Պոմպեոն աշխարհի երկրներին կոչ է անում միանալ Իրանի քաղաքականության դատապարտմանը
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հանդես է եկել հայտարարությամբ, որում նա կոչ է անում աշխարհի բոլոր երկրներին՝ միանալ Սաուդյան Արաբիայում նավթի օբյեկտների վրա Իրանի հարձակումների դատապարտմանը։ Այս մասին նա գրել է իր թվիթերյան էջում:
Ըստ նրա, դա կամրապնդի խաղաղությունը, ինչպես նաև կծառայի դիվանագիտության ակտիվացմանը:
Պետություններին ուղղված ուղերձից բացի, Պոմպեոն երախտագիտություն է հայտնել Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային և Գերմանիային այն բանի համար, որ նրանք Սաուդյան Արաբիայի դեմ պատերազմական գործողությունների համար պատասխանատվությունը հստակ դրեցին Իրանի վրա։
This will strengthen diplomacy and the cause of peace. We urge every nation to join in this condemnation of Iran’s actions.
— Secretary Pompeo (@SecPompeo) September 24, 2019
Հարակից հրապարակումներ`
- Մեծ Բրիտանիայի վարչապետն Իրանին պատասխանատու է համարում Սաուդյան նավթային օբյեկտների վրա հարձակման համար
- Սաուդյան Արաբիա․ Նավթային օբյեկտների վրա հարձակման մեջ ներգրավված է Իրանը
- ԱՄՆ-ը պատրաստ է Սաուդյան Արաբիայի նավթի օբյեկտների վրա հարձակում իրականացրածների դեմ գործողությունների
- Սաուդյան Արաբիայում այրվում է աշխարհի խոշորագույն նավթի գործարանը
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում