Ուկրաինան հրաժարվել է մասնակցել ԵԽԽՎ նստաշրջանին
Ուկրաինայի պատվիրակությունը հրաժարվել է մասնակցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի՝ ԵԽԽՎ առաջիկա նստաշրջանին։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է «Ազգի ծառա» կուսակցության պատգամավոր Բոգդան Յարեմկոն։
Քաղաքական գործչի խոսքով, կազմակերպությունը խախտել է սեփական սկզբունքները։
«Բախվելով հետաքրքրությունների բացահայտ անտեսման հետ (ԵԽԽՎ կողմից)՝ Ուկրաինան դեռևս ձեռնպահ կմնա հաջորդ պատվիրակությանը գործուղել առաջիկա նստաշրջանին»,- գրել է նա։
Խորհրդարանականի խոսքով, այս որոշմանը կողմ է քվեարկել Ռադայի խմբակցությունների մեծամասնությունը։
ԵԽԽՎ աշնանային նստաշարջանը կայանալու է սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 4-ը։
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում