Քաղաքական 10:41 27/09/2019 Հայաստան

Էլինար Վարդանյան. Հայկական ռեպրեսիայի անատոմիան

Հայաստանը պաշտոնապես  մտել է պատժիչ, ռեպրեսիվ փուլ։ Կանխարգելման հնարավորություններն այլևս սպառված են։ Չկարողացանք, չհասցրեցինք, անտարբեր եղանք, առաջնորդվեցինք «մեզ բան չլինի՝ մնացածի վրա աչք փակենք» սկզբունքով։ Հիմա լրիվ այլ փուլ է. բուռն համատարած ռեպրեսիաների փուլ։ Առաջիկայում քրեական գործերի առատությունը և իրավապահների ագրեսիվությունը կապացուցեն դա։

Այլևս  քրեական գործեր են հարուցվում նույնիսկ այն դեպքում, երբ դրանց համար չկան նվազագույն  հիմքեր, չկան բավարար փաստական տվյալներ: Ռեպրեսիվ այս մոտեցման արդյունքում շեշտակի  ավելանալու են ապօրինի քրեական գործերը:

Պատժիչ, ռեպրեսիվ գործընթացն ունի իր հստակ տրամաբանությունը. այն նույնպես ունի փուլեր, «ընթացակարգեր»։  Դա պետք է իմանալ, քանի որ այն թակելու է արդեն շատերի դռները. նույնիսկ չեք պատկերացնում, թե ինչ ծավալների մասին է խոսքը։

Քրեական գործերը հարուցվում են բավականին հետաքրքիր սխեմայով: Սկզբում որոշում է կայացվում, թե ում նկատմամբ  հարուցել քրեական գործ, ընտրվում է անձը: Առայժմ ընտրվողները հանրային դեմքեր են, որոնց ընդհանուր տալիս են մեկ բնորոշում՝ «նախկիններ»: Հաջորդ փուլում հորինում են գործը կամ տեղավորում արդեն իսկ հարուցված մեծ գործի մեջ, օրինակ՝ մարտի 1 կամ ցանկացած այլ։ Սկսում են  առաջին էպիզոդից,  որն ուղղակի ընտրության հարց է. կարող է լիներ այս մեկը կամ այն, իսկ հետո սկսում խճանկարի նման հավաքել գործը՝ էպիզոդ առ էպիզոդ:

Սկզբնական փուլում նախաքննությունն ընթանում է սեփական վարկածը հաստատելու ուղղությամբ, հավաքվում են փաստեր, ցուցմունքներ, որոնք կհաստատեն միայն ու միայն այդ վարկածը: Որևէ հակափաստարկ, հակառակ ապացույց չի նկատվում, չի քննվում։ Հետո հայտնվում են «վկաները», օրինակ՝ Սիլվաներ և Անդերսոններ, և խճանկարը հավաքվում է: Նրանց պեղում են գործակալական արխիվներից, գտնում, բանակցում, համոզում, շահագրգռում, վախեցնում... մի խոսքով՝ գտնում են «վկաների»։

Ընթացքում ընտրված « մեղավորների»  մի մասը պատրաստ է գնալ «բարիշելու» ճանապարհով: Այս դեպքում գործի վերաբերյալ ինչպես համառորեն աղմուկ է բարձրանում, այդպես էլ նույն համառությամբ մոռացության է մատնվում: Եվ այդ մարդիկ ազատ, անկաշկանդ շրջում են եվրոպական երկրներում՝ մինչև հաջորդ պայմանավորվածության ձեռքբերումը:
Ռեպրեսիվ մթնոլորտի հաջորդ ինդիկատորը կալանքն է: Կալանքի միջոցով փորձում են մարդուն պատժել, ճնշել, կոտրել, ավելի կոմպրոմիսային սարքել: Իսկ հասարակությանը՝ ցույց տալ, որ գործ ենք անում, պայքարում ենք, պատժում ենք։
Եվ ամենևին կարևոր չէ՝ կալանքի հիմքերը բավարա՞ր են, թե՞ ոչ: Ճնշող մեծամասնությամբ որևէ հիմք կալանքի համար չի լինում․մարդիկ չեն խուսափում, չեն թաքնվում, ինքնակամ վերադառնում են արտերկրից  Հայաստան և այլն։ Բայց ռեպրեսիան սիրում է հանրային տեսարաններ, նրան օրինական ընթացակարգ և խնդրի օրինական լուծում պետք չէ, պետք է աղմուկ և արյուն։

Անպայման կգտնվի դատավոր, ով կբավարարի կալանքի ցանկացած միջնորդությունը: Գնալով՝ այդպիսի դատավորների թիվն ավելանալու է։

Եթե հասարակությունը կոնկրետ գործով տեսարաններ չի պահանջում,  ապա ժամանակի ընթացքում թույլատրված է կալանքը փոխարինել գրավով, որովհետև այս դեպքում էլ հասարակության ցածր շերտերին կհամոզեն, թե ձեզնից թալանածն են հետ բերում:
Ռեպրեսիվ փուլի մյուս կարևոր բաղադրիչը համապատասխան մթնոլորտի ապահովումն է։ Իրավապահները, գործադիր և օրենսդիր իշխանության ներկայացուցիչները, քաղաքական թիմերը,  «քաղհասարակության» ներկայացուցիչները, Հ1- լուրերը և տաղավարի հյուրերը , լայվը և այլն մեկ հրահանգով սկսում  են  մարդու հանրային վարկաբեկման արշավը՝ խրախուսվում է առավել անբարոյականությունը, խրախուսվում է  մարկային արժեքների առավել ստոր  ոտնահարման դրսևորումները։

Ռեպրեսիվ մթնոլորտի մյուս տրամաբանական փուլը դատարանների վրա բացահայտ ճնշումներն են: Իշխանությանը ոչ հաճո որոշման պատճառով շրջափակում են դատարանները, փորձում ողջ համակարգը դարձնել իշխանության կցորդ: Մեկ մարդու ցանկությամբ չառաջնորդվող դատավորներին ցուցադրական պատժում են, իսկ ենթարկվողներին՝ խրախուսում։ Ըստ էության հայտարարվում է, որ երկրում պետք է լինի մեկ դատավոր։
Հաջորդ ինդիկատորը փաստաբանների նկատմամբ կազմակերպված  ճնշումներն են, որոնք ժամանակ առ ժամանակ վեր են ածվելու՝ սպառնալիքների կամ գուցե հաշվեհարդարների։ Հանրային հնչեղություն ունեցող գործերով, որտեղ արդեն որոշված են մեղավորները, անհանդուրժողական վերաբերմունք է հատկապես փաստաբանների նկատմամբ: Սոցիալական ցանցերով, հրապարակային ելույթներում սպառնում, վիրավորում, հայհոյում են փաստաբաններին:

Այս ամենին զուգահետ անմեղության կանխավարկածի խախտումը դառնում է օրինաչափություն: Խճանկարի սկզբունքով հավաքված  հանցագործության կատարման մեջ կասկածվողը կամ մեղադրվողը արդեն իսկ մեղավոր է հայտարարվում, և այստեղ ոչ պետական մարմինները, ոչ առանձին պաշտոնյաները, ոչ էլ որոշ լրատվամիջոցներ չեն հիշում անմեղության կանխավարկածի սկզբունքի մասին:  Անմեղության կանխավարկածը դառնում է ամենամերժելի գաղափարը։ Եթե այդ գաղափարը կենսունակ մնաց, ապա պատժիչ իշխանության ողջ տրամաբանությունը կփլուզվի։ Այդ պատճառով է, որ  մեկ մարդու ցանկությամբ մեղավոր նշանակվածը ամեն գնով պետք է մեղավոր ճանաչվի։ Նրա անմեղությունը մեկ վայրկյան անգամ կասկածի տակ դնողը՝ հռչակվում է  սպասարկու, դավաճան, կոռումպացված և այլն։

Ամփոփում

Իմ թվարկած պատժիչ համակարգի բոլոր ցուցիչները Հայաստանում առկա են։ Եվ կրկին անգամ պնդում եմ,  որ Հայաստանը մտել է պատժիչ ռեպրեսիաների փուլ։  Մենք առաջինը չենք, մենք վերջինը չենք։ Սա ունի իր միջազգային և ռեգիոնալ ողբերգական փորձը։ Բավական է մտաբերել հարևան Վրաստանի փորձը, երբ վարդերի թավշյա հեղափոխությունը շատ արագ վերափոխվեց  ծանր  ռեպրեսիաների փուլի:

Այս փուլն ունի նաև իր հստակ կանոնները: Իսկ դա նշանակում է, որ Հայաստանում այլևս ոչ ոք չի կարող հանգիստ լինել՝ ոչ նախկինները, ոչ ներկաները, ոչ ամենամտերիմները, ոչ էլ բարիշածները. սա է այս փուլի խաղի կանոնը։ Այլևս բոլորը հավասարապես անպաշտպան են իրավական կամայականություններից, անօրինականություններից:

Ի դեպ, կա նաև մեկ այլ հնարավոր ուղղություն, որը թերևս ամենասարսափելին է. երբ իշխանությունը կամ նրա թևերից մեկը որոշում  է  մարդուն պատժել, ոչ թե պսևդոիրավական ճանապարհով, նույնիսկ, ոչ թե կեղծ քրեական գործերի միջոցով,  այլ՝ բանդաների և հրոսակախմբերի։ Մեր պետությունը նման փուլ ունեցել է։ Երբ իրավական նիհիլզիմի մթնոլորտը հասնում է որոշակի բարձր այլասերվածության աստիճանի, դրանից հետո դեպի բանդաներ՝ մեկ ու աննկատ քայլ է։

Սա է իրականությունը։ Հիմա պետք է մտածել ամենակարևորի մասին.  Ի՞նչ անել, ինչպե՞ս զսպել, ինչպե՞ս փոխել վիճակը։

Էլինար Վարդանյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»
«Իմ ձայնը» ՀԿ համատեղ նախագիծ



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:22
Բեյրութում տեղի ունեցած պայթյունից մասնակիորեն վնասվել է Լիբանանում ՀՀ դեսպանության շենքը. ՀՀ ԱԳՆ
Լիբանանում ՀՀ դեսպանությունը (Լիբանանում Հայաստանի դեսպանություն Embassy of Armenia to Lebanon) կապի մեջ է Լիբանանի պատկան մարմինների և տեղի...
Աղբյուր` Panorama.am
22:54
Բեյրութում պայթյունի հետևանքով զոհվել է Նազար Նաջարյանը
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է նաև լիբանանահայ քաղաքական գործիչ Նազար Նաջարյանը։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
22:21
Ամուլսարում իրավիճակը շարունակում է լարված մնալ
Ամուլսարի տարածքում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Ամուլսարի պահապանները պահանջում են հանդիպում կառավարության հետ, իրենց պահակակետ...
Աղբյուր` Panorama.am
21:53
Բեյրութում հզոր պայթյունի հետևանքով 10 մարդ զոհվել է, կան վիրավորներ
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի կենտրոնից ոչ հեռու՝  նավահանգստային գոտում տեղի է ունեցել հզոր պայթյուն։ «Ռոյթերզ» գործակալության...
Աղբյուր` Panorama.am
20:51
Ջերմուկի բնակչության մեծամասնությունը դեմ է Ամուլսարի շահագործմանը․Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով անդրադարձավ Ամուլսարի լարված իրավիճակին, նշելով, որ ընտանիքով Ջերմուկ...
Աղբյուր` Panorama.am
20:34
10 ավելի քվեաթերթիկների առկայությունն արձանագրել է հենց հաշվիչ հանձնաժողովը
Դատավորների ընդհանուր ժողովի 31.07.2020 թվականի որոշմամբ ձևավորված հաշվիչ հանձնաժողովի կողմից հայտարարություն է տարածվել, որում մասնավորապես...
Աղբյուր` Panorama.am
20:29
ՃՏՊ Սևան-Գավառ ավտոճանապարհին․կան տուժածներ
Օգոստոսի 4-ին, ժամը 17։28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի 8-րդ կմ-ի մոտակայքում տեղի է...
Աղբյուր` Panorama.am
20:22
Գրականության ասպարեզում ներդրած ավանդի համար «Վաչագան Բարեպաշտ» մեդալով պարգևատրվել է Լևոն Ադյանը
Ստորագրած հրամանագրիս համաձայն՝ գրականության ասպարեզում ներդրած ավանդի համար և ծննդյան 80-ամյակի կապակցությամբ՝ անվանի արձակագիր, թարգմանիչ,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Լանջիկում սոցիալապես անապահով անձանց անուններով տարիներ շարունակ սոցիալական աջակցության գումարներ են ելքագրվել և յուրացվել
Շիրակի մարզի դատախազության կողմից մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ իրականացված պատշաճ և ամենօրյա դատախազական հսկողության...
Աղբյուր` Panorama.am
20:08
Միայն բնակիչների սեփականությունը նախկին տեսքին վերադարձնելը բավարար չէ․ Պապիկյան
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը այսօր այցելել է սահմանամերձ Բերդ համայնք: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՏԿԵՆ...
Աղբյուր` Panorama.am
20:02
ԱՄՆ-ը ցանկանում էր ամբողջովին արգելափակել «TikTok»-ը, և ոչ թե ստիպել վաճառել այն
Չինական «TikTok» սոցիալական ցանցի հիմնադիր Ժանգ Յիմինգն ասել է, որ ԱՄՆ իշխանությունների վերջնական նպատակը երկրում սոցիալական ցանցն...
Աղբյուր` Panorama.am
19:52
Արսեն Մելքոնյան. Ճգնաժամը՝ որպես բիզնեսի զարգացման նոր հնարավորություն
2020 թվականի սկզբից կորոնավիրուսով պայմանավորված դժվարությունները նոր կանոններ սահմանեցին բիզնեսի համար: Շատ դեպքերում ստեղծված դժվարությունները...
Աղբյուր` Panorama.am
19:47
Սեղանի թենիսի աշխարհի անհատական առաջնությունը չեղարկվել է
Սեղանի թենիսի աշխարհի անհատական առաջնությունը, որը նախատեսված էր անցկացնել  ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում,  2021թ․ հունիսին, չեղարկվել է։...
Աղբյուր` Panorama.am
19:40
Մեր պահանջն է վագոն տնակները տեղափոխեն դեպի ներս, ապահովեն բուֆերային գոտի․ բնապահպան-ակտիվիստ
Վայոց ձորի ոստիկանապետ Գևորգ Ազիզյանը և Ամուլսարի պահապանները զրույց ունեցան։ Քաղաքացիները հետաքրքրվեցին, թե արդյոք ոստիկանությունը պաշտպանում է...
Աղբյուր` Panorama.am
19:31
Մահացել է դերասան Ռենի Սանտոնին
82 տարեկան հասակում մահացել է ամերիկացի դերասան Ռենի Սանտոնին: Դերասանի մահը վրա է հասեl Լոս Անջելեսում հյուրընկալության ժամանակ, փոխանցում է...
Աղբյուր` Panorama.am
19:25
Երևանի Կենտրոն համայնքի զբոսայգիներում խախտումներ են արձանագրվել
ՀՀ պարետի հունիսի 16-ի N 139 որոշման համաձայն՝ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ոստիկանության հետ համատեղ շարունակել է խստացված...
Աղբյուր` Panorama.am
19:16
ԱՀ ՊԲ-ում ցուցադրական պարապմունքներ են անցկացվել
Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ղեկավարությամբ անցկացվել են մարտավարաշարային ցուցադրական...
Աղբյուր` Panorama.am
19:09
Կրկնայցերը բացահայտում են՝ արդեն դիտարկված տնտեսավարողների զգոնությունը թուլանում է. ՍԱՏՄ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետների լայնածավալ մշտադիտարկումները հանրապետության սննդի շղթայի կազմակերպություններում...
Աղբյուր` Panorama.am
19:02
ՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է գործուղվել Ջերմուկ քաղաք
Ամուլսարում քաղաքացիներին բերման ենթարկելու վերաբերյալ ահազանգեր ստանալուն պես Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման...
Աղբյուր` Panorama.am
18:55
Հրանտ Մելիք-Շահնազարյան. Ինչու՞ է Նիկոլ Փաշինյանի իշխանությունն այսքան չարացել ժողովրդի հանդեպ
Քաղաքագետ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է. «Քիչ առաջ ոստիկանները բերման...
Աղբյուր` Panorama.am
18:47
Մահացել է անվանի հնագետ Գրիգոր Արեշյանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` անվանի հնագետ Գրիգոր Արեշյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով՝ ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
18:38
Հունաստանը կոչ է արել Թուրքիային վերանայել Լոզանի պայմանագիրը
Թուրքական լրատվամիջոցներում տեղ գտած պնդումների համաձայն՝ Հունաստանը կոչով դիմել է Թուրքիային 2023 թվականի հուլիսի 24-ին ընդառաջ Լոզանի...
Աղբյուր` Panorama.am
18:27
Ամուլսարում շարունակում է իրավիճակը լարված մնալ․ կան բերման ենթարկվածներ
Հրմշտոց, քաշքշոց, բերման ենթարկվածներ․Ամուլսարի հանքավայրի շահագործմանը դեմ պայքարող քաղաքացիների ու ոստիկանների միջև լարված իրավիճակ է։ Մի...
Աղբյուր` Panorama.am
18:19
4933 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում է կայացվել
Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով՝ օգոստոսի 3-ի  դրությամբ  կայացվել է 4933 կազմակերպության գործունեության ...
Աղբյուր` Panorama.am
18:10
Ծաղկաձորում հյուրանոցների աշխատանք է կասեցվել
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն այսօր կասեցումներ է իրականացրել Ծաղկաձորում գործող 7 հյուրանոցում՝ պարետի որոշմամբ 24 ժամով արգելելով...
Աղբյուր` Panorama.am
17:58
Ավտոերթ ընդդեմ Ամուլսարի շահագործման
Ամուլսարի հանքի շահագործմանը դեմ քաղաքացիները ավտոերթ են իրականացնում դեպի Վայոց Ձորի մարզ։ Նրանք իրենց բողոքի ձայնն են բարձրացնում առ այն, որ...
Աղբյուր` Panorama.am
17:54
«Հայրենիք»-ը դիմելու է առաջատար տնտեսագետներին ու փորձառու գործիչներին
հակաճգնաժամային ռազմավարության մշակման համար
Աղբյուր` Panorama.am
17:47
Ռոմանոս Պետրոսյանն Ամուլսարի խնդրին ծանոթանալու համար ժամանակ է խնդրում
Շրջակա միջավայրի նորանշանակ նախարար Ռոմանոս Պետրոսյանին  «Ազատություն» ռկ-ի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում մի քանի օգտատերեր...
Աղբյուր` Panorama.am
17:36
Քննարկվել են ԱԹՍ-ների կատարելագործման ծրագրերը
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտակ Դավթյանը օգոստոսի 3-ին ընդունել է հայկական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ցուցադրվեցին  ԶՈՒ ստորաբաժանումների կողմից խոցված ադրբեջանական ԱԹՍ-ների մնացորդները
15:41 21/07/2020

Ցուցադրվեցին ԶՈՒ ստորաբաժանումների կողմից խոցված ադրբեջանական ԱԹՍ-ների մնացորդները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}