Ֆրանսիայի դեսպան․ Ինտեգրման ֆրանսիական գրասենյակն իր ծրագրերով կնպաստի հայերի վերադարձին
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթը ֆեյսբուքում գրառում է կատարել, որով հայտնում է, որ Երևանում Ֆրանսիայի դեսպանությանը հնարավորություն է ընձեռված հյուրընկալելու ներգաղթի և ինտեգրման ֆրանսիական գրասենյակի (տարածաշրջանային իրավասություններով) ներկայացչությունը, որի դերը Հայաստանում վերաինտեգրման ծրագրերի միջոցով հայերի վերադարձին նպաստելն է։ Այդ ծրագրերը իրենց հերթին նպաստում են տեղական զարգացմանը:
«Այսօր առավոտյան ուսումնասիրվել է մոտ քսան նախագիծ ամենատարբեր ոլորտներում ՝ կենդանիների բուծում, ռեստորանային գործ, հացաբուլկեղենի արտադրություն, ջերմոցներ, կահույքի արտադրություն և հյուրատուն ...
Ներգաղթի և ինտեգրման ֆրանսիական գրասենյակը մեծ դեր ունի Հայաստանի և Ֆրանսիայի միջև միգրացիոն հոսքերի վերահսկման գործում`կարևորելով ուղեկցվող անձանց անհատական ուղղորդումը»,-գրել է դեսպանը։
Ընդգծենք, որ դեսպանի գրառումը կամավոր վերադարձողների մասին է։
Նշենք, որ վերջին տարներին Եվրամիությունը բավականին խստացրել է իր միգրացիոն քաղաքականությունն ու ապաստանի դրամադրումը, որի արդյունքում բազմաթիվ ՀՀ քաղաքացիներ արտաքսվում են ԵՄ երկրներից՝ ռեադմիսիոն համաձայնագրի շրջանակներում:
ԵՄ անդամ երկրներից այս տարվա առաջին կիսամյակում 490 ռեադմիսիոն հայց է ստացվել՝ 944 անձանց վերաբերյալ: Նրանցից 792-ի նկատմամբ ՀՀ քաղաքացիությունը հաստատվել է: Հայցերի մեծամասնությունը ստացվել են Գերմանիայից՝ 345, հաջորդում են Ֆրանսիան՝ 63, Ավստրիան՝ 30, Շվեդիան՝ 20, Բելգիան՝ 13, Նիդերլանդները՝ 11, Լեհաստանը՝ 7 և Ֆինլադիան՝ 1:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ-ն ու Գերմանիան ստորագրել են ՀՀ-ԵՄ ռեադմիսիայի մասին համաձայնագրի կիրարկման արձանագրությունը
- Զոհրաբ Մնացականյան․ Վիզաների ազատականացումը մեզ համար սկզբունքային հարց է
- Հայաստանի և ԵՄ-ի միջև ռեադմիսիայի մասին համաձայնագիրը ստորագրվել է
- Մոտ ապագայում ավարտին կհասցվեն վիզաների դյուրացման շուրջ բանակցությունները