Հասարակություն 13:21 24/09/2019 Հայաստան

Փորձագետներ. Ծնելիության խթանման համար պետք են մտածված, հետազոտված և երկարաժամկետ գործողություններ

Ծնելիության խրախուսման  նոր ծրագրերը, որոնց մասին երեկ հայտարարել էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն առնվազն չմտածված է համարում։

Panorama.am-ի հետ զրույցում նա նշեց՝  չկան հետազոտություններ այն մասին, թե ինչն է խանգարում ընտանիքներին ունենալ առաջին, երկրորդ կամ երրորդ երեխա, ի վերջո ֆինանսական նման աջակցության արդյունքում կառավարությունը չի նշում, թե որն է լինելու ակնկալվող արդյունքը։

Հիշեցնենք, որ կառավարությունը որոշել է խրախուսել ծնելիությունը՝ 6 անգամ բարձրացնելով առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից դարձնելով 300 հազար դրամ և 2 անգամ բարձրացնելով երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 150 հազար դրամից դարձնելով 300 հազար դրամ։

«Առաջարկվող լուծումներից հետո մի շարք հարցեր են առաջանում՝ առկա՞ է արդյոք հետազոտություն, թե զույգերի քանի տոկոսն է առաջին երեխայի պլանավորումը հետաձգում մինիմալ կարիքները հոգալու համար անհրաժեշտ միջոցներ չունենալու պատճառով և ի՞նչ արդյունք է ապահովվելու  50-ը 300 հազար դարձնելու պարագայում:

Իհարկե, գովելի է, որ փորձ է արվում լուծում գտնել ծնելիության անկման խնդրին: Համաձայն պաշտոնական վիճակագրության՝ Հայաստանում 2018-ին ծնվել է 36502 երեխա, 2017-ին՝ 37700, 2016-ին՝ 40592, իսկ 2015-ին՝ 41763:

Ունենք շարունակական անկման միտում, ինչը կանխելու ուղղությամբ անհրաժեշտ են մտածված, հետազոտված և երկարաժամկետ ռազմավարական գործողություններ»,-ասում է Բաբկեն Պիպոյանը։

Նա հաշվել է, որ Հայաստանում վերջին տարվա ընթացքում ծնվել է մոտ 15000 առաջին երեխա, այս քայլով ուղղակի բյուջեից ծախսվելու է 15000*250000=3750000000 դրամ ավելի գումար:
Տարեկան ծնվում է ավելի քան 13000 երկրորդ երեխա, այսինքն՝ պլանավորվում է հատկացնել ևս 13000*150000=195000000 դրամ ավելի գումար:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ծրագիրը պետք է խրախուսի ծնելիությունը՝ ծրագրի միայն 2 կետերի իրականացման համար անհրաժեշտ կլինի տարեկան 6 մլրդ դրամից ավելի գումար: Իհարկե, խրախուսելը լավ է, բայց սա այնպիսի ծավալի ծախս է,  որն իրականացնելիս պետք է ունենալ ազդեցության գնահատման արդյունավետության ցուցիչներ: Որտե՞ղ է մեր հիմնական խնդիրը, ի՞նչ խնդիր ենք լուծում, ի՞նչ աճ ենք ակնկալում և այլն»,-նշում է նա ՝ ավելացնելով, որ 6 մլրդ դրամն այն գումարն է, որով կարելի է ռեալ, սոցիալական, արդյունավետ ծրագրեր իրականացնել՝ սկսած բնակարանաշինությունից։

ՀԿ նախագահը չի բացառում, որ հետազոտություններ  իրականացվել են, բայց դրանք չեն երևում ու այս ծրագրերի հիմքում էլ դրված չեն։ Պետությունը, ըստ նրա, պետք է բացատրի, որ օրինակ հաջորդ տարի նախատեսվում է ծնելիության այսքան անկում, այս ծրագրի շնորհիվ կանխվում է անկումը, նաև աճ է ապահովվում։

«Պետությունը պետք է կանխատեսումներ անի, որպեսզի կարողանա իր ծախսի արդյունավետությունը գնահատի։ Եթե չկան ցուցիչներ, հետևաբար այն գնահատել չի լինի։ Ծրագիրն ունի մոտ 28 հազար շահառու։ Շահառուներին ու  նրանց բարեկամներին այդ ծրագիրը դուր կգա։ Բայց որպես պետություն պետք է արդյունավետ ծախս անել։ Իսկ արդյունավետությունը միայն կարճաժամկետ ուրախությունը չի։ Հրավառությունն էլ, որ անում ենք, ուրախանում ենք, բայց ամեն օր հո համերգ չե՞նք կազմակերպում։ Ի վերջո, 300 հազար դրամը լավացնելու է երեխայի օրորոցի որակն ու պապայի արած մաղարիչի սեղանը»,-կարծում է Պիպոյանը։

Նա ընդգծում է՝ պետք էր նախ հասկանալ մարդիկ ինչո՞ւ երեխա չեն ունենում՝ որովհետև աշխատա՞նք չունեն, տո՞ւն չունեն, չե՞ն կողմնորոշվել՝ որ երկրում են ապրելու հետագայում, կամ գուցե մտածում են այլ երկիր գնան, այնտեղ երեխա ունենան, ավելի մեծ օգնություն կստանա՞ն։

Ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը Panorama.am-ի հետ զրույցում  կարծիք հայտնեց՝  երեխայի ծննդյան միանվագ նպաստի բարձրացումը չի կարող արմատական ու էական լուծումների հանգեցնել։

«Ժողովրդագրական իրավիճակի բարելավումը ենթադրում է երկրի  ընդհանուր իրավիճակի արմատական բարեփոխում։ Նույնիսկ այդ պարագայում լուրջ չէ ակնկալել, որ կվերականգնվի 80-ականների ծնելիության մակարդակը»,-ասաց ժողովրդագիրը։

Նա ուշադրություն է հրավիրում փաստին, երբ գյուղական բնակավայրերում ծնելիությունն ավելի ցածր է, քան Երևանում, երբ 80-ականներին գյուղերում ծնելիությունը 30-40 տոկոսով բարձր էր քաղաքներում ծնելիության մակարդակից։

«Այդ առումով այսօր իրավիճակը խաթարված է, հունից դուրս ընկած է։ Այսօր քիչ թե շատ հնարավորություն կա գյուղերում կենսամակարդակի բարձրացում, համահարթեցում ապահովելով որոշակիորեն կարգավորել ծնելիության խնդիրը։ Բայց դա ենթադրում է ահռելի մեծ ջանքերի ու մեծ միջոցների ներդրում»,-նշեց նա։

Ժողովրդագիրը վկայակոչում է Ֆրանսիայի, Գերմանիայի փորձը, երբ բազմաթիվ ու բազմաբնույթ միջոցառումներ են իրականցվում ծնելիության խթանման համար, սակայն այստեղ էլ լուրջ արդյունքների չեն հասել, նույնիսկ Գերմանիայում պարզ վերարտադրության խնդիր կա։

«Հույս ունենալ, որ միայն նյութական միջոցներով հնարավոր է հասնել ծնելիության խթանման, մի քիչ լուրջ չի։ Չնայած էլի եմ կրկնում, եթե այսօր մենք կարողանանք մարզերում կենսամակարդակը բարձրացնենք ու հասցնենք գոնե Երևանի մակարդակին, ապա որոշ չափով ծնելիության բարձրացում տեղի կունենա»,-ասաց նա։

Երբ ավելի վաղ՝ Մանե Թանդիլյանի նախարար լինելու օրոք քննարկվում էր երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը եռապատկելու և 150 հազար դրամ դարձնելու ծրագիրը,  ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը կարծիք էր հայտնել, որ դա անարադյունավետ ծախս է։

«Սա ոչ արդյունավետ ծախս կլինի։ Երկար տարիներ աշխատում էինք,  որպեսզի հասնեինք այն բանին, որ քաղաքականությունը զերծ մնար ծնելիության խթանումը ֆինասական միջոցներով (հատկապես, երբ այդ ֆինանսական խթանը չնչին է) իրականացնելուց։

Փոխարենը, պետք է ստեղծել համակարգ և պայմաններ, այդ թվում և այս ռեսուրսները օգտագործելով, որը կերաշխավորի, որպիսի հաջորդ երեխա ունենալը ընտանիքների համար չդիտարկվի որպես բարեկեցության ռիսկ։

Քաղաքականության հիմնական մոտեցումները մշակվել և երկու տարի առաջ ներկայացվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը։ Օրինակներից մեկը  կարող է լինել նախադպրոցական երեխաների որակյալ խնամքի ծառայություններ ապահովելը, որի բացակայությունը հանդիսանում է երկրորդ փաստարկը հաջորդ երեխա չունենալու համար»,-նշել էր նա։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

18:47
Պաշտոնական քարտեզում էս ամենը շատ ավելի «սիրուն ա» ու հանձնվող տարածքները չեն երևում․ Գալստյան
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «Բերքաբեր-Բաղանիս հատվածում «սահմանազատում» * Փաստացի ՀՀ-ն տալիս ա Ադրբեջանին...
Աղբյուր` Panorama.am
18:29
Սահմանազատում և սահմանագծում չի լինելու, զորքերի հետքաշում է և միակողմանի հանձնում․ Սուրեն Պետրոսյան
ՀՀ իշխանությունը որևէ աղերս չունի ո՛չ միայն հայկական շահի հետ, այլև՝  պետականության հետ։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Հայկական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ամերիկայի հայկական թանգարանում վերականգնվում են արժեքավոր ձեռագրեր և հմայիլներ
Մատենադարանը շարունակում է իր աջակցությունը ցուցաբերել արտերկրում գործընկեր կառույցների ձեռագրերի վերականգնման գործում: Այս...
Աղբյուր` Panorama.am
17:36
Արցախի ԱԺ հայտարարությունը՝ ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացի մասին
Արցախի Հանրապետության «Արդարություն», «ՀՅ Դաշնակցություն» «Արցախի ժողովրդավարական...
Աղբյուր` Panorama.am
17:31
Վարդանյանի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ հաղորդում եմ ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե. Խուդոյան
Փաստաբան իրավապաշտպան  Հովհաննես Խուդոյանը գրում է. «Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը քննելիս, իմ հիշելով առաջին անգամ,...
Աղբյուր` Panorama.am
17:18
Տավուշում քարտեզի վրա սահմանազատվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը. Կառավարություն
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին: Հարց...
Աղբյուր` Panorama.am
17:13
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովները ստորագրել են արձանագրություն
Որոշել են, որ այն պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
Աղբյուր` Panorama.am
17:05
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն իր ուրախություն է հատնել Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման...
Աղբյուր` Panorama.am
16:54
Մոսկվայից հետո Ալիևը կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն ապրիլի 26-ին Բեռլինում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի...
Աղբյուր` Panorama.am
16:51
Էս դու ինչքա՞ն ես փչացրել բոլորի հետ հարաբերութունները, որ Հայաստանի դեմ պատերազմ սկսելը դարձել է մի ժամվա խնդիր. Զաքարյան
«Հայաստանի Հանրապետությունը չի կարող ունենալ թուրք-ադրբեջանական օրակարգ, չի կարող ունենալ ամերիկյան, բրյուսելյան օրակարգ, Մոսկվայի...
Աղբյուր` Panorama.am
16:45
Դավիթ Տոնոյանի վերաբերյալ որոշումները չեն կայացվում դատարաններում կամ իրավապահ մարմիններում. Պաշտպաններ
«Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին»
Աղբյուր` Panorama.am
16:34
Կարճ բանաձև՝ ասպարեզը փողոցն է, թիրախը՝ ԱԺ-ն. Դավիթ Անանյան
«Որոնք են հայեցակարգային կետերը, որոնց շուրջ համախմբվելով հնարավոր է լայն հանրային կոնսոլիդացիա ապահովել»,-Այլընտրանքային նախագծեր...
Աղբյուր` Panorama.am
16:27
Վարդանաշեն գյուղի բնակիչները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Երևան-Մարգարա ավտոճանապարհի Վարդանաշեն գյուղի վարչական տարածքում ի նշան բողոքի 100-ից ավելի բնակիչներ փակել են ճանապարհը: ...
Աղբյուր` Panorama.am
16:21
Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
Ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացվեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Ալիևի միջև, ով աշխատանքային այցով կժամանի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Կարեն Վրթանեսյանի դեմ ներկայացրած ոստիկանության հայցը դատարանը չի բավարարել
Դատարանը որոշեց ՆԳՆ ոստիկանության հայցն ընդդեմ Կարեն Վրթանեսյանի՝ Կարեն Վրթանեսյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ...
Աղբյուր` Panorama.am
16:06
Վատ լուր ունեմ իշխանության համար. Արման Աբովյան
«Վատ լուր ունեմ իշխանության համար. մարդիկ շատ լավ հասկանում են, որ դուք իրենց դրել եք հիմարի տեղ»,-Տավուշ. արտաքի՞ն, թե՞ ներքին...
Աղբյուր` Panorama.am
15:55
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով խորհրդականը ծեծկռտուքի մասնակից է
24News-ի տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 6-ին՝ գիշերը 03։00-ի սահմաններում, Երևանի կենտրոնում տեղակայված «Գարդեն» գարեջրատան...
Աղբյուր` Panorama.am
15:51
Նոնսենս է՝ պետական պարտքի սպասարկման ծախսը ՀՆԱ-ի մոտ 11 %-ն է, մինչդեռ առողջապահությանը՝ 6 % . Ատոմ Մարգարյան
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով 2024թ.-ի փետրվարի 29-ի դրությամբ պետական պարտքը կազմել է 4,828,712.6 մլն դրամ: 2023թ.-ի նույն...
Աղբյուր` Panorama.am
15:41
Լավրով. Ռուս խաղաղապահների անգործության պատճառով Արցախից հայերի հեռանալու մասին հայտարարությունները սխալ են
«Հայտարարությունները, թե հայերը լքել են Լեռնային Ղարաբաղը ռուս խաղաղապահների անգործության պատճառով, ճիշտ չեն»,-այս մասին ռուսական մի...
Աղբյուր` Panorama.am
15:35
Ասում են մանիպուլյացիա, ապացույցները կտեսնեն. Փաստաբան
«Ասում են մանիպուլյացիա, ապացույցները կտեսնեն։ Ապացույցներ կլինեն»,-Panorama.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց փաստաբան Վահան...
Աղբյուր` Panorama.am
15:10
ՔԿ-ն՝ Փաստաբանի կողմից խոշտանգման ահազանգի մասին. Տեղի է ունենում պարզ մանիպուլյացիա
«ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն...
Աղբյուր` Panorama.am
15:03
Ավետ Ադոնց. «Դիվանագետների համահայկական խորհուրդ»-ի նպատակն է պահպանել ու առաջ տանել հայկական շահը
Հայաստանում ստեղծվել ու պետական գրանցում է ստացել «Դիվանագետների համահայկական խորհուրդ» հասարակական կազմակերպությունը։  Այսօր...
Աղբյուր` Panorama.am
14:51
Ապրիլի 5-ի բյուսելյան հանդիպումից հետո հայտնվել ենք տարածաշրջանային նոր մեկուսացման մեջ. Վահե Հովհաննիսյան
«Այսօր պետականության շատ լուրջ ճգնաժամի մասին է  խոսք գնում, որի ոչ լուծումը, ոչ դրսևորումները Տավուշում չեն, 4 գյուղում չեն»,-...
Աղբյուր` Panorama.am
14:43
Արարատ Միրզոյանի ծեծի գործով Թորգոմն ավելի քան մեկ տարի երկու ամիս անազատության մեջ է. Ծնողների բողոքը
ԱԳՆ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանին՝ 2020թ-ի նոյեմբերի լույս 10-ի գիշերը ծեծելու գործով արդեն մեկ տարի երկու ամիս է՝ կալանավորված է...
Աղբյուր` Panorama.am
14:34
Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում. Լավրովը
Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում ոչ միայն իրավական առումով։ Այնտեղ հասկանում են Մոսկվայի կարևորությունը Երևանի անվտանգության և...
Աղբյուր` Panorama.am
14:20
Վերին Լարսի ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
13:57
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
Ք․ ա․ II-I դդ․ թվագրվող Անահիտ աստվածուհու արձանը Հայաստանում կցուցադրվի 6 ամիս։
Աղբյուր` Panorama.am
13:34
Փաստաբանն ահազանգում է Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի մասին
Փաստաբան Վահան Հովհաննիսյանն ահազանգում է Շենգավիթի քննչական բաժնում առերևույթ խոշտանգման դեպքի մասին։ Փաստաբանի ֆեյսբուքյան էջում հրապարակած...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}