Հարավային Կորեայում նավի հրդեհից տուժել է 18 մարդ
Հարավային Կորեայի Ուլսան նավահանգստում նավթատար նավի պայթյունի ու դրան հաջորդած հրդեհի հետևանքով տուժածների թիվը հասել է 18-ի։ Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, տուժել են 12 նավաստիներ, որոնցից 9-ը Հարավային Կորեայի քաղաքացիներ են, երեքը՝ օտարերկրացի։ Տուժածներից 6-ը փրկարարներ են։
Այս պահին էլ նավի հրդեհի մարման աշխատանքները շարունակվում են։ Ավելի վաղ ռուսական կողմը հայտարարել էր, որ նավի վրա եղել է 10 ռուսաստանցի, այդ թվում նավապետը, սակայն նրանցից որևէ մեկը լուրջ վնասվածք չունի։
Տարածված տեղեկությունների համաձայն, հրդեհը տարածվել է դեպի մեկ այլ նավ, որում եղել է 21 մարդ։ Նրանց բոլորին հաջողվել է փրկել։
Այժն քննություն է իրականացվում։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ