Մեր տարակուսանքն է առաջացնում առ այս պահը Փաշինյանի պահպանած խորը լռությունը. «Ազգային օրակարգ»
«Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդը հայտարարություն է տարածել փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծեծի ենթարկելու դեպքի մասին։
«Սեպտեմբերի 17-ին Եղեգնաձորում անմարդկային ծեծի է ենթարկվել հայկական բանակի սպա, փոխգնդապետ Արա Մխիթարյանը, ով այժմ ծանր կոմայի մեջ է: Ըստ լուրերի, ծեծողները Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի մտերիմներն են, այդ թվում՝ նրա օգնական և արդեն իսկ կալանավորված Հարություն Գրիգորյանը։ՀՀ քննչական կոմիտեն հայտարարել է, որ գործի շրջանակներում զննվում են դեպքի հարակից տարածքում առկա տեսախցիկների տեսանյութերը՝ մարզպետի անմիջական մասնակցությունը միջադեպին ստուգելու նպատակով:
«Ազգային օրակարգ» կուսակցությունը խստորեն դատապարտում է բռնության այս լկտի դրսևորումը, առավել ևս, երբ հարձակման թիրախ է դարձել սպայի համազգեստ կրող անձը: Մեր անասելի տարակուսանքն է նաև առաջացնում առ այս պահը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պահպանած խորը լռությունը, նրա կողմից նշանակած մարզպետի հոխորտացող ամբարտավանության ֆոնի վրա։ Ցավոք, նախկինում էլ իշխանության հովանավորյալների կողմից դաժան բռնության են ենթարկվել մեր զինվորականները՝ Վահե Ավետյանը, Արտակ Բուդաղյանը, և այժմ էլ փաստացի ոչինչ չի փոխվել։
«Ազգային օրակարգ» կուսակցությունն իր զորակցությունն է հայտնում տուժած սպա Արա Մխիթարյանին և նրա հարազատներին, ինչպես նաև հայտարարում, որ վճռականորեն հետամուտ է լինելու, որպեսզի այս հանցագործության բոլոր պատասխանատուները և հովանավորները կրեն կատարվածին համարժեք պատիժ»,- ասված է հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- «Մարզպետ, լավ իմացի, բախտդ բերել է, որ չեմ իմացել, որ դու Լեննական ես եղել»
- Պահեստազորի սպա. Այս դեղնակտուցների օրոք որևէ բան չփոխվեց
- Ստուգվում է ծեծկռտուքին Վայոց Ձորի մարզպետի մասնակցությունը
- Վայոց ձորի մարզպետ. Փորձում են որևէ կերպ ինձ ներգրավվել այդ գործի մեջ
- Դավիթ Տոնոյան. Մեղավորներն իրենց պատիժը կստանան
- Եղեգնաձորում սպային վնասվածքներ պատճառած տղամարդը ձերբակալվել է
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին