Անկախության տոնին նվիրված միոջոցառումներ նախատեսված են Երևանում և մարզերում
Հայաստանի Անկախության 28-րդ տարեդարձին նվիրված գլխավոր միջոցառումներն այս տարի առաջին անգամ անցկացվում են Գյումրիում։ Երևանում և Հայաստանի բոլոր մարզկենտրոններում և համայնքներում նույնպես նախատեսված են միջոցառումներ, մասնավորապես՝ համերգային ծրագիր, ցուցահանդեսներ, ներկայացումներ, քննարկումներ։
Անկախության տոնին նվիրված միջոցառումները միայն այսօր չեն լինի, այլ ողջ ամսվա ընթացքում: Կան արդեն իրականացված և առաջիկայում սպասվող միջոցառումներ:
«Երևանի Կամերային պետական թատրոն» ՊՈԱԿ-ում այսօր նախատեսված է «Ի ԶԵ՛Ն» հոռետեսական կատակերգությունը, Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում՝ «Անխելք մարդը» տիկնիկային ներկայացումը, Երևանի Խամաճիկների պետական թատրոնում՝ «Շունն ու կատուն» խամաճիկային ներկայացում և այլն։
Բոլոր միջոցառումներին կարելի է ծանոթանալ՝ այստեղ։