Թրամփը Զելենսկուն խոստացել է օգնել՝ վերադարձնել Ղրիմը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփն իրեն խոստացել է օգնել Ղրիմի վերադարձման հարցում։ Այս մասին գրում է Gazeta-ն։
Զելենսկու խոսքերով, նա Թրամփին պատմել է, թե «ինչքան գեղեցիկ վայր է Ղրիմը»:
Ավելի վաղ Զելենսկին պետության ղեկավարի պաշտոնում իր գլխավոր խնդիրն էր անվանել Ղրիմի վերադարձը:
Հիշեցնենք, որ 2014թ.-ի մարտին Ղրիմում անցկացվեց հանրաքվե, որից հետո թերակղզին դարձավ Ռուսաստանի տարածքային մաս, իսկ Սևաստոպոլը դարձավ դաշնային նշանակության քաղաք:
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան