Մեծ Բրիտանիայի վարչապետն Իրանին պատասխանատու է համարում Սաուդյան նավթային օբյեկտների վրա հարձակման համար
Բրիտանիան եզրակացրել է, որ Իրանը պատասխանատու է Սաուդյան Արաբիայում նավթային օբյեկտների վրա հարձակման համար։ Նախօրեին ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը: Այս մասին գրում է Associated Press-ը։
Ջոնսոնը նշել է, որ Բրիտանիան կքննարկի Պարսից ծոցի թագավորության պաշտպանությունն ուժեղացնելու համար ԱՄՆ-ի կողմից առաջնորդվող ռազմական ջանքերին մասնակցության հարցը:
Պահպանողական վարչապետը նաև նշել է, որ Բրիտանիան կաշխատի դաշնակիցների հետ՝ Մերձավոր Արևելքում լարվածության թուլացման ուղղությամբ, որն առաջացել է սեպտեմբերի 14-ին աշխարհի խոշորագույն նավթային գործարանի վրա տեղի ունեցած հարձակումից հետո։
Նշենք, որ Սաուդյան Արաբիան և Միացյալ Նահանգները ևս Իրանին են մեղադրում նավթային օբյեկտների վրա անօդաչու սարքերով հարձակման համար: Իրանը հերքում է իր մասնակցությունն ու մեղադրանքներն անվանում «սուտ»։
Հարակից հրապարակումներ`
- Թրամփը մտադիր է ընդլայնել Իրանի դեմ պատժամիջոցները
- Սաուդյան Արաբիա․ Նավթային օբյեկտների վրա հարձակման մեջ ներգրավված է Իրանը
- ԱՄՆ-ը պատրաստ է Սաուդյան Արաբիայի նավթի օբյեկտների վրա հարձակում իրականացրածների դեմ գործողությունների