Իրավունք 11:56 23/09/2019 Հայաստան

Հայտարարություն. Ամուլսարի պայքարում ներգրավված ջերմուկցիների նկատմամբ իրականացվում են անհամաչափ պատժիչ գործողություններ

Հայկական բնապահպանական ճակատ նախաձեռնությունն ու մի քանի իրավապաշտպաններ տարածել են հայտարարություն Ամուլսարի պայքարում ներգրավված ջերմուկցիների նկատմամբ իրականացվող անհամաչափ պատժամիջոցների և ընտրովի արդարադատության մասին: 

Հայտարարության մեջ ասված է.

«Ամիսներ շարունակ ականատես ենք լինում, թե ինչպես են ոստիկանությունն ու դատական մարմինները անհամաչափ պատժիչ գործողություններ կիրառում Ջերմուկ համայնքի բնակիչների նկատմամբ, որոնք բացի իրենց առօրյա կյանքը վարելուց, նաև դրսևորում են քաղաքացիական դիրքորոշում՝ ընդդեմ Ամուլսարը հանք դարձնելու ծրագրի, մասնակցում են Ամուլսարի պաշտպանությանը, օրուգիշեր հերթապահություն են իրականացնում: Նպատակ չունենալով արդարացնել բռնությունն ու օրինախախտումները, այնուամենայնիվ արձանագրում ենք, որ ստորև նկարագրված դեպքերում ՀՀ ոստիկանությունն անհամաչափ  միջոցներ է կիրառել և շարունակում է կիրառել Ամուլսարի ծրագրին դեմ արտահայտվող Ջերմուկի բնակիչների նկատմամբ, ինչը տարբերվում է այլ համանման դեպքերում՝ ենթադրաբար իրավախախտում թույլ տված քաղաքացիների նկատմամբ կիրառվող միջոցների պրակտիկայից և կարող է որակվել որպես քաղաքական հետապնդում:

1. 2019թ. օգոստոսի 25-ին Գնդեվազ գյուղում ծեծկռտուքի և հայհոյանքների համար խուլիգանության մեղադրանքով ձերբակալվել է երեք անձ, որոնց նկատմամբ 2 ամիս կալանք կիրառելու որոշում է կայացվել: Անձանցից երկուսը Ամուլսարի պաշտպանությանն ակտիվորեն մասնակցող Ջերմուկի բնակիչներ են։ Ուսումնասիրելով վերջին 1.5 տարվա ընթացքում նմանատիպ այլ գործերը՝ պարզում ենք, որ խուլիգանության հոդվածով հարուցված մի քանի տասնյակ քրեական գործերից ընդամենը 3-ի դեպքում է, որպես խափանման միջոց կիրառվել կալանավորումը։ ա) Կոտայքի մարզում ոստիկանական բաժնի վրա հարձակման եղանակով կատարված խուլիգանության գործով։ բ) Հեղափոխության օրերին Քեթրինի Միհրանի համհարզների կողմից Ռուբինյանց փողոցում մարդկանց վրա մահակներով հարձակման գործով (որն, ի դեպ, երկու շաբաթ անց փոխարինվեց գրավով)։ գ) Իր հանրային վտանգավորությամբ մյուսներին զիջող Գնդևազում տեղի ունեցած միջադեպի գործով։ Ի դեպ, գործը բացառիկ է նաև այն առումով, որ խմբի կողմից խուլիգանության, այդ թվում նույնիսկ կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածք հասցնելու, զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու ու շատ ավելի ծանր դեպքերում, նույնիսկ մինչև հեղափոխությունը, չի գտնվում գեթ մեկ գործ, որով խմբի բոլոր անդամները կալանավորված լինեն։

2. 2019թ. հուլիսի 13-ին, երբ ՀՀ Քննչական կոմիտեի քննիչը փորձում էր Լիդիան ընկերության մասնագետների ուղեկցությամբ և Լիդիան ընկերության ավտոմեքենաներով մտնել Ամուլսարի ծրագրի տարածք և քաղաքացիներն արգելափակեցին նրանց մուտքը, ոստիկանությունը բռնությամբ բերման ենթարկեց երկու եղբայրների՝ Արթուր և Սոսո Խաչատրյաններին, որոնցից մեկի ոտքը հոդախախտ էր եղել ոստիկանության բռնությունների արդյունքում: Երկու եղբայրներին 50.000-ական դրամի վարչական տուգանք է նշանակվել, չնայած նրանք որևէ այլ բան չէին անում, քան այդտեղ գտնվող մյուս քաղաքացիները, չէին դրսևորում ագրեսիվ կամ բռնի վարք: Անհամաչափ բռնություն գործադրելու և քաղաքացիներից մեկի ոտքը դուրս գցելու համար որևէ ոստիկան պատասխանատվության չի ենթարկվել: Նույն օրը ոստիկանները խաղաղ ցուցարարներից երկու այլ անձի բերման ենթարկելու համար ձեռնաշղթաներ են հագցրել, ինչը նույնպես անհամաչափ միջոց էր անցկացվող խաղաղ հավաքի և տվյալ անձանց՝ բացարձակապես ոչ-բռնի վարքի պայմաններում:

3. 2019թ. հունիսի 21-ի գիշերը, Ջերմուկի երկու քաղաքացի, որոնք ընդգրկված են եղել նաև Ամուլսարի պաշտպանության շարժման մեջ, ծեծկռտուքի մեջ են ներգրավվել իրենց համաքաղաքացիների հետ: Նրանցից մեկին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվածով և նրա նկատմամբ կիրառվել է կալանք:

4. Մեկ տարի առաջ, 2018թ. օգոստոսի 27-ին Լիդիան Արմենիա ընկերության ղեկավարությունն ու աշխատակիցները, ամբողջովին սխալ ներկայացնելով ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստուգման արդյունքները, փորձում էին ներխուժել հանքավայրի տարածք և վերսկսել աշխատանքները, հանդիպեցին Ջերմուկ համայնքի բնակիչների և Հայաստանից ու արտերկրից նրանց սատարելու եկած հարյուրավոր այլ անձանց դիմադրությանը: Լիդիան Արմենիա ընկերության աշխատակիցներն այդ օրը կիրառել են սադրիչ գործողություններ, քարեր են շպրտել ցուցարարների ուղղությամբ և գազ են փչել նրանց վրա (ինչպես նաև ոստիկանների) դեմքին, ինչի մասին կան վկայություններ և տեսանյութեր: Այնուամենայնիվ, ոստիկանությունը, հիմնվելով Լիդիանի երկու աշխատակցի ցուցմունքի վրա, քրեական գործ է հարուցել միայն Ջերմուկ քաղաքի բնակիչներ և Ամուլսարի պահապաններ Արթուր Գրիգորյանի և Արտաշես Խաչատրյանի նկատմամբ՝ ընդ որում, անհասկանալի պատճառներով այդ գործը միացնելով նախորդ կետում նկարագրված գործին, որը տեղի էր ունեցել շուրջ մեկ տարվա տարբերությամբ, միմյանցից լիովին տարբեր հանգամանքներում և լիովին տարբեր անձանց ներգրավմամբ: Պատշաճ քննություն չի տարվել մարդկանց, այդ թվում՝ ծառայողական հրամաններ կատարող ոստիկանների առողջությանը վնաս հասցրած գազ փչողների բացահայտման և պատասխանատվության ենթարկելու, բռնությամբ մարդկանց պատնեշը ճեղքելու և դեպի Ամուլսար ճանապարհը բացելու կոչեր անողներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

Սույն փաստերի շարադրմամբ հայտարարում ենք, որ այս ամենը հիմք  է տալիս խոսելու ազատ հավաքների իրավունքների իրավունքի կոպիտ խախտումների, անհամաչափ պատժիչ գործողությունների և ընտրովի արդարադատության մասին, ինչը լի է լրջագույն հետևանքներով թե՛ իրավապահ համակարգի, թե՛ ՀՀ-ում ժողովրդավարության կայացման համար։

Մենք, ներքոստորագրյալներս, իրավապահ համակարգի ատյաններից պահանջում ենք անհապաղ դադարեցնել ապօրինի գործողությունները, դրսևորել ոչ-խտրական վերաբերմունք Ամուլսարի պայքարում ներգրավված քաղաքացիների նկատմամբ:
● 1-ին և 4-րդ կետերին վերաբերող դեպքերով պահանջում ենք վերացնել կալանքի մասին որոշումները:
● 2-րդ և 3-րդ կետերին վերաբերող դեպքերով՝ դադարեցնել վարչական հետապնդումը և պատժել անհիմն բռնություն գործադրած ոստիկաններին:
● 5-րդ կետի դեպքով՝ դադարեցնել քրեական հետապնդումը:»։

Զարուհի Հովհաննիսյան, իրավապաշտպան
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների
Լրագրողներ հանուն մարդու իրավունքների
Կանանց իրավունքների տուն
«Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնություն
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Նարե Հովհաննիսյան, իրավապաշտպան
«Սոցիոսկոպ» հասարակական հետազոտությունների և խորհրդատվության կենտրոն ՀԿ
«Վելես» իրավապաշտպան ՀԿ



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:00
Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 8-ին
Այս տարի երիտասարդների բարեխոս Ս. Սարգիս զորավարի հիշատակության օրը կնշվի փետրվարի 8-ին։  Տեղեկանում ենք Արարատյան հայրապետական թեմի...
Աղբյուր` Panorama.am
19:51
Երևանի բազմապրոֆիլ հիվանդանոցներում առկա է հիվանդներին ընդունելու խնդիր
Սեզոնայնության հետ կապված հիվանդանոցները ծանրաբեռնված են և  հիվանդ  ընդունելու  խնդիր են ունենում։  Շատ հաճախ հիվանդները...
Աղբյուր` Panorama.am
19:42
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով
Հունվարի 18-ի ցերեկը Սյունիքում և Արցախում, 19-ին և 20-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, 20-ի ցերեկը և 21-22-ը սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
19:35
Դիզայներ Ժան Պոլ Գոտյեն հանդես կգա վերջին ցուցադրությամբ
Ֆրանսիացի հագուստի մոդելավորող, դիզայներ Ժան Պոլ Գոտյեն հայտարարել է, որ հունվարի 22-ին Փարիզի Շատլե թատրոնում  կայանալու է շոու, որը...
Աղբյուր` Panorama.am
19:25
Դահուկավազքի առաջնություն Աշոցքում շարունակվում է
Աշոցքում շարունակվում է նախօրեին  մեկնարկած Հայաստանի դահուկավազքի առաջնությունը: Մրցումներին մասնակցում են Գյումրիի, Աշոցքի, ...
Աղբյուր` Panorama.am
19:18
Մեքսիկայում սերիալի նկարահանումների ժամանակ երկու դերասան է մահացել
Նրանք նկարահանվում էին «Ճշմարտության առջև առանց վախի» սերիալում:
Աղբյուր` Panorama.am
19:08
Ադրբեջանի քաղաքացին Վրաստանում 10 տարվա ազատազրկման է դատապարտվել
Վրաստանում տասը տարվա ազատազրկման է դատապարտվել Ադրբեջանի քաղաքացի Խ.Գ-ն։ Դատարանն ապացուցված է համարել նրա մեղքը։ «Գրուզիա...
Աղբյուր` Panorama.am
18:58
Ճապոնացիների 80 տոկոսը կողմ է մահապատժի պահպանմանը
Ճապոնացիների ավելի քան 80 տոկոսը կողմ են արտահայտվել երկրում մահապատժի պահպանմանը: Ռիա նովոստիի հաղորդմամբ, նման հետազտության տվյալներ է...
Աղբյուր` Panorama.am
18:47
Հունվարի 20-ին էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում ու չորս մարզերում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 20-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
18:41
Աղոթք Սուրբ Գայանեում՝ Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցի առիթով
Արցախի թեմի բոլոր եկեղեցիներում, Սուրբ Պատարագից անմիջապես հետո, նույնպես կատարվելու է հոգեհանգստյան կարգ՝ Բաքվի ջարդերին զոհ դարձած հայորդիների համար։
Աղբյուր` Panorama.am
18:35
Աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում առաջատարը փոխվել է
Ֆրանսիական LVMH (Moet Hennessy — Louis Vuitton)  ընկերության ղեկավար Բեռնար Առնոն աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանշային ցուցակում...
Աղբյուր` Panorama.am
18:26
Լուվրը վերականգնել է բնականոն աշխատանքը
Փարիզում Լուվրը վերականգնել է իր բնականոն աշխատանքն այն բանից հետո, երբ նախօրեին կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքող ցուցարարներն ...
Աղբյուր` Panorama.am
18:18
Բեռլինում տրակտորների մասնակցությամբ բողոքի ակցիա է անցկացվել
Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում 15 հազար մարդ փողոց է դուրս եկել՝ բողոքելով գյուղատնտեսության ոլորտում պետության իրականացրած քաղաքականությունից։...
Աղբյուր` Panorama.am
18:08
Փորձել են հրկիզել փարիզյան «Ռոտոնդան»
Այնտեղ հանգստացել է Շագալը, Պիկասոն ու Մակրոնը
Աղբյուր` Panorama.am
17:59
Պայթյունի հետևանքով Սոմալիում երեք մարդ մահացել է, ևս 20-ը՝ վիրավորվել
Մահապարտը Սոմալիի հարավում գտնվող Աֆգոյ քաղաքում ավտոմեքենա է պայթեցրել։ «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ, պայթյունի հետևանքով երեք մարդ...
Աղբյուր` Panorama.am
17:48
«Կիա»-ով կնոջը բերման են ենթարկել տղամարդուց շորթում կատարելու փաստով
Հունվարի 15-ին  40-ամյա մի տղամարդ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր տվել, որ իրեն ծանոթ մի կին, արատավորող...
Աղբյուր` Panorama.am
17:36
10 հայ ըմբիշ՝ Նիսի մրցաշարում
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը` 10 ըմբիշով, մեկնել է ֆրանսիական Նիս քաղաք`միջազգային մրցաշարի մասնակցելու:...
Աղբյուր` Panorama.am
17:25
Գեորգի Կուտոյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 19-ին
ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 19-ին ժամը 18:00-ին Խաղաղ Դոնի 2/14 հասցեում գտնվող Էրեբունի սգո սրահում:...
Աղբյուր` Panorama.am
17:03
Հայտարարություն. Ադրբեջանի իշխանությունները մինչ օրս ժխտում են իրենց ցեղասպան գործողությունները
Գումարվել է Հայաստանի և Արցախի Ազգային ժողովների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հատուկ նիստ
Աղբյուր` Panorama.am
16:49
Լոռին երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը նիգերիացի հարձակվողի հետ
«Լոռի» ՖԱ-ն երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը հարձակվող Նվանի Իկեչուկվուի հետ։ Այդ մասին հայտնում է ակումբի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
16:38
Արցախի ՄԻՊ. Ադրբեջանն իր հասարակությանը փորձում է պատրաստել պատերազմի
«Ադրբեջանը գնալով ավելի ու ավելի քիչ է պատրաստվում խաղաղության, հակառակը՝ և սպառազինության առումով, և հայատյացության քաղաքականության ...
Աղբյուր` Panorama.am
16:29
Փաշինյանը ծանոթացել է CARD հիմնադրամի գործունեությանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն (CARD) հիմնադրամ: Շրջայցի ընթացքում հիմնադրամի ղեկավարը կառավարության...
Աղբյուր` Panorama.am
16:15
11 դպրոց չի ապահովել համապատասխան ջերմաստիճան
Երևանի և Կոտայքի 11 դպրոցի նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել
Աղբյուր` Panorama.am
16:02
Արտակ Բեգլարյան. Ադրբեջանը պետք է պատասխանատվություն ստանձնի հայատյացության քաղաքականության համար
«Բավքի հայերի ջարդերն ադրբեջանահայության էթնիկ զտման վերջին ծանր հարվածն էր: Ցավոք սրտի, առ այսօր չունենք հստակ քանակ, թե որքան զոհեր ու...
Աղբյուր` Panorama.am
15:53
Գեորգի Կուտոյանն ընտանիքի անդամներին տեղեկացրել էր իր բնակարանում երկու- երեք օր հանգստանալու մտադրության մասին
Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում շարունակվում են ձեռնարկվել անհետաձգելի քննչական և այլ դատավարական,...
Աղբյուր` Panorama.am
15:42
«Մեդիա Պաշտպան»-ն անընդունելի է համարում լրատվականների նմանօրինակ գործողությունները
«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը դատապարտում է լրատվականների՝ էթիկայի կանոններից դուրս գործողությունները։ «Երեկ ԱԱԾ նախկին...
Աղբյուր` Panorama.am
15:32
Գլխավոր դատախազ. Ողջ գործիքակազմով ապահովելու ենք տեղի ունեցած ողբերգության բոլոր պատճառների ու հանգամանքների բացահայտումը
Գեորգի Կուտոյանը հանդես է եկել իբրև խորաթափանց, ինտելեկտուալ, արհեստավարժ պաշտոնյա
Աղբյուր` Panorama.am
15:25
Դիլիջանը հրաժեշտ է տվել 10 ֆուտբոլիստի
ՖԱ «Դիլիջանը» փոխադարձ համաձայնությամբ խզել Է 10 ֆուտբոլիստի հետ պայմանագրերը։ Ըստ ակումբի մամուլի ծառայության, հեռացել են...
Աղբյուր` Panorama.am
15:11
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը չինական Սյամին քաղաքում կազմակերպել է ֆլեշմոբ
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը 2020 թվականը դիմավորել է Չինաստանում, որն այսօր դասական կատարողական արվեստի կարևորագույն կենտրոններից...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՍԴ դեպի միապետություն ճանապարհի վերջին օղակն է մնացել. Արսեն Բաբայան
12:01 27/12/2019

ՍԴ դեպի միապետություն ճանապարհի վերջին օղակն է մնացել. Արսեն Բաբայան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}