Քաղաքական 10:27 23/09/2019 Հայաստան

Փաշինյանը Լոս Անջելեսում հանդիպել է Կալիֆորնիայի հայ համայնքի կառույցների ղեկավարներին

Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոս Անջելեսում հանդիպել է Կալիֆորնիայի հայ համայնքի կառույցների ղեկավար կազմի հետ։

Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հանդիպմանը մասնակցել են հայ համայնքի խոշորագույն կառույցների ղեկավար կազմի ներկայացուցիչները՝ շուրջ 70 անձ, ներկա էին նաև ՀՀ պատվո հյուպատոսները Ֆրեզնո և Լաս Վեգաս քաղաքներում, հայ համայնքի հոգևոր հայրեր։

Հանդիպման մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է.

«Հարգելի գործընկերներ,
Կալիֆորնիայի հայ համայնքի կառույցների ղեկավարներ,
Հոգևոր հայրեր,

շատ ուրախ եմ մեր այսօրվա հանդիպման համար։ Սա իսկապես կարևոր հանդիպում է, որը պլանավորվում էր դեռ անցյալ տարվանից, և կարող եմ ասել, որ հենց օդանավակայանից դուրս գալու առաջին րոպեից զգում եմ այն մթնոլորտը, որ ձևավորված է այս օրերին՝ Լոս Անջելեսի հայ համայնքի կողմից, և ուզում եմ շնորհակալություն հայտնել առաջին հերթին այդ մթնոլորտի, պատրաստակամության համար։ Այնպես է ստացվել, որ ես այսօր բավական երկար խոսելու առիթ դեռ ունենալու եմ, և այսօրվա հանդիպմանը կուզենայի ավելի շատ լսողի կամ պատասխանողի դերում լինեի, որովհետև այսօր հանրային հավաքին ես մանրամասն ելույթ եմ ունենալու։ Այս պահին ուզում եմ ասել՝ շատ ուրախ եմ, որ այս առիթն ունեմ, իհարկե, ձեզնից շատերի հետ տարբեր առիթներով հանդիպել ենք, քննարկել ենք, բայց այսպիսի ընդլայնված կազմով առաջին անգամ ենք հանդիպում։ Հույս ունեմ, որ դեռ էլի հանդիպելու առիթներ կունենանք՝ մեր հանդիպումներն ավելի գործնականացնելու, ավելի կոնկրետ, գործնական հարցեր քննարկելու համար։ Կուզենայի լսել ձեզ և եթե կունենաք հարցեր, ես հաճույքով կպատասխանեմ ձեր բոլոր հարցերին»։

Կալիֆորնիայի հայ համայնքի կառույցների ղեկավարները ողջունել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին Ամերիկայի Լոս Անջելես քաղաքում և նշել, որ ոգևորված են Նիկոլ Փաշինյանի այցով, նրա հետ հանդիպման ու մայր հայրենիքին, Հայաստան-Սփյուռք կապերին վերաբերող հարցեր քննարկելու հնարավորությամբ։

Անդրադառնալով Կալիֆորնիայի հայ համայնքի կառույցների ղեկավարների հարցադրումներին՝ Հայաստանի վարչապետը ներկայացրել է համահայկական օրակարգի ձևավորման և համահայկականության գաղափարի իրագործման տեսլականը, խոսել Հայաստանի տնտեսական զարգացման ցուցանիշների և դրական միտումների, տնտեսական ակտիվության, զբոսաշրջության առաջանցիկ տեմպերի մասին, անդրադարձել Արցախի հարցի կարգավորմանը, Հայաստանում իրականացվող դատաիրավական համակարգի, պետական կառավարման համակարգի կառուցվածքային բարեփոխումներին, կեղծ լրատվության դեմ պայքարին, ինչպես նաև պատասխանել հանդիպման մասնակիցների մի շարք այլ հարցերի»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:48
Ոստիկանությունը մանրամասներ է հրապարակել Գնդեվազի ծեծկռտուքի մասին
Սեպտեմբերի 15-ին, ժամը 22.40, մի քաղաքացի զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ Գնդեվազ գյուղում մեծ կռիվ է: Ոստիկանության Ջերմուկի բաժնի...
Աղբյուր` Panorama.am
20:42
Առևտրային պատերազմում Չինաստանը հաղթում է ԱՄՆ-ին
Չինաստանը շահում է ԱՄՆ-ի և նախագահ Դոնալդ Թրամփի հետ առևտրային պատերազմը: Նման կարծիք է հայտնել «Բլումբերգի» փորձագետ Էնդրյու...
Աղբյուր` Panorama.am
20:36
Ադրբեջանական իշխանությունները պետք է հրաժարվեն ռազմական շանտաժի և սպառնալիքների քաղաքականությունից.Արցախի ԱԳՆ
Սեպտեմբերի 21-ին Ադրբեջանի նախագահը, տեսաձևաչափով ելույթ ունենալով Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանում,...
Աղբյուր` Panorama.am
20:32
Անցած շաբաթ գրանցվել է 284 արտակարգ դեպք
Սեպտեմբերի 14-20-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 522 դեպք, որից 284-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 216 հրդեհի, մեկ...
Աղբյուր` Panorama.am
20:25
«Տարիքային խնդիրը» ԱՄՆ ընտրություններում
1984թ. Ռեյգանը, ով այդ ժամանակվա ամենատարեց ԱՄՆ նախգահն էր բանավեճի ժամանակ հայտարարեց. «Ես տարիքը այս ընտրարարշավի խնդիր չեմ դիտարկում:...
Աղբյուր` Panorama.am
20:19
ՈՒԵՖԱ-ի մասսայական ֆուտբոլի շաբաթը՝ այս ամիս Հայաստանում
Սեպտեմբերի 23-ից 30-ը սահմանվել է ՈՒԵՖԱ-ի կողմից՝ որպես մասսայական ֆուտբոլի շաբաթ: ՀՖՖ պաշտոնական կայքը հայտնում է, որ միջոցառումներ են...
Աղբյուր` Panorama.am
20:13
Գլխացավ, մաշկային խնդիրներ, կրկնավարակում... խնդիրներ, որ կարող են առաջանալ դիմակի կրման հետևանքով
«Հիվանդության կանխարգելումը մեծ նշանակություն ունի, և այն Առողջապահության նախարարության հիմնական պարտականություններից մեկն է։ Հենց այդ...
Աղբյուր` Panorama.am
20:07
Արվեստների թագավորական ակադեմիան քննարկում է Միքելանջելոյի «Տոնդո Տադդեի» խորաքանդակի վաճառքի հարցը
Արվեստների թագավորական ակադեմիան ուսումնասիրում է Միքելանջելոյի 1504-1506 թվականներին ստեղծած  Տոնդո Տադդեին՝ Աստվածամայրը մանուկ Քրիստոսի...
Աղբյուր` Panorama.am
20:01
ՀՀ-ի ատոմային էներգետիկայի բնագավառի զարգացման առնչվող հարցեր են քննարկվել Վիեննայում
Վիեննայում Ատոմային էներգիայի միջազգային Գլխավոր համաժողովի 64-րդ նստաշրջանի շրջանակներում նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Ատոմային...
Աղբյուր` Panorama.am
19:57
Նորաձևությունը՝ համավարակի դարաշրջանում
Կորոնավիրուսային համաճարակի պատճառով սովորաբար գլամուրային Լոնդոնի նորաձևության շաբաթն այս տարի ձանձրալի է եղել և հիմնականում առցանց:...
Աղբյուր` Panorama.am
19:55
Ուղիղ եթերում բերման են ենթարկել Ամուլսարի շահագործմանը դեմ քաղաքացիներից երկուսին
Ուղիղ եթերում քիչ առաջ Ջերմուկից  բերման են ենթարկել Ամուլսարի շահագործմանը դեմ  պայքարող քաղաքացիներից երկուսին։ Նշենք, որ ավելի...
Աղբյուր` Panorama.am
19:51
Նախարարը՝ անհիմն դրվող արգելանքների մասին
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը սեպտեմբերի 22-ին Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում մասնակցել է  աշխատակիցների...
Աղբյուր` Panorama.am
19:46
Ավարտվել է Լոռու մարզում «Հայրենիք» կուսակցության երիտասարդ անդամների ու համակիրների եռօրյա ճամբարը
Այսպիսով ավարտվեց «Հայրենիք» կուսակցության երիտասարդ անդամների ու համակիրների եռօրյա ճամբարը Լոռու մարզում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:40
Երևանի քաղաքապետարանը սկսել է հետիոտնային անցումների լուսավորման ծրագիր
Հետիոտնի ու վարորդների անվտանգ երթևեկն ապահովելու համար քաղաքապետարանը շուրջ 100 հետիոտնային անցումների լուսավորման ծրագիր է սկսել, տեղեկացնում...
Աղբյուր` Panorama.am
19:34
Հայաստանի պատանեկան հավաքականը՝ Եվրոպայի օնլայն առաջնության բրոնզե մեդալակիր
Ավարտվել է Եվրոպայի Օնլայն առաջնությունը, որին մասնակցել են 40 երկրների շուրջ 800 շախմատիստներ։ Մրցաշարն անցկացվել է 8 ենթախմբերով՝ աղջիկների և...
Աղբյուր` Panorama.am
19:30
Մարդկությունը սպառնալիքի տակ է հարուստների պատճառով
Մոլորակի ամենահարուստ մարդիկ (63 միլիոն մարդ) մթնոլորտ են արտանետում կրկնակի ավելի շատ ջերմոցային գազեր, քան մարդկության ամենաաղքատ 50 տոկոսը:...
Աղբյուր` Panorama.am
19:23
ՀՀ և ՌԴ սննդամթերքի անվտանգության գերատեսչությունների ղեկավարները քննարկել են ոլորտի խնդիրները
Հայկական կողմի նախաձեռնությամբ՝ այսօր տեղի է ունեցել տեսահանդիպում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի և ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
19:20
Միջգերատեսչական խորհրդակցություն՝ Տոնոյանի և Մնացականյանի գլխավորությամբ
Սեպտեմբերի 22-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է միջգերատեսչական խորհրդակցություն ՀՀ պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
19:13
Բարձր տեխնոլոգիաների ոլորտի շրջանառությունը աճել է 24%-ով. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է, թե ինչ ցուցանիշներ են գրանցվել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում...
Աղբյուր` Panorama.am
19:10
Եռյակի հանրահավաք անցկացնելու որոշման պատճառների մասին պատմել է Արսեն Բաբայանը
Եռյակի հանրահավաք անցկացնելու որոշումը որևէ կապ չունի դատարանում Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցի քննության հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում...
Աղբյուր` Panorama.am
19:00
Նորակոչիկները երդվել են
2-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամասում սեպտեմբերի 22-ին անցկացվել է նորակոչիկ զինծառայողների երդման հանդիսավոր արարողություն՝...
Աղբյուր` Panorama.am
18:53
Երևանի մանկատներից մեկում երեխաներին պարբերաբար խոշտանգել են, ծեծել ու անարգել․ ՀՀ ոստիկանություն
Ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման...
Աղբյուր` Panorama.am
18:47
Զարիֆ. Իրանը չի պատրաստվում կրկին քննարկել բանակցությունների ընթացքում քննարկված հարցը
Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ ԱՄՆ-ը խախտել է ՀԳՀԾ-ն և Իրանը չի պատրաստվում կրկին քննարկել բանակցությունների ընթացքում քննարկված հարցը:...
Աղբյուր` Panorama.am
18:40
Թուրքիայի ԱԳՆ-ն բացահայտ սպառնում է ՀՀ-ին. Հրանտ Մելիք-Շահնազարյան
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությանը, որով նա Հայաստանին խորհուրդ էր...
Աղբյուր` Panorama.am
18:33
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը միջնորդեց դատակոչի ցուցակը լրացնել 126 անձով
Այսօրվա դատական նիստի ընթացքում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդեց փոխել դատակոչի ցուցակը և...
Աղբյուր` Panorama.am
18:27
Լևոն Արոնյանն ու Սերգեյ Մովսեսյանը՝ Բունդեսլիգայի չեմպիոն
Հայ շախմատիստներ Լևոն Արոնյանն ու Սերգեյ Մովսեսյանը «Բադեն-Բադենի» կազմում դարձել են Գերմանիայի թիմային առաջնության` Բունդեսլիգայի...
Աղբյուր` Panorama.am
18:22
Հանդիսավոր շարանցմանը մասնակցել է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումը
ՌԴ ԶՈՒ «Կապուստին Յար» զորավարժադաշտում սեպտեմբերի 19-ին տեղի է ունեցել «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային...
Աղբյուր` Panorama.am
18:17
Ջրանջատում Արմավիրի մարզում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից...
Աղբյուր` Panorama.am
18:10
«Մեդիա պաշտպան». Արսեն Թորոսյանը քննադատությունունների կենտրոնում է
2020 թ-ի սեպտեմբերի 11-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ Առողջապահության նախարարի անձին ու...
Աղբյուր` Panorama.am
18:03
«Էվոկաբանկի» հրավառությունից հետո Մատենադարանի մոտ բռնկված հրդեհի նյութերը դեռ ՔԿ չեն փոխանցվել
Ինչպես արդեն հայտնել ենք, սեպտեմբերի 19-ին, «Էվոկաբանկ»-ի երեք ամյակին նվիրված հրավառությունից հետո Մատենադարանի հետնամասում, տարբեր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Խաղողի գինը եղել ա 170 դրամ Քոչարյանի ժամանակ, բա ի՞նչ եղավ հիմա էդ գինը․ խաղողագործ
15:43 17/09/2020

Խաղողի գինը եղել ա 170 դրամ Քոչարյանի ժամանակ, բա ի՞նչ եղավ հիմա էդ գինը․ խաղողագործ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}