Քաղաքական 13:09 26/09/2019 Հայաստան

Մարինե Սուքիասյան. 88-ի շարժումից մինչև 88-ի անշարժություն

Հայաստանի նորագույն պատմության սկիզբը համարվում է արդեն հեռավոր թվացող 88-ի շարժումը։ Այդ նույն պատմության ամենաբեկումնային պահը կարող է դառնալ այսօրվա 88-ի անշարժությունը։ Խոսքը ԱԺ «Իմ քայլի» մեծամասնության, 88 հոգանոց ֆրակցիայի մասին է։ Այն, հիմնականում կազմված լինելով պարկեշտ, սկզբունքային և անփորձ դեմքերից ունի, բոլոր հնարավորությունները՝ դառնալու երկրին զարգացման նոր տեմպ տվող խումբ, մյուս կողմից՝ կա իրական հնարավորություն՝ դառնալու պետությանը մեծագույն վնաս պատճառած քաղաքական միավորը։

Ըստ էության, գործ ունենք քաղաքական աննախադեպ ծավալների թրաֆիքինգի հետ։ Փաշինյանը նրանց բերել է ԱԺ, հետո, պարզ ասած, ձեռքներից վերցրել է անձնագրերը և հիմա ստիպում է անել այն, ինչ ինքը կասի։ Ուրիշ ոչինչ։ 88-ի մի մասի համար այս իրականությունն ընդունելի է, որովհետև նրանք չեն պատկերացնում «կյանք առանց Փաշինյանի» իրականությունը։ Բայց 88-ի մի զգալի հատվածի համար սա խորթ խաղի կանոն է, իսկ ավելի պարզ՝ անընդունելի և լուծում պահանջող։

Այդ մարդիկ մինչև ԱԺ-ում հայտնվելն ունեցել են իրենց տեսակետները, սկզբունքները, միջավայրերը և օրգանապես չեն կարողանում հանդուրժել հեղափոխությունից մեկ տարի անց իրենց առաջարկվող բացառապես թրաֆիքինգի զոհի կարգավիճակը։

Նրանք շատ լավ հասկանում են, եթե այսօր հանդուրժեն Փաշինյանի վիրավորանքները, գոռգոռոցները, սեփական կարծիք չունենալու պահանջները, ապա վաղն արդեն, կոտրված և ոչ մեկին պետք չլինելով, ստիպված են լինելու կատարել ամենասահմռկեցուցիչ ու անպատվաբեր քվեարկությունները։

Բայց իրավիճակը բարդանում է նաև այլ պատճառով։ Եթե շարունակենք դասական թրաֆիքինգի հետ համեմատությունը, ապա Դուբայում անձնագիրը խլված Փառանձեմի նման, որը չունի բողոքելու, դիմելու, փախչելու տեղ (և հենց սա է ամենավտանգավորը թրաֆիքինգում) այսօրվա «Իմ քայլի» 88-ից շատերը նույնպես չեն տեսնում՝ «ո՞ւր գնալ» հարցի պատասխանը։ Այդ մարդկանց չի առաջարկվում այլընտրանք, իսկ քաղաքական տարբեր ճամբարներից հնչող արտահերթ խորհրդարանական ընտրությունների գաղափարը միայն ու միայն այս 88-ին դրդում է համակերպվել քաղաքական թրաֆիքինգի վիճակին։ Շատ պարզ՝ այս մարդիկ չեն ուզում մեկ օրում հայտնվել անգործ։

Խնդիրը շատ հստակ է. ԱԺ մեծամասնության 88-ի մեջ կան զգալի թվով պարկեշտ և սկզբունքային մարդիկ, որոնք շատ լավ հասկանում են այսօրվա ռիսկերը, հասկանում են, թե ուր է տանում այս ամենը, և չեն ուզում իրենց վրա վերցնել պատմական տապալումները, արյունը, և մյուս խելահեղ սցենարների պատասխանատվությունը։

Հետևաբար պետք է այդ մարդկանց տալ այլընտրանքի հնարավորություն։ Պետք է այդ մարդկանց ցույց տալ, որ հնարավոր է այլ ձևաչափերով իսկապես աշխատել ու կյանքի կոչել 2018-ին փողոց դուրս եկած ժողովրդի պահանջները և կարգախոսները՝ արդարություն, առաջընթաց, համերաշխություն։

Մարինե Սուքիասյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:42
Շաքարային դիաբետ ունեցող մարդիկ ավելի հաճախ չեն վարակվում COVID-19-ով, քան ընդհանուր բնակչությունը
Շաքարային դիաբետ ունեցող մարդիկ  ավելի հաճախ չեն  վարակվում COVID-19-ով, քան ընդհանուր բնակչությունը: Այնուամենայնիվ, լուրջ քրոնիկ...
Աղբյուր` Panorama.am
20:36
Թուրքիայի ռազմագործողության հետևանքով Իրաքում 20 ասորական գյուղ է դատարկվել
Եվրոպայի ասորիների միությունը (ESU) հայտարարություն է տարծել Թուրքիայի կողմից Իրաքի հյուսիսում իրականացվող «Pençe-Kartal»...
Աղբյուր` Panorama.am
20:30
ՄԱԿ-ը հետկորոնավիրուսային աշխարհի երկու պատկեր է ներկայացրել
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ներկայացրել է երկու սցենար, որոնք սպասում են աշխարհին կորոնավիրուսային պանդեմիկայից հետո, փոխանցում է...
Աղբյուր` Panorama.am
20:23
Միամտորեն մտածել ենք, թե պարոն Ալիևը ծանոթ է անտիկ պատմագրության ամենապոպուլյար գործերին. Մանե Գևորգյան
ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ նախօրեին Խաթայի շրջանում Հայաստանի հասեցին հնչեցրած...
Աղբյուր` Panorama.am
20:15
Microsoft-ը նախատեսում է գնել Warner Bros.Interactive-ը
Ամերիկյան Microsoft կորպորացիան մտադիր է գնել Warner Bros. Interactive-ը 4 մլրդ դոլարով։ Սա արվում է Xbox Series X սերիայի նոր բացառիկ...
Աղբյուր` Panorama.am
20:07
Ռուսաստանում գրեթե 5 կգ զմրուխտ է հայտնաբերվել
Ռուսաստանի միակ՝ Մալիշևսկու զմրուխտի հանքավայրից միանգամից չորս հավաքածուներ են հայտնաբերվել` գրեթե 5 կգ ընդհանուր քաշով, փոխանցում է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Ծովային ձկների մի մասը 20 տարվա ընթացքում կվերանան, եթե մարդկությունը շտապ միջոցներ չձեռնարկի
Ձկների տեսակների մեծ մասը, ըստ գիտնականների, ամբողջովին կվերանա մինչև 2048 թվականը: Պատճառները  ձկնորսությունն ու ծովերի աղտոտումն են,...
Աղբյուր` Panorama.am
19:54
Կայացել է Հայաստան-ԵԽ 2019-2022 թթ. գործողությունների ծրագրի ղեկավար կոմիտեի հեռավար հանդիպումը
Հուլիսի 7-ին կայացել է  Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022թթ. Գործողությունների ծրագրի Ղեկավար կոմիտեի հեռավար հանդիպումը: Ինչպես...
Աղբյուր` Panorama.am
19:51
Թրամփի վարկանիշը Բայդենից ցածր է տասը տոկոսով
ԱՄՆ-ի Անկախության օրվա նախօրեին Ռաշմոր լեռան ստորոտում անցկացված միջոցառման ժամանակ հազարավոր ներկաներից շատերը դիմակ չէին կրում: Իսկ նախագահ...
Աղբյուր` Panorama.am
19:40
Եվրոպայի 2020թ․ խճուղային հեծանվավազքի առաջնությունը կանցկացվի օգոստոսի 24-28-ը
Եվրոպայի  2020թ․ խճուղային հեծանվավազքի առաջնությունը կանցկացվի օգոստոսի 24-28-ը  Ֆրանսիայի Պլուե քաղաքում: Վերջնական  երթուղին...
Աղբյուր` Panorama.am
19:34
Բրիտանացիների շուրջ 57% -ը չի ցանկանում վերադառնալ գրասենյակային աշխատանքի
Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված կարանտինի ընթացքում տնից աշխատած  բրիտանացիները սահմանափակումների վերացումից հետո ևս...
Աղբյուր` Panorama.am
19:27
Հովիկ Կեուչկերյանը հանդիպել է Խոակին Կապառոսին
Հայկական արմատներ ունեցող դերասան Հովիկ Կեուչկերյանը, ով հայտնի է «Թղթե տունը» հեռուստասերիալում մարմնավորած Բոգոտայի դերով,...
Աղբյուր` Panorama.am
19:21
Չինաստանում երկվորյակ պանդաներ են սատկել
Չինական Սիչուան նահանգում հսկա պանդայի երկվորյակ ձագեր են սատկել, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։ Նշվում է, որ կենդանիների մահվան...
Աղբյուր` Panorama.am
19:15
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ճապոնիայի վարչապետ Աբե Շինձոյին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ճապոնիայի վարչապետ Աբե Շինձոյին Ճապոնիայի Կյուշու կղզուն պատուհասած ավերիչ ջրհեղեղի և...
Աղբյուր` Panorama.am
19:10
Դժվար իրավիճակներում է, որ օգնության են հասնում լավագույն ընկերները. ԱԿԲԱ-ն աջակցել է «ՍՕՍ Մանկական Գյուղեր»-ին
ACBA Bank OJSC աջակցությամբ «ՍՕՍ Մանկական Գյուղեր»-ի 350 խոցելի ընտանիք ստացել է մեկ ամսվա համար նախատեսված սննդի փաթեթներ։...
Աղբյուր` Panorama.am
19:04
Ճապոնիայում ռեկորդային անձրևի ու ջրհեղեղի հետևանքով զոհվել է առնվազն 18 մարդ
Ճապոնիայում փրկարարները սկսում են տասնյակ մարդկանց հուսահատ որոնումները, որոնք անհետացել են ռեկորդային անձրևների պատճառով երկրի Կյուշու...
Աղբյուր` Panorama.am
18:50
Դոհայի գավաթի առանձին գործիքների խաղարկության ժամկետը հայտնի է
Ընթացիկ թագավարակը, ինչպես նաև Տոկիոյի օլիմպիական խաղերի տեղափոխումը լուրջ փոփոխություններ է կատարել համաշխարհային սպորտի միջոցառումների...
Աղբյուր` Panorama.am
18:42
Լուկաշենկոն հարցազրույցի է եկել առանց կոշիկների
Լուկաշենկոյի հետ աշխատող լրագրողների մասին ֆիլմում՝ «Президентский Пул», ներկայացվել է այն պահը, երբ Բելառուսի նախագահը...
Աղբյուր` Panorama.am
18:34
Քաղաքական գործչին ուզում են ազատությունից զրկել մի հոդվածով, որով տուգանք է նախատեսվում. պաշտպան
«ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այս ողջ ընթացքում դրսևորել է պատշաճ վարքագիծ, իսկ խափանման միջոցը կիրառվում է, որպեսզի կանխեն անձի ոչ...
Աղբյուր` Panorama.am
18:25
Արցախում առողջապահության ոլորտում անվճար առաջին ծրագրերը կյանքի են կոչվում
Նախագահ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել
Աղբյուր` Panorama.am
18:18
Նշանակվել է «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենը
Հուլիսի  6-ին  «Հայփոստ» ՓԲԸ դիտորդ խորհրդի նիստին կայացած մրցույթի արդյունքներով՝ «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր...
Աղբյուր` Panorama.am
18:11
Դատարանը մերժեց դատախազների միջնորդությունը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, որոշեց չբավարարել դատախազների միջնորդությունը, որով նրանք...
Աղբյուր` Panorama.am
18:06
Դատախազ Բաղդասարյան. Մեր միջնորդությունն ուղղված չէ իրավունքի սահմանափակմանը
«Մեր միջնորդությունն ուղղված չէ իրավունքի սահմանափակմանը, իրավունքի իրացման խոչընդոտմանը։ Երբեք։ Դրա վկայությունը դատական նիստերն ու դրանց...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ստուգումներով հայտնաբերվել է օրինախախտման 3437 դեպք
ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։ Դրան զուգահեռ...
Աղբյուր` Panorama.am
17:53
Ոսկերիչների փողոցում հայտնաբերվել է նռնակ առանց պայթուցիչի և 23 հատ փամփուշտ
Երևանի  Ոսկերիչների փողոցի թիվ 1 հասցեի մոտակայքում հայտնաբերվել են Ֆ-1 տեսակի նռնակ առանց պայթուցիչի և 23 հատ 5․45 մմ տրամաչափի փամփուշտ,...
Աղբյուր` Panorama.am
17:45
Հնդկական անվտանգության ուժերը գրոհային են ոչնչացրել
Պակիստանում գործող ահաբեկչական խմբավորումներից մեկի զինյալը սպանվել է Ջամուի և Քաշմիրի միության հարավում հնդկական անվտանգության ուժերի հետ...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկ օրում Իրանում COVID-19-ի հետևանքով մահացել է 200 քաղաքացի
Կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահերի թիվը Իրանում հասել է 11,9 հազարի։ Միայն նախորդ օրվա ընթացքում հիվանդությունից մահացել է 200...
Աղբյուր` Panorama.am
17:24
Թռչնին բախվելուց հետո ինքնաթիռը շտապ վայրէջք է կատարել
«Delta Airlines»-ին պատկանող «Airbus A319» ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Նյու Յորքի օդանավակայանում `թռչունների...
Աղբյուր` Panorama.am
17:15
Վերաքննիչ դատարանը Գագիկ Ծառուկյանի գործով որոշումը կհրապարակի վաղը
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում, նախագահությամբ դատավոր Մխիթար Պապոյանի, ավարտվեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործով իր պաշտպանների և ՀՀ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են
18:44 13/06/2020

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}