Էստոնիան վաճառքի է հանել իր կղզին
999 հազար դոլար և կարող եք տիրանալ Հիրա կղզուն, որը գտնվում է Բալթիկ ծովում: Privateislandonline գովազդի կայքում հաղորդվում է, որ 24 հեկտար տարածք ունեցող կղզին վաճառվում է 999,000 դոլարով (891,000 եվրո) և գտնվում է Էստոնիայի ափերի մոտ։ Այս մասին գրում է Postimees-ը:
«Տեղի բնությունը ֆանտաստիկ է, որը բնորոշ է հյուսիսային արշիպելագին, ծովի ափին աճում են գիհիներ, կղզու կենտրոնական մասը հարուստ է սոճինով, եղևնիներով», - ասվում է հայտարարության մեջ:
Հաղորդվում է, որ թույլատրվում է կառուցել կղզու մոտ 400 քմ տարածքում: Կղզում կա նաև հին ջրհոր, որը հասանելի է դարձնում նաև խմելու ջուրը։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ