Եղեգնուտի բանկիչը 65 ծառ է հատել ապօրինի
Ոստիկանության Գուգարքի բաժնում սեպտեմբերի 17-ին տեղեկություններ են ստացվել, որ Եղեգնուտ գյուղի 60-ամյա մի բնակիչ գյուղի հարակից հանդամասում բենզասղոցով ապօրինի ծառ է հատել, փայտանյութը տեղափոխել տուն: Նույն օրը տղամարդը բաժին է հրավիրվել, խոստովանել, որ ծառն օգոստոս ամսին է հատել, բայց, ինչպես նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, դա նրա միակ ապօրինի ծառահատումը չի եղել:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ կասկածվողը խոստովանական բացատրություն է տվել, որ սեպտեմբերի 5-ից 10-ը Եղեգնուտ գյուղի «Մքլոյի թալա» կոչվող հանդամասում բենզասղոցով տարբեր տեսակի ու տրամագծի 65 ծառ է հատել, փայտանյութը թողել է հանդում` հետագայում տուն տեղափոխելու նպատակով:
Դեպքի վայրի զննության ընթացքում 60-ամյա տղամարդը մատնացույց է արել և՛ մասնատված փայտանյութը, և՛ հատված ծառերի կոճղերը, 3խմ փայտանյութ էլ ոստիկանները հայտնաբերել են նրա տան բակում:
Փայտանյութն ի պահ է հանձնվել անտառտնտեսության աշխատակիցներին:
Նշանակվել է մասնագիտական ստուգում: Բնության պատճառած վնասի չափը ճշտվում է:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Հարակից հրապարակումներ`
- Ապօրինի ծառահատում՝ Գավառում
- Ապօրինի ծառահատումների դեպքեր են բացահայտվել
- Ստեփանավանում ծառահատումների համար մեղադրանք է առաջադրվել 16 անձի
- Ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել
- Իջևանում ապօրինի ծառահատումների հետ կապված անուններ այս պահին չեմ կարող տալ. Օսիպյան
- Ապօրինի ծառահատումներ Լոռիում
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին