»:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանը զեկուցել է միջպետական, հանրապետական և տեղական նշանակության ճանապարհային ցանցի ծրագրերի՝ ՀՀ պետական բյուջեի շրջանակում հիմնանորոգման ծրագրի, ՀՀ պետական բյուջեի շրջանակում միջին նորոգման ծրագրի, Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի, Մ6՝ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի հիմնանորոգման ծրագրի, Բագրատաշենի անցակետի կամուրջի շինարարության ծրագրի և Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի ընթացքի մասին: Նրա խոսքով՝ նախորդ տարի 2019 թ. պետբյուջեի պլանավորման շրջանակում ի սկզբանե նախանշված է եղել 164 կմ ճանապարհի շինարարություն՝ 33.9 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով, այժմ 2019 թ. համար նախանշված է նոր ցուցանիշ՝ առնվազն 330 կմ ճանապարհի շինարարություն 47.3 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով: Այս պահի դրությամբ կատարողականը կազմում է 12.9 մլրդ ՀՀ դրամ, 310 կմ վրա աշխատանքներն ընթանում են բոլոր ուղղություններով: Այս տարվա շրջանակում կնքված պայմանագրերը ներառել են 400 կմ, որից առնվազն 330 կմ-ը ավարտին կհասցվի այս տարի, մնացածը կփոխանցվի մյուս տարի, այսինքն՝ հաջորդ տարին սկսվելու է մոտ 70 կմ ճանապարհաշինության համար կնքված պայմանագրերով: Ներգրավված է 27 կապալառու կազմակերպություն, 3 ծրագրերի՝ հիմնանորոգման, միջին նորոգման և կենսական նշանակության ճանապարհների շինարարության ծրագրերի ընդհանուր պայմանագրային արժեքը կազմում է 29.5 մլրդ ՀՀ դրամ, որի շրջանակում 5.4 մլրդ ՀՀ դրամ տնտեսում է եղել։ Այս տարի շատ կապալառուներ ձեռք են բերել և շարունակում են ձեռք բերել նոր տեխնիկա, ինչպես նաև ասֆալտբետոնի մեջ կիրառվել է մեծ ծավալով հանքային փոշի, ինչը ընդհանուր առմամբ նպաստում է ճանապարհների որակի բարձրացմանը։ Նախարարի տեղակալը նշել է, որ եղանակային պայմանները և մնացորդային ծավալները համադրելի են, և նախատեսված ծավալները մինչև տարեվերջ ավարտին կհասցվեն: Տեղեկատվություն է ներկայացվել նաև սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների վերաբերյալ:

Վարչապետին զեկուցվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ծրագրի վերաբերյալ. նշվել է, որ ներկայում ընթացքի մեջ են Տրանշ 3-ի՝ Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի ճանապարհաշինական աշխատանքները, Տրանշ 4 (Արտաշատ-Ագարակ) և Տրանշ 5 ճանապարհահատվածների մասով (Գյումրիի շրջանցում և Գյումրի-Բավրա) արդեն առկա են նախագծանախահաշվային փաստաթղթերը։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:32
Թուրքիան վերսկսել է գործողությունը Սիրիայում՝ չնայած ԱՄՆ-ի հետ հրադադարի համաձայնության
Թուրքիան վերսկսել է գրոհները Սիրիայի հյուսիս-արևելքում՝ չնայած նախօրեին ԱՄՆ փոխնախագահ Մայք Պենսի հետ բանակցություններից հետո համաձայնության,...
Աղբյուր` Panorama.am
13:29
Զ. Փոստանջյան. Այս ճանապարհով առաջ գնացող իշխանությունը կհայտնվի առավել դժբախտ իրավիճակում, քան նախորդները
«Քսան տարվա խնդիրներն արդիական են  նաև այսօր, օրակարգային են, գրեթե ոչինչ չի փոխվել»,- «ՀՀ իրավական...
Աղբյուր` Panorama.am
13:25
Գրանցման համար կուսակցությունների անդամների պահանջվող թիվը կարելի է իջեցնել. ԲՀԿ պատգամավոր
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն առաջարկում է 50 հիմնադիր անդամով և 500 կուսակցության անդամով հնարավոր...
Աղբյուր` Panorama.am
13:18
Թուրքիայում Դինքի հիմնադրամի կազմակերպած գիտաժողովն արգելվել է
Թուրքիայում հոկտեմբերի 18 և 19-ին Ստամբուլում Հրանտ Դինք հիմնադրամում կայանալիք «Կեսարիայի և շրջակայքի սոցիալ-մշակութային և տնտեսական...
Աղբյուր` Panorama.am
13:13
Էլինար Վարդանյան. Իրավական ռեպրեսիաները Հայաստանում այլևս իրականություն են
Հայաստանը կանգնած է իրավական լուրջ մարտահրավերների առջև։ «ՀՀ իրավական մարտահրավերները» խորագրով քննարկման ասաց «Այլընտրանքային...
Աղբյուր` Panorama.am
13:04
Արթուր Վանեցյան. Ինձ համար շատ դժվար էր ընդունել Գյուլբուդաղյանցի հրաժարականը
ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը շնորհակալություն է հայտնել Արմեն Գյուլբուդաղյանցին կատարած աշխատանքի համար։ Այս մասին հայտնում են ֆեդերացիայի...
Աղբյուր` Panorama.am
12:57
Արա Զոհրաբյան. Պատրաստ եմ ստանձնել Հրայր Թովմասյանի դուստրերի շահերի պաշտպանությունը
«Եթե մեր երկրում Սահմանադրական դատարանի նախագահն է անպաշտպան, ապա մենք յուրաքանչյուրս վտանգված ենք»։
Աղբյուր` Panorama.am
12:57
Ջրօգտագործման ոլորտում կոռուպցիոն չարաշահումների հետևանքով պետությանը պատճառվել է 5,7 մլրդ դրամի վնաս
Գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործության գործերով վարչությունում իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ ջրօգտագործող...
Աղբյուր` Panorama.am
12:53
Լարիսա Ալավերդյան. Կարո՞ղ է պատահի սա անգրագետ հասարակության է
Որևէ անձի նկատմամբ հայհոյանք, որը գրվում է հրապարակավ ու տարածվում է,  Հայաստանի հանդեպ արտահայտած հայհոյանք է: «ՀՀ իրավական...
Աղբյուր` Panorama.am
12:52
Աղասի Ենոքյան. Սրանից հետո զարմանալի չեն լինի նաև քաղաքական սպանությունները
«Այս պահին Հայաստանում տեղի է ունենում հանրային կարծիքի լուրջ մանիպուլացիա»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ...
Աղբյուր` Panorama.am
12:48
Ryanair-ի էժան տոմսի գաղտնիքն ու հավաստիացումները
Ryanair ավիաընկերության՝ հայաստանյան շուկա մուտքի ու էժան տոմսերի մասին հայտարարությունները մեծ աժեոտաժ են առաջացրել։ Չնայած  իռլանդական...
Աղբյուր` Panorama.am
12:30
Խնդիր չկա՝ ձեզ կփոխհատուցեն
Երեկ «հզորության բում» էր Երևանի Արգիշտի փողոցի շենքերում։ Հոսանքի ուժգին տատանումը շարքից հանել է վերելակ, ջրի պոմպ,...
Աղբյուր` Panorama.am
12:28
Լենա Նազարյանն առաջարկում է կուսակցությունների ղեկավար կազմերում ապահովել «սեռերի սկզբունքը»
«Կուսակցությունների մասին սահմանադրական օրենք, առկա խնդիրները և փոփոխությունների շրջանակը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
12:28
Աբրամովիչի նախկին կինը կրկին ամուսնացել է միլիարդատիրոջ հետ
Ռուս դիզայներ Դարիա Ժուկովան, ով հանդիսանում է «Гараж» ժամանակակից արվեստի թանգարանի հիմնադիրը, ամուսնացել է հույն միլիարդատեր...
Աղբյուր` Panorama.am
12:14
Հ-6 ավտոճանապարհի մի հատվածը երկկողմանի փակ է
Աշտարակ- Եղվարդ (Հ-6, Հ-2 Եղվարդի տրանսպորտային հանգույց Մ-1) հանրապետական նշանակության ավտոճանապարհին իրականացվում են հիմնանորոգման...
Աղբյուր` Panorama.am
12:11
Հարուցվել է քրեական գործ՝ Ավանում տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու...
Աղբյուր` Panorama.am
12:08
Անվտանգության խորհրդի նիստ է անցկացվել
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունենում Անվտանգության խորհրդի նախապես պլանավորված արտահերթ նիստը:...
Աղբյուր` Panorama.am
11:47
Կրթության ոլորտի մասնագետներին ասում են՝ փորձեք այլ դաշտում այլ աշխատանք գնել
Դեռևս հունիսին լուծարված Կրթության ազգային ինստիտուտի շուրջ 400 աշխատակից մինչև օրս գործազուրկ են: Թեև արդեն մի քանի հանդիպում ունեցել են...
Աղբյուր` Panorama.am
11:41
Վրաստանի նախկին նախագահը կմնա առանց պետական պաշտպանության
Վրաստանի նախկին նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին շարունակում է կմնա առանց պետական պաշտպանության: 2019 թվականի դեկտեմբերի 16-ին լրանում է մեկ տարի...
Աղբյուր` Panorama.am
11:36
Հալեպի հոսպիտալի պետ. Դժվար իրավիճակում հայերը կանգնեցին մեր կողքին
Հալեպում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության հետ համագործակցությամբ՝ հոկտեմբերի 17-ին ՀՀ Հումանիտար առաքելության խմբի կողմից Հալեպի...
Աղբյուր` Panorama.am
11:34
ՌԴ-ն ՄԱԿ-ին նախագիծ է ներկայացրել Գլխավոր ասամբլեայի հանձնաժողովը ԱՄՆ-ից տեղափոխելու մասին
Ռուսաստանը պաշտոնապես ՄԱԿ-ին է ներկայացրել որոշման նախագիծ՝ զինաթափման հարցերով Գլխավոր ասամբլեայի առաջին հանձնաժողովի աշխատանքները Նյու Յորքից...
Աղբյուր` Panorama.am
11:28
«Լեոպարդ» խանութի տիրոջ վրա կրակողին դեռ չեն գտել
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի փողոցում բնակելի շենքերի բակում արձակած կրակոցների հեղինակին իրավապահները դեռ չեն գտել։ Դեպքը...
Աղբյուր` Panorama.am
11:22
Մասնագետ. Ատամների կրճտոցը բուժում պահանջող խնդիր է
Շատերը նույնիսկ տեղյակ չեն, որ քնած ժամանակ ատամները կրճտացնում են։ Ոմանք էլ գիտեն այդ մասին, բայց չեն պատկերացնում, որ պարբերաբար կրկնվող...
Աղբյուր` Panorama.am
11:11
Արմեն Գյուլբուդաղյանցը հրաժարական է ներկայացրել
Ֆինլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականից կրած 3։0 հաշվով կրած պարտությունից հետո հրաժարական է տվել Հայաստանի ֆուտբոլի ազգայական հավաքանակի...
Աղբյուր` Panorama.am
11:10
ԱԳՆ մամուլի խոսնակը պատասխանում է Մամեդյարովին․ «Կազանյան փաստաթուղթը» մերժվել է հենց Ադրբեջանի կողմից
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի՝ «Իզվեստիա» պարբերականին տված հարցազրույցի...
Աղբյուր` Panorama.am
11:07
Կուսակցությունների մասին սահմանադրական օրենքի մասին խորհրդարանական լսումները մեկնարկել են
Ազգային ժողովում մեկնարկել են լսումներ՝ «Կուսակցությունների մասին սահմանադրական օրենք, առկա խնդիրները և փոփոխությունների շրջանակը»...
Աղբյուր` Panorama.am
11:06
Հրայր Թովմասյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում. Արա Ղազարյան
Եթե լայն համատեքստում դիտարկենք, թե վերջին ամիսներին ինչ է ասվել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հասցեին և ինչ գործողություններ են իրականացվել, ապա...
Աղբյուր` Panorama.am
11:04
Նիկոլ Փաշինյանը, իշխանության գալով, մատը մատին չի խփել փոփոխությունների համար. Հրանտ Բագրատյան
Նոր իշխանությունները դարձյալ օլիգարխների տնտեսական հիմքի վրա են ստեղծված: Այդ սպառման վրա հիմնված մոդելը միշտ առաջ է բերում և արտադրում է...
Աղբյուր` Panorama.am
10:58
Ջանջուղազյանը կարևորել է ԱԶԲ-ի հետ համագործակցությունը
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Տնօրենների խորհրդի անդամ Շիվաջի Կշատռապատիի և Կենտրոնական և...
Աղբյուր` Panorama.am
10:54
Թրամփի պատմագիտությունը՝ Իտալիան ու ԱՄՆ-ը կապված են դեռևս Հին Հռոմի ժամանակներից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հոկտեմբերի 16-ին ընդունել էր Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելային։ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Միացյալ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հակատուբերկուլյոզային դիսպանսեր»-ի աշխատակիցները բողոք են դուրս եկել
12:12 15/10/2019

«Հակատուբերկուլյոզային դիսպանսեր»-ի աշխատակիցները բողոք են դուրս եկել

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}