Հայերի կոտորածների մասին Իսրայելի վարչապետի գրառմանն արձագանքել են Թուրքիայի նախագահականից
Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը Twitter միկրոբլոգում արձագանքել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրառմանը։
Հիշեցնենք, որ Նեթանյահուի գրառման մեջ ասվում էր. «Նա, ով չի դադարում ստեր ասել Իսրայելի մասին, իր երկրում սպանում է քրդերին և հերքում է հայ ժողովրդի սարսափելի սպանդը, չպետք է խրատներ տա Իսրայելին: Էրդողա՛ն, դադարի՛ր ստել»,-ասում է Նեթանյահուն։
Ինչպես գրում է ermenihaber-ը, Ֆահրեթթին Ալթունը ի պատասխան ասել է. «Բենյամին Նեթանյահուն մինչև կոկորդը խրված է անօրինականության հետ կապված մեղադրանքների մեջ և փորձում է նորից ներքին խնդիրներից շեղել հանրության ուշադրությունը։ Ավելի լավ չի՞ լինի, որ նա սեփական ժամանակը ծախսի դատական լսումների նախապատրաստման աշխատանքների համար, քան թե հարձակվի մի առաջնորդի վրա, ով իրականում կարողանում է հաղթել ընտրություններում»։
Հարակից հրապարակումներ`
- Նեթանյահուն պատասխանում է Էրդողանի ՄԱԿ-ի ելույթին՝ հայերի «սպանդը» հիշեցնելով
- Էրդողանը՝ ՄԱԿ-ում. Անընդունելի է, որ Լեռնային Ղարաբաղը և հարակից տարածքները դեռևս օկուպացված են