Գիտնականները պատմել են կյանքը երկարացնող պարզ մթերքների մասին
Գիտնականներն ուսումնասիրել են տարբեր երկրների երկարակյացների սննդակարգը և հայտնաբերել են օրինաչափություն նրանց կյանքի տևողության և օգտական մքերքների օգտագործման միջև։
Լենտա.ռու-ի հաղորդմամբ, խոսքը մթերքների մասին է, որոնք հակաօքսիդանտներ են պարունակում՝ մի նյութ, որը դիմադրում է ազատ ռադիկալներին, որոնք քայքայում են ԴՆԹ-ն և նպաստում բջիջների մահվանը։
Ամենաշատ հակաօքսիդանտներ կան կանաչ թեյի մեջ, որը միզամուղ է և փոխանակման պրոցեսների կատալիզատոր։ Նման թեյ ամեն օր խմելն օգտակար է։ Հետո գալիս են խուրման և չիչխանը, առաջինը պարունակում է 23 ամինաթթու, այդ թվում տրիպտոֆան, որը կայունացնում է հոգեկան վիճակը և բարձրացնում տրամադրությունը, իսկ չիչխանը պարունակում է A վիտամինի մեծ քանակությունը, որը դանդաղեցնում է ծերանալը։
Ցանկում են նաև հապալասը, որում կա հակաքաղցկեղային ակտիվություն ունեցող նյութեր՝ անտոցիաններ, և պոմիդորը, որը փրկում է օրգանիզմը շատ ուտելուց և քաշ հավաքելուց։
Կյանքը երկարացնող մթերքների մեջ են նաև կաթնաթթվայինները, որոնց բաղադրության մեջ կան օգտակար ամինաթթուները, վիտամիններ և կալցիում։