Քաղաքական 14:17 23/09/2019 Հայաստան

Իսրայելում դեսպանության բացումը՝ ավելի խորը գործընթացի մեկնարկ, թե՞ ստանդարտ որոշում

Հեղինակ` Աննա Մկրտչյան

Անցած շաբաթ Հայաստանի կառավարությունը որոշում կայացրեց դեսպանություն բացել Իսրայելում։ Թվում է, թե ոչինչ արտառոց չկա, ստանդարտ որոշում, ստանդարտ ընթացակարգով ու հիմնավորմամբ։ Սակայն հաշվի առնելով տարածաշրջանում առկա միջազգային հարաբերությունների կառուցվածքը և աշխարհաքաղաքական հավասարակշռությունը, Հայաստանի այս որոշումը կարող է ավելի խորը գործընթացի մեկնարկ համարվել և ունենալ ավելի լայն ազդեցություն։

Անկախությունից ի վեր թեպետ Հայաստանի և Իսրայելի միջև հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ, կան որոշակի տնտեսական ու մշակութային փոխանակումներ, սակայն քաղաքական հարաբերությունները միշտ չէ, որ բարձրունքի վրա են եղել։ Եվ սա չնայած այն հանգամանքին, որ երկու ազգերի ու պետությունների միջև կան պատմական ընդհանրություններ ու փոխադարձ համակրանքի տարրեր։ Մի կողմից Իսրայելի սերտ հարաբերությունները Ադրբեջանի և մինչև վերջերս նաև Թուրքիայի հետ, և Հայաստանի բարեկամական հարաբերությունները Իրանի, նաև արաբական մի շարք պետությունների հետ մյուս կողմից՝ նեղացրել էին պետական մակարդակով համագործակցության դաշտը ցեղասպանություն վերապրած երկու ժողովուրդների միջև: Ձևավորվել էր մի իրավիճակ, որը երկու պետություններն էլ, ելնելով շահերի առաջնահերթություններից, չէին ցանկանում փոփոխել՝ իրենց համապատասխան գործընկերների դժգոհությունը չհարուցելու համար։

Իսրայելի համար առաջնային էր համագործակցությունը Ադրբեջանի հետ, առաջին հերթին ռազմական ոլորտում, և նաև այն առումով, որ կարևորվում էր գործընկերությունը մուսուլմանական, ոչ արաբական երկրի հետ։ Պակաս նշանակություն չուներ նաև Իրանի գործոնը, ինչպես նաև իսրայելաթուրքական ռազմավարական կապը, ինչն անցած տարիներին կտրուկ վատթարացում է ապրել։ Անհրաժեշտ է նշել նաև, որ Իսրայելը պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեսասպանությունը, թեև հարցը մի քանի անգամ քննարկվել է Քնեսեթում՝ Իսրայելի խորհրդարանում։ 

Հայաստանի համար էլ շատ ավելի կարևոր էր բարեկամական հարաբերությունների պահպանումը Իրանի ու նաև արաբական աշխարհի հետ, և Իսրայելի հետ հարաբերությունների զարգացումը պայմանավորվում էր նաև հարցի վերաբերյալ այդ երկրների նրբանկատությամբ։ Այստեղ պետք է նշել, որ այդ նրբանկատությունը ինչ-որ առումով ասիմետրիկ կամ միակողմանի էր, քանի որ նույն Իրանը ու արաբական շատ երկրները լայնորեն համագործակցում են տարածաշրջանում Հայաստանի հակառակորդը համարվող Ադրբեջանի հետ՝ բնականաբար դա բացատրելով իրենց ազգային շահով։

Հարաբերությունների որոշակի ջերմացումը նկատելի դարձավ 2017թ.-ին, երբ Իսրայելի համագործակցության նախարար Ցախի Հանեգբին այցելեց Երևան, որը վերջին մի քանի տարիների մեջ առաջին նախարարական այցն էր Հայաստան։ Այս այցը տեղավորվում էր Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ընդհանրական ջանքերի մեջ՝ բարելավելու հարաբերություններն այն երկրների հետ, որոնց հետ Իսրայելը նախկինում համագործացկության բարձր մակարդակ չուներ։ Պաղեստինի հարցում կոշտ դիրքորոշում ունեցող վարչապետին հարկավոր էին նոր գործընկերներ՝ միջազգային մեկուսացումից խուսափելու համար։  

Պատահական չէ, որ Թել Ավիվում դեսպանություն բացելու Հայաստանի որոշումը ողջունող Իսրայելի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ ԱԳ նախարար Իսրայել Կացը, կարևորելով այդ փաստը երկկողմ հարաբերությունների զարգացման առումով, նշում է, որ «Նոր դեսպանությունը թվով 90-ն է լինելու Իսրայելում։ Կասկած չկա, որ սա աշխարհում Իսրայելի կարգավիճակի բարձրացման ցուցիչ է»։ Դեռևս հայտնի չէ, թե հրեական պետությունը կփոխադարձի Երևանում դեսպանություն բացելով, թե այս փուլում ջերմացումը կանգ կառնի այս հետի վրա։

Միաժամանակ Հայաստանի այս որոշումը նկատելի անհանգստություն է առաջացրել Ադրբեջանում, որտեղ տարբեր հարթակներում քննարկում են դրա ազդեցությունը ադրբեջանաիսրայելական հարաբերությունների վրա։ Իրանից բացասական արձագանք կարծես չկա։ Ավելին, հոկտեմբերի 1-ին սպասվում է Իրանի նախագահի այցը Երևան՝ մասնակցելու ԵԱՏՄ գագաթնաժողովին։

Չնայած ընդունված է ժամանակակից աշխարհը բնորոշել որպես արագ փոփոխվող, այդուհանդերձ միջազգային հարաբերություններում նկատելի է որոշակի պահպանողականություն, և նույնիսկ իներտություն։ Տարաբնույթ հանգամանքների բերումով ձևավորված ստատուս քվոն երկար ջանքեր է պահանջում փոփոխելու համար, իսկ կտրուկ շրջադարձերը երբեմն պարզապես դժվար իրագործելի են լինում՝ առանց անցանկալի հետևանքների։ Հայ-իսրայելական հարաբերություններն ինչ-որ առումով դարձել էին այդ հանգամանքների պատանդը և ընթացիկ փոփոխությունները հնարավոր է առաջացնեն որոշ շրջանակների դժգոհություններ։ Իհարկե, առկա կառուցվածքային սահմանափակումների պայմաններում դժվար թե Հայաստան-Իսրայել հարաբերությունները թռիչքաձև զարգացում ապրեն, սակայն երկու երկրների շահից է բխում որոշակի մակարդակի հարաբերություններ ունենալը՝ առանց նեղացնելու միմյանց դաշնակիցներին, նրբանկատորեն։ Ավելորդ չէ նշել նաև, որ նրբանկատությունն իրական արժեք է ունենում, երբ փոխադարձվում է։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:42
Երբ կվառվեն գլխավոր տոնածառի լույսերը
Դեկտեմբերի 21-ին, ժամը 20:00-ին կվառվեն գլխավոր տոնածառի լույսերը։ Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից։...
Աղբյուր` Panorama.am
20:36
Հայաստանում կյանքի տևողությունը աճել է 7.1 տարով. ՄԱԶԾ
Հայաստանի գենդերային անհավասարության համաթվով 162 երկրների թվում 57-րդն է
Աղբյուր` Panorama.am
20:30
Կազանի դպրոցի ուսուցիչները աշակերտների ծնողների հաշվին արձակուրդի են մեկնել Արաբական Միացյալ Էմիրություններ
Թիվ 19 էլիտար կազանյան գիմնաստիկայի դպրոցի  ուսուցիչները՝ աշակերտների  ծնողների հաշվին, արձակուրդի են մեկնել Արաբական Միացյալ...
Աղբյուր` Panorama.am
20:27
Ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 9-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում...
Աղբյուր` Panorama.am
20:23
Քննարկվել են պղնձաձուլարանի կառուցման նախագծին վերաբերող հարցեր
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում այսօր քննարկվել է վերամշակող արդյունաբերության  կազմակերպմանը վերաբերող...
Աղբյուր` Panorama.am
20:17
Թուրքիայում PKK-ի հարձակման հետևանքով թուրք ուժայիններ են սպանվել
Թուրքիայի հարավարևելյան Շըրնաք նահանգի Իդիլ շրջանում ինքնաշեն պայթուցիկի գործադրման հետևանքով 2 թուրք ուժային է սպանվել, 7-ը` վիրավորվել, գրում...
Աղբյուր` Panorama.am
20:09
Խաղային ոլորտի միջազգային փորձագետները ուսումնասիրել են ՀՀ-ում ինտերակտիվ խաղային ոլորտը
ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանն ընդունել է Պետական եկամուտների կոմիտեի հրավերով Հայաստանի Հանրապետությունում գտնվող խաղային ոլորտի...
Աղբյուր` Panorama.am
19:59
«Մանչեսթեր Սիթիի» երկրպագուին ձերբակալել են ռասիզմի համար
«Մանչեսթեր Սիթիի» երկրպագուն ձերբակալվել է «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղի ժամանակ ռասիզմի դրսևորման համար։ ...
Աղբյուր` Panorama.am
19:47
Ոստիկանները բացահայտեցին օրերս զենքի սպառնալիքով կատարված ավազակային հարձակումները
Նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 6-ը Երևանում, Կոտայքի և Արմավիրի մարզերում 5 ավազակային հարձակում էր կատարվել: Հարուցվել էին քրեական գործեր:...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լոնդոնի գլխավոր տոնածառը ծաղրի առարկա է դարձել սոցիալական ցանցերում
Տոնական ծառը, որը  տեղադրված է  Բրիտանիայի  Թրաֆալգարյան  հրապարակում, Լոնդոնի բնակիչների կողմից կոչվել է...
Աղբյուր` Panorama.am
19:27
Դեմ դիմաց դուրս գալուց լռում է. Էրդողանը՝ Մակրոնին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հեռակա բանավեճը շարունակվում է, գրում է  ermenihaber-ը:...
Աղբյուր` Panorama.am
19:19
Պատանի սամբիստները 2 մեդալ են նվաճել ԵԱ-ում
Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում տեղի ունեցած սամբոյի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են 2 մեդալ:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:08
Պոլսո հայոց պատրիարքարանը՝ ընտրությունների մասին
Պոլսի հայոց պատրարքարանը հանդես է եկել պատրիարքական ընտրությունների գործընթացի վերաբերյալ մամլո հաղորդագրությամբ, տեղեկացնում է ermenihaber-ը:...
Աղբյուր` Panorama.am
19:06
Ընդլայնվում է ԱԻՆ-զբոսաշրջություն համագործակցությունը
Դեկտեմբերի 9-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հանդիպումը Լեռնային զբոսաշրջության ոլորտի...
Աղբյուր` Panorama.am
18:59
Հայտնաբերվել է արյան քաղցկեղի դեմ պայքարի միջոց.Լենտա.ռու
Տեխասի և Ֆլորիդայի համալսարանների գիտնականները հայտնաբերել են անվտանգ և արդյունավետ դեղամիջոցներ, որոնք պայքարում են մեծահասակների ու երեխաների...
Աղբյուր` Panorama.am
18:48
Լևոն Արոնյանը պարտվեց Մագնուս Կարլսենին և գրավեց չորրորդ տեղը
Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը Լոնդոնում ավարտված Grand Chess Tour-ի եզրափակիչ փուլի երրորդ տեղի համար մրցամարտում պարտվել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Լիդիանը դեֆոլտի նախազգուշացում է տվել՝ դեկտեմբերի 20-ի վերջնաժամկետով
Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) կամավորական նախաձեռնությունը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ Լիդիան ընկերության սահմանած...
Աղբյուր` Panorama.am
18:29
Ուժ կա, խելք պետք չէ
Երևի թե արդեն պետք է դադարենք զարմանալ մեր երկրում կատարվող իրադարձություններից, և որպես իրողություն ընդունենք այն երևույթը, որ բոլոր...
Աղբյուր` Panorama.am
18:23
Մանկապարտեզներում սննդամթերքը մատակարարվել է խախտումներով
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները, հանրակրթական հաստատություններում իրականացվող շարունակական վերահսկողության...
Աղբյուր` Panorama.am
18:20
Իրականացվելու է զորակոչիկների ընտրություն
Ձմեռային զորակոչի շրջանակներում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիներին զինված ուժերի պատվո պահակային...
Աղբյուր` Panorama.am
18:09
«Շոկոլադի բանկ». Մանուկներին, ովքեր չեն ստանում նվերներ Ձմեռ Պապից
Նոր տարվա կապակցությամբ  արդեն 5-րդ անգամ Հայ օգնության ֆոնդը   և «Այո»-ն իրականցնում են  «Շոկոլադի...
Աղբյուր` Panorama.am
18:01
Հ1-ից ազատված լրագրողների հայցը դատարանը բավարարել է
Հանրային հեռուստաընկերության՝ աշխատանքից ազատված երկու լրագրողների՝  Լիանա Կարապետյանի ու Սիրանուշ Մուրադյանի ներկայացրած...
Աղբյուր` Panorama.am
17:53
ՎիվաՍել-ՄՏՍ. Արևային էներգիայով ջեռուցում՝ Ծովակ գյուղի մանկապարտեզում
Գեղարքունիքի մարզին բնորոշ խիստ կլիման, Ծովակ գյուղի մանկապարտեզին չնախատեսված ծախսերի կամ ժամանակավոր լուծման է պարտադրում: Երեք մասնաշենքով...
Աղբյուր` Panorama.am
17:45
Պետք է բոլոր ծխողները դառնան վտարանդի. Հրաչյա Հակոբյան
«Դուք չունեք որևէ թիվ ներկայացրած, թե ովքեր են ծխում, որ սեռա-տարիոքային խումբն է ավելի շատ ծխում, որտեղ են ավելի շատ ծխում՝ մարզերում,...
Աղբյուր` Panorama.am
17:35
Քաղաքացիները համատիրության վճարումները կկատարեն բանկային հաշվին
«Այսօր մեր համատիրությունները գտնվում ենք խայտառակ վատ վիճակում՝ ինչպես դրամահավաքության, այնպես էլ կառավարման իմաստով։ Մենք ունենք...
Աղբյուր` Panorama.am
17:22
Աշոտ Մելիքյան. Հետհեղափոխական Հայաստանին հարիր չէ
Լրագրողների դժգոհություններն ավելացել են պետական մարմիններից տեղեկություններ ստանալու առումով: «Կոռուպցիայի դեմ պայքարը՝ հանուն կայուն...
Աղբյուր` Panorama.am
17:07
Փոխոստիկանապետերը ցանկություն են հայտնել հանդիպել Ամուլսարի պահապանների հետ
«ԴԵՄ ԵՄ ԱՄՈՒԼՍԱՐՈՒՄ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆԸ» նախաձեռնության անդամ Շիրակ Բունիաթյանը տարածել է հայտարարություն՝ տեղեկացնելով, որ երեկ`...
Աղբյուր` Panorama.am
16:56
Ադրբեջանին՝ աղերս չունենաք
Բրատիսլավայում իրավիճակի, հատկապես՝ ԱԳ նախարարների հայտարարությունների արձագանքները ֆեյսբուքում մոնիտորինգելիս, հանդիպեցինք կարծիքի, ավելի ճիշտ՝...
Աղբյուր` Panorama.am
16:53
Ծխելն արգելող օրենքին կարո՞ղ է մարիխուանայի օրինականացումը հաջորդել. Պատգամավոր
Նարգիլեն ուղղակի թոքախտի բուն է.Նաիրա Զոհրաբյան
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Քոչարյանի նկատմամբ հարուցված գործը ջուր է, Ս.Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործն օդ է
13:46 06/12/2019

Եթե Քոչարյանի նկատմամբ հարուցված գործը ջուր է, Ս.Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործն օդ է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}