Իրավունք 14:47 23/09/2019 Հայաստան

«Խութ» հիմնադրամին գումար փոխանցել պարտադրելու դեպքով քրգործ է հարուցվել

ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2013-2014թթ. ընթացքում Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի առանձին պաշտոնատար անձինք անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, ծառայողական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, ձեռնարկել են առերևույթ ապօրինի ներգործության միջոցներ՝ վարչական շրջանում գործող «Խութ» բարեգործական հիմնադրամին քաղաքացիների կողմից գումարներ տրամադրելու ուղղությամբ:

Դատախազության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ մասնավորապես, նշված տարիներին Ավան վարչական շրջանի քաղաքաշինության և հողոգտագործման բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած անձը նույն վարչական շրջանում անհատական տների շինարարության իրականացման թույլտվություն տրամադրելու համար, բացի նոր շինարարության տրամադրման պետական տուրքի վճարումից, քաղաքացիներին պարտադրել է գումարներ փոխանցել նաև նշված բարեգործական հիմնադրամի հաշվեհամարին և ներկայացնել փոխանցումը հավաստող անդորրագիրը: Հակառակ դեպքում  նա սպառնացել է չտրամադրել  շինարարության իրականացման թույլտվություն:

Այդ կերպ 2013թ. Երևան քաղաքի Ծարավ Աղբյուր փողոցում անհատական 2 տների շինարարության իրականացման թույլտվություն տրամադրելու համար քաղաքացիներից մեկին պարտադրվել է «Խութ» բարեգործական հիմնադրամի հաշվեհամարին փոխանցել շուրջ 600.000, մյուսին՝ 50 հազար ՀՀ դրամ: Մեկ այլ դեպքում 2013-2014թ-ի ընթացքում Երևան քաղաքի Ավան 6-րդ փողոցի տներից մեկին հարակից ապօրինի շինությունը օրինականացնելու և նոր շինանարարության կատարման թույտվություն տալու համար քաղաքացուն պարտադրվել է բարեգործական հիմնադրամի հաշվեհամարին փոխանցել 1.500.000 ՀՀ դրամ:

Արդյունքում տվյալ պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հետևանքով քաղաքացիներին պատճառվել է գույքային էական վնաս, ինչպես նաև այդ գործողությունների հետևանքով հեղինակազրկվել է պետության բարի համբավը: 

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա է պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հանցագործության հատկանիշներ՝ Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԿՎ բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նախաքննություն իրականացնելու համար քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե: Նախաքննության ընթացքում ողջ ծավալով քննության առարկա կդառնա նշված բարեգործական հիմնադրամին նման եղանակով նաև այլ դրամական փոխանցումներ կատարված լինելու հավանականությունը, Ավան վարչական շրջանի ինչպես տվյալ, այնպես էլ այլ պաշտոնատար անձանց նմանատիպ հնարավոր գործողություններից այլ տուժողների առկայությունը, որի հիման վրա կտրվեն համապատասխան իրավական գնահատականներ:   

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:30
Մայիսի 28-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 470 դեպք.մարզպետ
 Մայիսի 28-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 470 դեպք, որոնցից 241-ն` առողջացած, 7-ը`...
Աղբյուր` Panorama.am
20:24
Մարի Իզմիրլյանի անվան մանկատան՝ ջերմող դայակի կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է
Մարի Իզմիրլյանի անվան մանկատան այն դայակի թեստի պատասխանը, որի մոտ առաջինն էին կորանվիրուս կասկածել ջերմության պատճառով,  դրական է ստացվել։...
Աղբյուր` Panorama.am
20:21
Սահմանադրությունը հանրաքվեն հետաձգելու տարբերակ, մեխանիզմ չի ընձեռում.Շաքե Իսայան
Սահմանադրությունը տարբերակ, մեխանիզմ չի ընձեռում հանրաքվեն հետաձգելու, դրա փոխարեն ԱԺ-ն կարող է 1-2 օրենքում փոփոխություն կատարել և կարգավորել...
Աղբյուր` Panorama.am
20:18
Մեր պետությունների միջև փոխվստահության վրա հիմնված համագործակցությունը հետագայում էլ ավելի կխորանա. Գիորգի Գախարիան շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Հանրապետության օրվա կապակցությամբ: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:13
Կոչ ենք անում Առողջապահության նախարարի խոսնակին հարգել լրատվականների գործունեությունը. «Մեդիա պաշտպան»
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը ֆեյսբուքյան իր էջում կոչ է արել  ՀՀ առողջապահության նախարարի խոսնակին՝հարգել լրատվականների...
Աղբյուր` Panorama.am
20:09
ԱԱՏՄ-ն Կենտրոն վարչական շրջանում դիտարկած 45 տնտեսվարողից 17-ի մոտ խախտումներ է արձանագրել
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատանքային թիմն այսօր ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ մշտադիտարկում է անցկացրել Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:00
Գիտնականները հայտնել են, թե որ վայրի կենդանիներն են կորոնավիրուսով վարակվելու վտանգի տակ
Կենսաբան, կենդանիների և կենսաբազմազանության պաշտպանության ոլորտում ՄԱԿ-ի կոնվենցիաների գիտաժողովների մասնակից Մարիա Վորոնցովան հայտնել է, որ...
Աղբյուր` Panorama.am
19:55
Ի՞նչ հակասություններ եղել են վարչապետի և առողջապահության նախարարի միջև
Ընդհանրապես վարչապետի և նախարարի միջև չի կարող հակասություն լինել: Այս մասին   պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ընթացքում...
Աղբյուր` Panorama.am
19:51
Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ միջնորդությունը բավարարվել է, իսկ որդու վերաբերյալ՝ մերժվել
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ՝ «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրի գործադիր...
Աղբյուր` Panorama.am
19:44
Կենտրոն վարչական շրջանում մշտադիտարկվել է 40 տրանսպորտային միջոց, արձանագրվել է իրավախախտման 18 դեպք
Հայաստանի Հանրապետության պարետի մայիսի 14-ի թիվ 74 որոշման պահանջների կատարման գործընթացն ապահովելու նպատակով, մայիսի 28-ին  ժամը...
Աղբյուր` Panorama.am
19:33
Հարավային Կորեայում կորոնավիրուսային հիվանդության նոր ալիք է բարձրանում
Հարավային Կորեայի Հանրապետությունում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 79 դեպք, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում...
Աղբյուր` Panorama.am
19:28
Չկա որևէ երաշխիք, որ նույնիսկ առողջ երիտասարդ քաղաքացին 100 տոկոսով դուրս կգա դրական ելքով.Թորոսյան
Իրավիճակը  շարունակվում է մնալ լարված: Այս մասին տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պարետատան նիստից հետո կայացած...
Աղբյուր` Panorama.am
19:24
Բալիում համաճարակի ժամանակ ծնված ընձուղտին Կորոնա են անվանել
Ընձուղտը, որը կորոնավիրուսային համաճարակի ժամանակ ծնվել է Բալիում գտնվող սաֆարի այգում, անվանել են Կորոնա: Ըստ «ՌԻԱ նովոստի»-ի,...
Աղբյուր` Panorama.am
19:13
Ճապոնիայում կորոնավիրուսի պատճառով արգելել են գոռալ ատրակցիոնում
Այս շաբաթ Ճապոնիայում հանել են արտակարգ իրավիճակի ռեժիմը: Ընկերությունները վերադառնում են աշխատանքի, սակայն նոր կանոններով: kp.ru-ի հաղորդմամբ,...
Աղբյուր` Panorama.am
19:04
Դանիայում կորոնավիրուսի թեստավորում իրականացնելու համար ռոբոտ է ստեղծվել
Դանիացի գիտնականները ստեղծել են ռոբոտ, որը կարողանում է ճշգրիտ կերպով նմուշ վերցնել հիվանդի բերանից` կորոնավիրուսի վերլուծության համար։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
18:58
ՀՀ միջմարզային ճանապարհներին տեղադրվել են համապատասխան թվով ուղեփակոցներ.Արման Սարգսյան
Համավարակի կանխարգելման շրջանակներում  իրականացվել են ռեյդեր, ստուգայցեր Երևանի մի շարք  վարչական շրջաններում : Այս մասին ...
Աղբյուր` Panorama.am
18:42
Առցանց համերգ ու առցանց ելույթ՝ օպերայի ու բալետի թատրոնի կողմից
Նվիրված են Հայաստանի առաջին Հանրապետության տոնին։
Աղբյուր` Panorama.am
18:35
Վարակի ամենամեծ օջախը Երևանն է. Փաշինյան
Պարետատան նիստից  հետո  վարչապետ Նիկոլ Փաշինյանն առցանց ճեպազրույցի շրջանակում ներկայացրեց հանրապետությունում կորոնավիրուսով...
Աղբյուր` Panorama.am
18:31
Վոլեյբոլի միջազգային ֆեդերացիան ստեղծել է աջակցության հիմնադրամ
Վոլեյբոլի միջազգային ֆեդերացիան  / FIVB /պրոֆեսիոնալ և լողափնյա վոլեյբոլի  մարզիկներին  կարճաժամկետ օգնություն ցուցաբերելու համար...
Աղբյուր` Panorama.am
18:11
Տաջիկստանում COVID-19-ի դեպքերի թիվը 3,5 հազար է
Տաջիկստանում կորոնավիրուսային հիվանդության հայտնաբերված դեպքերի թիվը հասել է 3563-ի, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում տալով երկրի...
Աղբյուր` Panorama.am
18:04
Մարատ Ստեփանյանը կմնա ազատության մեջ
«Դատավոր Արտուշ Գաբրիելյանը, հիմնավոր կասկածի բացակայության հիմքով, հենց նոր մերժեց Կապանի հայտնի գործով քննիչի միջնորդությունը...
Աղբյուր` Panorama.am
18:01
Տոկիոյում անցկացվելիք 32-րդ ամառային օլիմպիական խաղերի որակավորման նոր համակարգը
Հրաձգության միջազգային ֆեդերացիան  (ISSF) հրապարակել է Տոկիոյում անցկացվելիք 32-րդ ամառային  օլիմպիական խաղերի  որակավորման նոր...
Աղբյուր` Panorama.am
17:50
Մարզերում կասեցվել է 12 օբյեկտների գործունեությունը
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետ-տեսուչների իրականացրած մշտադիտարկումների արդյունքում արձանագրված խախտումների հիմքով՝ ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
17:33
ԱՄՆ-ն կարող է չեղարկել չինացի ուսանողների մուտքի վիզաները
ԱՄՆ իշխանությունները պլանավորում են չեղարկել մոտ 3,000 չինացի ուսանողների և գիտնականների մուտքի վիզաները, որոնք Չինաստանի Ժողովրդական...
Աղբյուր` Panorama.am
17:17
Փաստաբանն ահազանգում է. Կոպիտ կերպով խախտվում է Գագիկ Խաչատրյանի առողջության իրավունքը
Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախգին նախագահ Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը տարածել է ահազանգ՝ ուղղված արդարադատության նախարարությունը։...
Աղբյուր` Panorama.am
17:12
Իսրայելը հաստատել է, որ կանխել է կիբերհարձակումը իր ջրամատակարարման համակարգի վրա
Ապրիլին Իսրայելը կանխել է երկրի ջրամատակարարման համակարգի վրա խոշոր կիբերհարձակման փորձը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հինգշաբթի այդ տեղեկատվությունը...
Աղբյուր` Panorama.am
17:03
Ինչպե՞ս տանը վերականգնվել Covid-19-ից․ The New York Times
Հանգիստն ու հեղուկները անհրաժեշտ են, բայց միշտ չէ, որ բավարար են: The New York Times-ը հրապարակել է հոդված, որում հիվանդությունից...
Աղբյուր` Panorama.am
16:57
Վրաստան մեկնելու համար զբոսաշրջիկները ստիպված կլինեն անցնել կորոնավիրուսի ՊՇՌ թեստ
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է, որ Վրաստանը մտադիր է աջակցել հայտարարագրված զբոսաշրջային բրենդը՝ որպես «կորոնավիրուսից...
Աղբյուր` Panorama.am
16:51
14 մանկապարտեզներում խախտումներ են հայտնաբերվել
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետ-տեսուչները 2020 թվականի մայիսի 21-ից 26-ը, իրենց լիազորությունների շրջանակում, մշտադիտարկում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ծեծկռտուք ԱԺ-ում. Սասուն Միքայելյանը հարվածեց Էդմոն Մարուքյանին
13:01 08/05/2020

Ծեծկռտուք ԱԺ-ում. Սասուն Միքայելյանը հարվածեց Էդմոն Մարուքյանին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}