Լրահոս

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

14:33 Արցախ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը և Ուկրաինայից ժամանած մի խումբ հայ գործարարներ քննարկել են

Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Երկրի ղեկավարը կարևորել է Սփյուռքի դերակատարությունը Արցախի զարգացման և զորացման մեջ՝ նշելով, որ հայրենակիցների գործուն մասնակցությամբ հանրապետությունում կյանքի են կոչվում բազմաթիվ ծրագրեր:
Աղբյուր՝ Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն

12:28 Աշխարհում
Ֆրանսիայում ողորմություն տվող տղամարդուն տուգանել են 100 եվրոյով

Չնայած ոստիկանության նախազգուշացմանը, որ մուրացկանությունն արգելված է, ֆրանսիացին կարիքավոր ընտանիքին 70 սանտիմ է տվել։

18:33 Հայաստան
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Ս. Պապիկյանը Մոսկվայում մասնակցել է «Տրանսպորտային շաբաթ-2019» միջազգային 13-րդ համաժողովի շրջանակներում

տրանսպորտային ոլորտում եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին առնչվող համալիր միջոցառումներին, այդ թվում՝ «Տրանսպորտը՝ եվրասիական ինտեգրման հիմք» խորագրով լիագումար նիստին, ԱՊՀ մասնակից պետությունների տրանսպորտի համակարգող խորհրդի 39-րդ նիստին, ԵԱՏՄ-ի անդամ պետությունների տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի 3-րդ նիստին։ Նիստի թեմաներն են եղել ԵԱՏՄ անդամ պետությունների՝ 2018-2020 թթ․ համակարգված տրանսպորտային քաղաքականության իրականացման միջոցառումների ծրագրերին, ԵԱՏՄ տրանսպորտատնտեսական հաշվեկշռին, տրանսպորտի ոլորտում լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի Երևանում հոկտեմբերին կայացած երկրորդ նիստի որոշումների կատարման ընթացքին վերաբերող հարցեր:
Աղբյուր՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

18:20 Հայաստան
ՀՀ պաշտպանության նախարարության և ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման ծրագրի» 2019թ. համագործակցության պլանի համաձայն՝

ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետում ՆԱՏՕ-ի փորձագետների կողմից անցկացվել է ՀՀ ՊՆ ռազմական ուսումնական հաստատությունների ավագ դասախոսական և մեթոդական կազմի ներկայացուցիչների վերապատրաստման դասընթացի 3-րդ փուլը: Ամփոփվել են ծրագրի նախորդ փուլերի շրջանակում իրականացված աշխատանքները, ՀՀ ՊՆ ռազմական ուսումնական հաստատությունների ավագ դասախոսական և մեթոդական կազմի ներկայացուցիչները ներկայացրել են յուրացված նյութի` դասի կազմակերպման և դասավանդման նոր մեթոդաբանության վերաբերյալ բանախոսություններ:
Աղբյուր՝ ՀՀ ՊՆ

18:06 Հայաստան
Ոստիկանության շտաբի պետ Ա. Ղուկասյանն ընդունել է Հայաստանում Լեհաստանի դեսպան Պավել Չեպլակին և Հայաստանում գտնվող Լեհաստանի արտաքին գործերի նախարարության պատվիրակությանը

Ողջունելով հյուրերին` Ա. Ղուկասյանը կարևորել է ինչպես երկու պետությունների իրավապահների, այնպես էլ Հայաստանի ոստիկանության ու Եվրոպական միության միջև ձևավորված փոխգործակցության բարձր մակարդակը՝ որպես օրինակ ներկայացնելով Եվրոպական Միության Արևելյան գործընկերության ոստիկանական համագործակցության ծրագրի շրջանակներում Լեհաստանի Հանրապետության ՆԳՆ հետ իրականացված զգալի աշխատանքները։ Հյուրերը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ հետաքրքրվեցին Հայաստանի ոստիկանությունում ընթացող բարեփոխումներով։
Աղբյուր՝ police.am

17:53 Հայաստան
Զինծառայողների մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները կատարելագործելու նպատակով

նոյեմբերի 20-ին 1-ին զորամիավորման մոտոհրաձգային ստորաբաժանումներն անցկացրել են մեքենավարման պարապմունքներ: Հաղթահարվել են ջրային, քարաբեկորային տեղանքի և հատուկ կահավորված ճանապարհի բարդ արգելքներ։
Աղբյուր՝ ՀՀ ՊՆ

17:41 Հայաստան
4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում անցկացվել են ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության պարապմունքներ

Պարապմունքների ընթացքում զինծառայողները ծանոթացել են հակառակորդի կողմից զանգվածային խոցման զենքերի կիրառման դեպքում անձնակազմի ազդարարման, ինչպես նաև անհատական և խմբային պաշտպանական միջոցների կիրառման կարգերին:
Աղբյուր՝ ՀՀ ՊՆ

17:25 Հայաստան
5-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամասում անցկացվել են կրակային պատրաստության պարապմունքներ՝ գործնական հրաձգությամբ

Զինծառայողները հաստիքային զենքերից կատարել են ստուգողական հրաձգության վարժություններ՝ կրակային դիրքերի փոփոխումով:
Աղբյուր՝ ՀՀ ՊՆ

17:00 Հայաստան
Կոտայքի մարզային ենթակայության 90 դպրոցներից 48-ում միայն 2019 թվականի ընթացքում իրականացվել են 116 մլն դրամի վերանորոգման, վերազինման և ներքին հարդարման աշխատանքներ,

որոնք իրականացվել են բացառապես դպրոցների բյուջեների սեփական խնայողությունների հաշվին, բացառությամբ մի քանի համայնքների դպրոցների, որոնց վերանորոգման աշխատանքներին օժանդակել են նաև համայնքապետարանները (համայնքների կողմից շուրջ 3.800.000 դրամ է հատկացվել, 112. 200. 000 դրամի աշխատանքներ իրականացվել են դպրոցների ֆինանսական միջոցներով):

ՀՀ Կոտայքի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

16:12 Հայաստան
Ոստիկանության պետի պաշտոնակատար Ա. Սարգսյանը ոստիկանության ղեկավար կազմին և ներքին անվտանգության վարչության անձնակազմին ներկայացրել է

ստորաբաժանման նորանշանակ պետ, ոստիկանության գնդապետ Արա Մկրտչյանին, ով երկար տարիներ ոստիկանության ու քննչական ծառայությունում զբաղեցրել է տարբեր պաշտոններ։ Հանդիպմանը քննարկվել են նաև ոստիկանության ներքին անվտանգության վարչության գործունեությանը վերաբերող այլ հարցեր ևս։
Աղբյուր՝ police.am

13:53 Արցախ
ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանին և Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության կրտսեր դիվանագետների պատվիրակությանը

Անդրադարձ է կատարվել Արցախի պետականաշինության գործընթացին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը, աշխարհաքաղաքական զարգացումներին և առաջիկայում Արցախում սպասվող համապետական ընտրություններին վերաբերող թեմաների: Ա. Ղուլյանը պատասխանել է կրտսեր դիվանագետների՝ խորհրդարանական դիվանագիտությանը և Արցախի ճանաչման գործընթացին վերաբերող հարցերին: Հանդիպման ավարտին ԱԺ նախագահը խմբին է հանձնել 1992 թվականի հունվարի 6-ին Գերագույն խորհրդի կողմից ընդունված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անկախության մասին հռչակագրի կրկնօրինակը:

Արցախի Հանրապետության Ազգային ժողով

13:40 Հայաստան
ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարան է այցելել ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան, ՆԳ տիկին Լին Թրեյսիի գլխավորած պատվիրակությունը

ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի պետ, գեներալ-մայոր Գ. Տավարածյանը հյուրերին ներկայացրել է ՊԱՀՀ-ի կրթական և հետազոտական գործունեությունը, ՊԱՀՀ-ում ընթացող «Պետության ռազմական անվտանգություն» գերատեսչական ակադեմիական վերապատրաստման դասընթացի էությունն ու նպատակը: Գեներալ-մայոր Տավարածյանը տեղեկացրել է, որ ՊԱՀՀ-ում մշակվում և հաջորդ տարի իրականացվելու է միջգերատեսչական վերապատրաստման դասընթաց, օպերատիվ օղակի մասնագետների համար նախատեսված առանձին դասընթաց, ինչպես նաև մագիստրոսական կրթական ծրագիր, իսկ հեռանկարում՝ նաև հետբուհական կրթության կազմակերպում (ասպիրանտներ և հայցորդներ):
Աղբյուր՝ ՀՀ ՊՆ

13:21 Աշխարհում
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ա. Հարությունյանը մեկնել է ՌԴ՝ մասնակցելու Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ պետությունների գիտության և տեխնիկայի ոլորտի

նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարների 5-րդ  որհրդակցությանը: Նոյեմբերի 22-ին ԿԳՄՍ նախարար Ա. Հարությունյանը Ֆինլանդիայի գիտության և մշակույթի նախարարի հրավերով կմեկնի Բելգիայի Թագավորություն (Բրյուսել)՝ մասնակցելու ԵՄ խորհրդում Ֆինլանդիայի նախագահության շրջանակում կայանալիք Արևելյան գործընկերության կրթության հարցերով նախարարական հանդիպմանը: Կրթության նախարարական հանդիպումը, որն անցկացվում է տարին մեկ անգամ, կազմակերպում են տվյալ ժամանակահատվածում նախագահող անդամ երկրները:
Աղբյուր՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

11:43 Հայաստան
Դատական իշխանության և մասնագիտական նրբությունների գործնական կիրառության նկատմամբ հետաքրքրված ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և Լրագրություն մագիստրոսական ծրագրի դատաիրավական խմբի մի շարք ուսանողներ

եկել են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայր:
Ուսանողներին դատական նիստերի դահլիճում հյուրընկալել է դատավոր Երեմ Եսոյանը, ապա նրանց համար զրույց–դաս վարել՝ ներկայացնելով դատարանում քաղաքացիական գործերի քննության կարգը, հայցադիմումների, դիմումների՝ դատարան մուտքագրման գործընթացի իրավակիրառ պրակտիկան, դատավարության փուլերում քաղաքացիական տարբեր հիմնահարցեր, դատավարության մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները, դատարանում ելույթների ներկայացման էթիկայի կանոնները: Դատավորն իր խոսքում անդրադարձել է նաև գործերի մակագրման էլեկտրոնային եղանակին, ներկայացրել այն կարգավորող իրավական ակտերը, Բարձրագույն դատական խորհրդի համապատասխան որոշումները:
Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն 

 

10:17 Աշխարհում
Նոյեմբերի 21- ին նշվում է հեռուստատեսության համաշխարհային օրը

1998 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը նոյեմբերի 21-ը հռչակել է որպես Հեռուստատեսության համաշխարհային օր (World Television Day): Կազմակերպությունը պետություններին հորդորել է տոնել այդ օրն այնպիսի հեռուստատեսային ծրագրերով, որոնք նվիրված կլինեն խաղաղությանը, անվտանգությանը, տնտեսական ու սոցիալական, ինչպես նաև մշակութային խնդիրներին:

Տեսանյութեր

Dark Ravens-ի «Տղա եղեք» խորագրով մոտոերթը Երևանում
18:09 20/11/2019

Dark Ravens-ի «Տղա եղեք» խորագրով մոտոերթը Երևանում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}