ԱԳ նախարար. Հայաստան-ԱՄՆ երկխոսությունը շատ գոհացուցիչ է
«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպում այսպես թե այնպես տեղի է ունենալու, մենք համբերատար ենք»,-Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրապ Մնացականյանը։
Նա նշեց, որ Հայաստանն ԱՄՆ-ի հետ ունի ծավալուն երկխոսություն, օրակարգ։
«ԱՄՆ-ն մեզ համար կարևոր գործընկեր է, ունենք ծավալուն օրակարգ, որը վերաբերում է տարածաշրջանային անվտանգությանը, երկկողմ օրակարգին, երկկողմ հարաբերություններին, ԱՄՆ շարունակական աջակցությանը Հայաստանին։
Վստահությամբ եմ ասում, որ ԱՄՆ-ից ստացող քաղաքական, նաև ֆինանսական առումով աջակցությունը շատ կարևոր է, մեծ նշանակություն ունի»,- նշեց նախարարը։
Զ. Մնացականյանն ասաց, որ Հայաստան-ԱՄՆ երկխոսությունը շատ գոհացուցիչ է, բավարարված են երկխոսության հետևողությամբ, մակարդակով, բոլոր առումներով դեֆիցիտ չունեն հասնելու և քննարկելու իրենց համար առաջնային հարցերը։
Հարակից հրապարակումներ`
- Հայ-ամերիկյան հարաբերությունները զարգանալու լուրջ ներուժ ունեն. ԱՄՆ կոնգրեսականներ
- ԱԽ քարտուղարը շնորհավորել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդականին
- Քաղաքագետ. Կարևոր բան չունենք ասելու, որ Փաշինյան-Թրամփ մակարդակով քննարկվի