ՔԿ. Զինծառայողը հրազենային վնասվածքը է ստացել ծառայակցի կողմից զենքի հետ վարվելու կանոնների խախտման հետևանքով
Սեպտեմբերի 22-ին ժամը 03:35-ի սահմաններում N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հայկ Վահեի Խաչատրյանի՝ որովայնի շրջանում հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ քրեական գործի քննությամբ պարզվել է, որ Հ.Խաչատրյանը հրազենային վնասվածքը ստացել է ծառայակցի կողմից զենքի հետ վարվելու կանոնների խախտման հետևանքով:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
Հարակից հրապարակումներ`
- Արցախի ՊԲ. Նախնական տվյալներով, զինծառայողը վիրավորվել է զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով
- Չպարզված հանգամանքներում վիրավորված Հայկ Խաչատրյանի վիճակը ծանր է. Արծրուն Հովհաննիսյան