Քաղաքական 10:16 27/09/2019 Հայաստան

Անփառունակ հետապնդում

Արդեն միայն մտքով կույրը չի հասկանա, որ Մարտի 1-ի վերաբացված գործը ոչ մի կապ չունի արդարադատության հետ։ Այն մտրակ է գործող իշխանությունների ձեռքին՝ իրենց ազգակործան ծրագրերը խոչընդոտող ցանկացածի դեմ։ Անընդմեջ մեղադրանքներ են առաջադրվում նորանոր մարդկանց: Այնպիսի տպավորություն է, ասես Հայաստանի ողջ պատմությունը պտտվում է միայն 2008-ի մարտի 1-ի շուրջ ։ Եթե այս դրվածքով շարունակվի, կարելի է մեղադրանքները տարածել նաև 2008-ի նախագահական ընտրություններում Տեր-Պետրոսյանին ձայն չտված Հայաստանի 79․5 տոկոս ընտրողների վրա, ովքեր «համարձակվել» էին այլոց օգտին քվեարկել և չմասնակցել նրա պետականքանդ սադրանքին․․․

Բայց դե, խելապակասությունն էլ պետքէ սահման ունենա չէ՞, հատկապես երբ դրա կրողներն իշխաննություններն ու իրավապահներն են։

Ազգովին պատանդ ենք դարձել մեկ ու կես տարի (+անսահմանություն) ձգվող այս գործին, ինչպես որ Ռոբերտ Քոչարյանն է դարձել Փաշինյան Նիկոլի հիվանդ երևակայության պատանդը։ Է, հետո՞․․․ մի օր վերջակետ պիտի դրվի թե ոչ անհեթեթության այս մարաթոնին։ Չի կարող մի ողջ պետություն անվերջ քնել ու արթնանալ Մարտի 1-ով։

Կգա՞ չէ այն օրը, երբ իբր «հանրային պահանջով» վերաբացված գործը կփակվի իրական հանրային պահանջով, քանի որ ավելի ու ավելի մեծ թվով մարդիկ են հասկանում, որ սա լևոնանիկոլական վրեժխնդրության ակտ լինելուց և անցանկալի մարդկանց պատժելուց բացի, նաև Հայաստան պետության առջև ծառացած լուրջ մարտահրավերներից հանրության ուշադրությունը շեղելու գործընթաց է։

Հանրության հենց այս հատվածի համար Մարտի 1-ը ավարտվեց այն պահից, երբ սեպտեմբերի 12-ի դատական նիստում փոխհատուցում ստացած հարազատները սերտած տեքստեր արտաբերեցին՝ իմանալով հանդերձ, որ ՀՀ երկրորդ նախագահին առաջադրված մեղադրանքները որևէ առնչություն չունեն սպանությունների հետ։ Դրանով ավարտվեց նաև այն փուլը, երբ շատերը կարեկցանքից ելնելով, խուսափում էին բարձրաձայնել իրենց իրական գնահատականները մարտի 1-ի վերաբացված գործի կապակցությամբ։ Գնալով ավելի մեծ թվով մարդիկ են գիտակցում, որ շինծու մեղադրանքի՝ Սահմանդրական կարգի տապալման վրա կառուցված գործը պետք է կասեցվի։ Առավել ևս, երբ վերաբացման պատվիրատուն ոչ թե հանրությունն է, այլ բախման կողմ և իրական մեղավոր հանդիսացող գործող վարչապետն իր հոգևոր հոր հետ։ Ցանկացած հարցում զավեշտալի է, երբ շահագրգիռ կողմերից մեկը դիրքավորում է իրեն որպես անաչառության և արդարաության ջատագով։

Բազմիցս է ասվել, որ Մարտի 1-ի քննությունը հավատարաժան կարող է լինել միմիայն միջազգային անկախ քննության պարագայում, այլ ոչ երբեք այս քննության նման, երբ դատաքննությունը կապ ունի ամեն ինչի հետ, բացառությամբ օրենքի ու արդարադատության։
Արդեն մեկ անձի՝ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվան փաստն է կապվում այս գործի հետ։ Մեր աչքի առաջ դանդաղ մահվան է հասցվում գեներալ Մանվել Գրիգորյանը։ Իսկ մյուս կողմից էլ արդարացվում է 2009-ին 3 տարվա ազատազրկման դատապարտված Գագիկ Ջհանգիրյանը․․․ Արդյոք սրանք սոսկ պատահականություներն են, թե՞ համատարած վախի մթնոլորտ սփռելով ՝ հհշիզմը վերակենդանացնելուն ուղղված քայլեր։ Լոս Անջելեսում Փաշինյանը մինչ 1998-ի ա՞յս ստատուս քվոյին վերադառնալու մասին է խոսել։ Ժամանակ, երբ քաղաքական հաշվեհարդարների համար հատուկ բանդաներ էին գործում։ Եթե այո, ապա վարչապետն ինքն իր գլխին մե՜ծ քար է գցել, քանզի իր արևով երդվողներն անգամ չեն ցանկանա Լևոնի ժամանակների վերադարձը։ Նման իրավիճակում էլ ինչո՞ւ նա «ոտքի տակ փորողներ» փնտրում ընդհուպ Առաքելական եկեղեցում, երբ իրենից լավ ոչ ոք դա չի անում․․․ Նաև կյանքն ու հոգեբուժությունն են ցույց տալիս, որ ամենուր դավադիրներ ու դավադրություններ տեսնող մարդը հանգիստ կարող է նաև ինքնադավադրվել։

Ինչո՞վ դրա վառ ապացույցը չէ Մարտի 1-ը, որը դարձել է իշխանությունների կոկորդին մնացած ոսկոր։ 2018-ի մայիսին հայտարարված՝ «100 տոկոս բացահայտված» և «10 օրում ավարտվող» գործը գնալով ավելի ու ավելի խճճվեց ապօրինությունների կծիկում՝ ոտնահարելով անգամ Սահմանդրության պահանջները։ Ու վերջն էլ չի երևում․․․

Երբեմն մտածում ես, որ մեղքը ոչ այնքան «ափալ-թափալի» սիրահար Փաշինյանինն է, որքան վենդետայի նրա սևեռուն գաղափարի հաջողությունը «մասնագիտորեն հիմնավորած» շողոքորթ իրավաբաններինը։ Եթե իհարկե խորհրդատուները իրավաբաններ են, ովքեր մասնագիտության բերումով պարտավոր են հարգել օրենքը։ Մինչդեռ իրականում օրենքն ու օրինականությունը երբեք կապ չեն ունեցել այս գործի հետ։

Ինչպես նշել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ «Օրենքը Ռոբերտ Քոչարյանի հանդեպ Հայաստանում չի գործում․․․ Այսպես կոչված «Ռոբերտ Քոչարյանի գործը» լիովին իրավականից անցել է քաղաքական ոլորտ»։

Քաղաքական դաշտը, բնականաբար պայքարի այլ մեթոդներ է պահանջում, և լիովին հասկանալի է պարոն Սողոմոնյանի այն միտքը, որ իրենք թևակոխում են պայքարի նոր փուլ, քանի որ « ․․․սա ոչ թե պարզապես պայքար է առանձին մարդու ազատության համար, թեև խոսքն անվանի պետական գործչի մասին է, խոսքը հայոց պետականության պաշտպանության, Հայաստանում իրավական պետության պաշտպանության մասին է։ Ահա թե որն է այսօր տեղի ունեցող գործընթացների էությունը»։

15 ամիս շարունակ հանրապետության լավագույն փաստաբանները բարձր պոֆեսիոնալիզմով կատարում են իրենց աշխատանքը․․․ բայց իրականում սա կռիվ է անօրինականությունների բետոնե պատի հետ։ Բայց դե ամեն բետոնի համար էլ բետոնջարդիչ կգտնվի, որն այս դեպքում ամենայն հավանականությամբ կլինի հանրության ճնշման տակ գործը բացողների իշխանաթողությունը։ Քաղաքական դրդապատճառներով սարքած գործը նույն կերպ էլ կկասեցվի։

Լիա Իվանյան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:49
ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանն ազատ է արձակվել
Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ ազատ է արձակվել ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է...
Աղբյուր` Panorama.am
18:45
Փրկարարները վերսկսել են քաղաքացու որոնողական աշխատանքները
Ժամը 17։06-ին քաղաքացու որոնողական աշխատանքներին ներգրավվել են ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և...
Աղբյուր` Panorama.am
18:41
Կայացել է Դավիթ Տոնոյանի և դեսպան Թիան Էրլունի հանդիպումը
Հուլիսի 9-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում, երկկողմ համաձայնությամբ, բացօթյա ձևաչափով, կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և ՀՀ-ում...
Աղբյուր` Panorama.am
18:36
Ալեքսանդր Ազարյանին կրկին բարեվարքության կոչ ենք անում.ՀՔԾ
Դատավոր Ալեքսանդր Ազարյանին կոչ ենք անում ՀՀ հատուկ քննչական ծառայության և  նրա ղեկավարին վերաբերող կարծիք հնչեցնելիս դրսևորել առավելագույն...
Աղբյուր` Panorama.am
18:30
Դադարեցվել է 4304 կազմակերպության գործունեություն
Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով՝ հուլիսի 8-ի դրությամբ կայացվել է 4304 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում: Այս...
Աղբյուր` Panorama.am
18:24
Հրաժեշտ տվեք Ձեր պատրանքներին, եթե նույնիսկ այն ցավոտ է. Արման Սաղաթելյան
«Քառյակ մեդիան»-ի հիմնադիր, ԱԺ նախկին պատգամավոր Արման Սաղաթելյանը «ֆեսյուք»-ի իր էջում անդրադարձել է արևմտյան...
Աղբյուր` Panorama.am
18:17
Գագիկ Ծառուկյանի հանձնարարականը
Մեկնարկում է Հայոց եկեղեցու և Հայ ազգային արժեքների պահպանման նախաձեռնությունը։
Աղբյուր` Panorama.am
18:10
Շուշիի կենտրոնում հողատարածքների տրամադրումը պետք է ժամանակավորապես դադարեցվի
Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 9-ին ընդունել է Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավար Էրիկ Հարությունյանին: Արցախի...
Աղբյուր` Panorama.am
18:04
Վրաստանում հուլիսի 13-ից բաց տարածքում կացկացվեն մշակութային միջոցառումներ
Վրաստանում հուլիսի 13-ից բաց տարածքում թույլատրելի կլինի մշակութային միջոցառումների անցկացումը: 1tv.ge-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է...
Աղբյուր` Panorama.am
17:58
ԱԱՏՄ. Խախտումները կտրուկ նվազել են
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի թեժ գծով քաղաքացիներից ստացվող զանգերի թվաքանակը հուլիսի առաջին շաբաթում կտրուկ նվազել է, հունիսի...
Աղբյուր` Panorama.am
17:52
Դատարանը չդադարեցրեց Արա Բաբլոյանի նկատմամբ քրեական հետապնդումը
«Դատարանը համարձակություն չունեցավ իրականացնել իրական արդարադատություն»։
Աղբյուր` Panorama.am
17:46
Դեպի Իրան տանող ճանապարհը փակ է
Մ2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 363+700 հատվածում կողաշրջվել է բեռնատար մեքենա։ ՏԿԵ...
Աղբյուր` Panorama.am
17:40
Թուրքիայում պայթյունի հետևանքով զինծառայողներ են մահացել
Թուրքիայի հյուսիս-արևմտյան Սաքարիա նահանգում բեռնատարի պայթյունի հետևանքով երեք զինծառայող է մահացել, վեցը վիրավորվել են, փոխանցում է...
Աղբյուր` Panorama.am
17:29
Թուրք լրագրող․ «Որոշումն ընդունված է․ Սուրբ Սոֆիայի տաճարը կվերածվի մզկիթի»
Թուրքիայի բարձրագույն վարչական դատարանը Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշում է կայացրել։ Այս մասին Twitter-ում տեղեկացրել է թուրք...
Աղբյուր` Panorama.am
17:23
Վարդևանյան. Արա Բաբլոյանի գործողությունները եղել են բացառապես իրավաչափ
«Քրեական հետապնդման դադարեցման միջնորդությունում ներկայացրել ենք որոշակի հիմնավորումներ, որոնք նախկինում քննության առարկա չէին...
Աղբյուր` Panorama.am
17:16
Դատավոր Պապոյանը՝ ԲԴԽ որոշման մասին
«Իհարկե։ Ոչ միայն այս որոշումը, բազմաթիվ այլ դատական, ցանկացած դատավորի այլ  որոշումներ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
17:12
Էմանուել Մակրոնը բարձր է գնահատել աշխարհը համախմբելու օլիմպիական խաղերի հնարավորությունը
Միջազգային օլիմպիական կոմիտեի  /ՄՕԿ/  նախագահ Թոմաս Բախը Փարիզի  Ելիսեյան պալատում հանդիպել է  Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ...
Աղբյուր` Panorama.am
17:02
Թուրքիայում 1 օրում հաստատվել է կորոնավիրուսի 1.041 նոր դեպք
Թուրքիայում հուլիսի 8-ին կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 22 մարդ։ Այդ մասին «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
16:55
Փաշինյանի որդին զորացրվեց
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտը զորացրվել է։ Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել կառավարության առանձնատան զարդարված...
Աղբյուր` Panorama.am
16:51
Լուսինե Սահակյան. Ուրեմն Նիկոլ Փաշինյանն էլ պետք է հրավիրվի դատարան
«Եթե մեր պաշտպանյալների նկատմամբ մեղադրական դատական ակտ եղավ, ապա բոլոր պատգամավորների նկատմամբ պետք է քրեաիրավական գնահատական...
Աղբյուր` Panorama.am
16:47
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան գործարկել է իր առցանց ակադեմիան
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան  /UWW/ գործարկել է իր առցանց ակադեմիան։ Ըմբիշների, մարզիչների, մրցավարների և ադմինիստրատորների համար...
Աղբյուր` Panorama.am
16:40
Միացյալ Նահանգներում հաստատվել է COVID-19-ի 58 հազար նոր դեպք
Վերջին 24 ժամվա ընթացքում ԱՄՆ-ում կորոնավիրուսային վարակի հայտնաբերված դեպքերի թիվն աճել է 58,6 հազարով, ավելի քան 800 մարդ մահացել է, փոխանցում...
Աղբյուր` Panorama.am
16:32
Աշխարհի ամենահարուստ մարդու կարողությունը թարմացրել է ռեկորդը
Աշխարհում ամենահարուստ մարդու՝ Amazon ընկերության ղեկավար Ջեֆ Բեզոսի կարողությունը կրկին պատմական ռեկորդ է սահմանել՝ հասնելով 182,6 միլիարդ...
Աղբյուր` Panorama.am
16:21
«Music 20» դասական երաժշտության փառատոնը Հայաստան է բերում աշխարհահռչակ արտիստների
Հուլիսի 10-28-ը Հայաստանը կլինի այն կենտրոնը, որին կնայի ողջ աշխարհի դասական երաժշտության ունկնդիրը։
Աղբյուր` Panorama.am
16:04
Արմեն Վարդանյան. Բուժումից ու մեկուսացումից հետո պարզվեց, ես դեռ վարակակիր եմ և վարակ տարածող
Լրագրող Արմեն Վարդանյանը, ով ավելի վաղ պատմել էր, որ իր մոտ կորոնավիրուս է հաստատվել, ապա բուժում է ստացել Վնասվածքաբանության և օրթոպեդիայի...
Աղբյուր` Panorama.am
15:58
Քանյե Ուեսթի նախագահ դառնալու ցանկությունը որակվել է որպես հոգեկան հիվանդություն
Ռեփեր Քանյե Ուեսթը կարող էր որոշել նախընտրական քարոզարշավ սկսել՝ հոգեկան խանգարման սրման պատճառով, գրում է «Գազետա.ռու»-ն՝ հղում...
Աղբյուր` Panorama.am
15:50
Բերդ քաղաքի 28-ամյա բնակիչը ձերբակալվել է
Ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով
Աղբյուր` Panorama.am
15:42
Հյուսիս-հարավի կապալառուի հարցով դատարան մտնելու համար 420 հազար եվրո հատկացվեց
Կառավարությունն այսօրվա նիստում չքննարկվող նախագծերից մեկով որոշեց 420 հազար եվրո հատկացնել Linklaters ընկերությանը՝ Իսպանիայի դատարաններում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են
18:44 13/06/2020

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}