«Քարդաշյանների ընտանիքում միակ գեղեցկուհուն» համեմատել են կենդանու հետ
Ամերիկացի սուպերմոդել Քենդալ Ջեններն իր Ինսթագրամում տեղադրել է լուսանկար, որտեղ կրում է կենդանական պրինտով կոմբինիզոն։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, նա հիացրել է իր հետևորդներին։
«Դու կենդանի ես»,- նման մեկնաբանություն է արել դիմահարդար Մերի Ֆիլիպսը, որը կանոնավոր աշխատում է Ջենների և նրա քույրերի հետ։
«Բնության գեղեցիկ թագուհի»,- գրել է սուպերմոդելի երկրպագուներից մեկը։
Ավելի վաղ սեպտեմբերին Քենդալ Ջենները լուսանկարվել է պառկած մահճակալին, և հայտարարել, որ նկարում ռետուշը բացակայում է։ Երկրպագուները չէին հավատացել մոդելին և մեկնաբանություններում մեղադրել էին նրա սուտ խոսելու մեջ։
2018 թվականի փետրվարին բրիտանացի հեռուստահաղորդավար Պիրս Մորգանը Good Morning Britain ծրագրի ժամանակ հայտարարել էր, որ Քարդաշյանների ընտանիքում միակ գեղեցկուհին մոդել Քենդալ Ջեններն է։ Նույն համոզմունքը նա կրկնել էր նաև այս մարտին։
«Ես չեմ կոպտում, բայց ընտանիքում միակ գեղեցիկ աղջիկը Քենդալն է, իսկ մնացածը... Նրանից որևէ մեկը գրավիչ չէ»,- ասել է հաղորդավարը։