Հասարակություն 10:00 28/09/2019 Հայաստան

Ոսկե մեդալակիր. Եթե գյուղում պարի խումբ լիներ, հաստատ ուշուի փոխարեն պարել կսովորեի…

... համառոտ կենսագրությունը կարդալուց հետո փորձեք պատկերացնել լեյտենանտ Արմինե Գրիգորյանին՝ 22-ամյա աղջկան, որը օրեր առաջ գրեթե բոլոր մրցաձևերում հետևում է թողել Ռուսաստանից, Ղազախստանից, Հունաստանից, Իրանից, Բելառուսից եկած զինվորականներին, հաղթահարել է արգելագոտիներ, դանակ ու նռնակ է նետել, հրաձգություն է վարել կանգնած, պառկած, ծնկած դիրքերից և այլն:

Այս ամենն իմանալուց հետո իմ մտապատկերում ամբողջացավ բարձրահասակ, լայն ուսերով, մկանուտ, հաղթանդամ աղջկա պատկեր, նույնիսկ կարճ կտրած մազերն ու դեմքի համառ շեշտերը «տեսա»:

…Երբ մեքենայի դուռը բացվեց, ես չհավատացի աչքերիս: Դուրս եկավ փոքրամարմին, երկար, բաց գույնի մազերն ուսերին թափած, սիրունատես աղջիկ: Իսկ երբ մոտեցավ, ավելի զարմացա, որովհետև նուրբ դիմագծերը, բաց դարչնագույն աչքերն ու քնքուշ հայացքը նրա դեմքին մանկական արտահայտություն էին տալիս: 

– Դո՞ւ ես հաղթել արտասահմանցի զինվորականներին, քո՞ մասին էր պաշտպանության նախարարն ասում՝ մեր աղջնակի շնորհիվ հաղթեցինք…

– Այո՛, ես բարձրահասակ չեմ, հաղթանդամ չեմ, բայց լավ մարզված եմ: «Խաղաղության մարտիկ» մրցույթը առաջին հերթին պահանջում է գիտելիք, հմտություն, ճարպկություն, մարզվածություն …Ես դպրոցում ինը տարի ուշու եմ պարապել:

– Այսինքն՝ քո խիզախությունը, հակումը տղամարդկային մասնագիտությունների հանդեպ մանկո՞ւց են դրսևորվել:

– Ես սովորական երեխա էի, հասակակից աղջիկների պես խաղում էի տիկնիկներով ու երազում էի ծնողներիս նման մանկավարժ դառնալ: Իսկ ուշուի խմբակ էի գնում, որ մարզված մարմին ունենամ ու առողջ լինեմ: Անկեղծ ասած՝ մեր Արծվաբերդ գյուղում ես մեծ ընտրության հնարավորություն չունեի: Եթե գյուղում պարի խումբ լիներ, հաստատ ուշուի փոխարեն պարել կսովորեի… Ո՛չ առանձնահատուկ խիզախ եմ եղել, ո՛չ էլ հակում եմ ունեցել տղամարդկային մասնագիտությունների հանդեպ, փոխարենը՝ աչքի եմ ընկել բարեխղճությամբ, տոկունությամբ, նպատակասլացությամբ: Ես սիրում եմ գերազանց կատարել պարտականություններս, որքան էլ դժվար լինի, հասնել նպատակիս, չխնայել ուժերս լավագույնը լինելու համար: Չեմ կարծում, թե այս հատկանիշները միայն տղամարդուն են բնորոշ: Մի օր ես հասկացա, որ մանկավարժի կոչումը իմը չէ: Մեր ռազմագիտության ուսուցիչն էր «մեղավոր»՝ մայոր Գուրգեն Զարգարյանը: Երկու, թե երեք տարի առաջ նա ճանաչվեց հանրապետության լավագույն զինղեկ ու մեքենա նվեր ստացավ վարչապետից: Իսկ մեր դպրոցը 2011թ. սկսած՝ միշտ մրցանակային տեղեր է զբաղեցնում ռազմագիտության հանրապետական օլիմպիադայում: Ես մեծ սիրով էի մասնակցում ռազմագիտության դասերին, սովորում էի ամեն մանրուք: 9-րդ դասարանում մասնակցեցի ռազմագիտության օլիմպիադային, հրաշալի կատարեցի բոլոր վարժությունները, և մեր դպրոցը առաջին տեղը գրավեց մարզում:Հետո մասնակցեցի հանրապետական օլիմպիադային՝ այս անգամ արդեն Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի շենքում, ու երկու տարի անընդմեջ մեր դպրոցը ճանաչվեց լավագույնը հանրապետությունում:

– Ե՞րբ ծնվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ ընդունվելու միտքը:

-Երբ առաջին անգամ ոտք դրեցի ինստիտուտ: Շատ տպավորվեցի: Շենքը, ինստիտուտի ամբողջ տարածքը համակված էր ինչ-որ անբացատրելի վեհությամբ: Համազգեստ կրող կուրսանտները նման չէին հասակակից տղաներին. մի տեսակ լուրջ էին, ձիգ, ամուր…

– Առաջին անգա՞մ էիր շփվում զինվորականների հետ:

– Ո՛չ, մեր գյուղում զորամաս կա, ու առիթ եղել էր շփվելու զինվորների ու սպաների հետ, տեսնելու նրանց կուռ շարքերը, վարժանքները, բայց…ինստիտուտն ուրիշ էր:

-Համակուրսեցի տղաները ինչպե՞ս ընդունեցին քեզ:

-Նրանց մի մասը ավելի հանդուրժող էր. նրանք ասում էին, որ աղջիկները կարող են զորամասերի շտաբներում ծառայել:

– Իսկ մյուս՝ անհանդուրժող մասը ի՞նչ կարծիքի էր:

– Անկեղծ ասած՝ աղջիկների ներկայությունը խոցում էր նրանց տղամարդկային արժանապատվությունը: Ասես՝ մենք նրանցից խլում էինք ուժի, հերոսության մենաշնորհը:Նրանք զինվորականի գործը կոչում էին քաջի մասնագիտություն, իսկ մեզ՝ թույլ սեռ, ու հոգու խորքում դժգոհ էին, որ թույլ սեռը հանդգնել է հավասարվել իրենց: Բայց, այդ ամենով հանդերձ, շատ հոգատար էին մեր հանդեպ, ուշադիր, հարգալից:


Ամբողջ զրույցը կարդացեք «Հայ զինվոր»-ում։
 

Լեյտենանտ Արմինե Գրիգորյանը ծնվել է 1996թ., ավարտել է  Տավուշի Արծվաբերդ գյուղի հանրակրթական դպրոցը գերազանցությամբ, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը՝ ոսկե մեդալով: Այնուհետև ծառայության է անցել զորամասում՝  որպես դասակի հրամանատար: Ուսումնառության և ծառայության ընթացքում պարգևատրվել է 3 տասնյակից ավելի պատվոգրերով ու 20  մեդալով: 2018թ. ՀԱՊԿ երկրների զինվորականների   «Ընկերակցության մարտիկ» միջազգային մրցույթում ընդհանուր հաշվարկով գրավել է 1-ին տեղը: 2019թ. «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթում ընդհանուր հաշվարկով դարձյալ գրավել է 1-ին տեղը, ընդ որում ՝ լավագույնն է ճանաչվել բոլոր՝ «Պրոֆեսիոնալ»,  «Դիպուկահար», «Էրուդիտ», «Տեր և տիկին» փուլերում, միայն մեկ՝ «Ատլետ» փուլում զիջելով ռուսաստանցի մրցակցին:

Արմինե Գրիգորյանը այժմ սովորում է ԵՊՀ միջազգային հարաբերությունների բաժնում:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:15
Գերմանիայի ԱԳ նախարարի ինքնաթիռը միայն երկրորդ փորձից է կարողացել վայրէջք կատարել Թբիլիսիում
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բուրբոկին տեղափոխող կառավարական ինքնաթիռը միայն երկրորդ փորձից է կարողացել վայրէջք կատարել...
Աղբյուր` Panorama.am
10:06
Լոնդոնում հայ և եվրոպացի կոմպոզիտորների գլուխգործոցները են կատարել միջազգային ճանաչում ունեցող երաժիշտներ
Լոնդոնի «Քլինգեն» երգչախումբը և մշակութային ասոցիացիան Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանության և Սբ. Քաթբերթ եկեղեցու հետ...
Աղբյուր` Panorama.am
09:58
Իրանը պատրաստ է ընդունել 3+3 ձևաչափով արտգործնախարարների հանդիպումը. Ալի Բաղերի Քանի
Իրանը պատրաստ է մոտ ժամանակներս ընդունել 3+3 ձևաչափով արտգործնախարարների հանդիպումը։ Այդ մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերի...
Աղբյուր` Panorama.am
09:43
Եթե մենք կարողանանք հաղթել, վստահ եմ՝ ամբողջ Հայաստանում մեծ տոն կլինի. Նաիր Տիկնիզյան
ՈՒԵՖԱ Եվրո-2024-ի որակավորման խմբային փուլի Հայաստան-Թուրքիա հանդիպմանն ընդառաջ
Աղբյուր` Panorama.am
09:35
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթն ուղղված կլինի դրանց շրջանցման դեմ պայքարին. ԵՀ
Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների հաջորդ՝ թվով 11-րդ փաթեթը ուղղված կլինի Մոսկվայի նկատմամբ արդեն իսկ ներդրված սահմանափակող միջոցների...
Աղբյուր` Panorama.am
09:26
Թշնամուն տարբեր խորություններում պետք է ուսումնասիրել ու մանրամասն վերլուծել. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Երբ խոսվում է շփման գծում թշնամու շարժերի,...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Ժողովուրդ». Ինչ լուրեր են պտտվում Արցախում Արթուր Դավթյանի՝ գլխավոր դատախազ նշանակվելու մասին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Հրապարակ». Գագիկ Ծառուկյանին վերագրվող ընտրակաշառքի գործն ԱԱԾ-ն կարճել է
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեզ հասած տեղեկություններով՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին վերագրվող ընտրակաշառքի գործն ԱԱԾ-ն...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». «Ես հավես չունեմ քննարկելու նրանց գործունեությունը, ինձ համար այդ հանձնաժողովը չկա». Մովսես Հակոբյան
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, որը...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». ԱԺ նախագահի առողջական վիճակը թույլ է տալիս մեկնել գործուղման
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած մեծաթիվ պատվիրակությունը մարտի 27-30-ը կգործուղվի...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Ժողովուրդ». ԱԱԾ-ն պատրաստվում է հարցաքննության հրավիրել Արևելյան մաքսատուն-վարչության ղեկավարին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Ազգային անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». Արցախի նախագահի փոփոխության հարցն առնվազն կես տարով հետաձգվո՞ւմ է
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի Ազգային ժողովը երեկ երկրորդ ընթերցմամբ հավանություն է տվել Սահմանադրության փոփոխության...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի նոր հրահանգը կրկին ուղղված է լրատվամիջոցների դեմ
«Ժողովուրդ» թերթը գրում է.  ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Հրապարակ». «Հրավեր առհասարակ չի եղել, թեև հրավերի դեպքում էլ մերժում են ստանալու». Տիրան Խաչատրյան
«Հրապարակ» թերթը գրում է. «Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը վստահեցնում է, որ ՔՊ-ական...
Աղբյուր` Panorama.am
08:44
Իրանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում
Մարտի 24-ին, տեղական ժամանակով ժամը՝ 07:16-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 03:16-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
08:36
Մալաթիա փողոցում մեքենաներ են բախվել . վարորղներից մեկը հոսպիտալացվել է
Մարտի 23-ին, ժամը 22:23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մալաթիայի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝...
Աղբյուր` Panorama.am
08:25
Նոր երկրաշարժ Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում
4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում,։ «Ռիա Նովոստի»-ի...
Աղբյուր` Panorama.am
08:10
ԵՍ. 6-րդ խաղափուլի հաղթողներն են՝ Մարիամ Մկրտչյանը, Աննա Սարգսյանն ու Սուսաննա Գաբոյանը
Ավարտվել է Եվրոպայի կանանց 23-րդ առաջնության 6-րդ խաղափուլը: Հայաստանի շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ այս խաղափուլում  հաղթեցին...
Աղբյուր` Panorama.am
08:00
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ` Երևանի և 5 մարզի որոշ հասցեներում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
20:39
Արցախի ժողովրդին էթնիկ զտումից և ցեղասպանությունից փրկելու լավագույն և արդյունավետ միջոցը նրա ինքնորոշման իրավունքի ճանաչումն է․ ԱՀ ԱԳՆ
Արցախի ԱԳՆ-ն մեկնաբանություն  է տարածել ՝ ադրբեջանական ԶՈՒ կողմից Արցախի խաղաղ բնակչության թիրախավորման կապակցությամբ, որում ասվում է․...
Աղբյուր` Panorama.am
20:25
ՃՏՊ Մեղրի-Երևան ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ
Մարտի 23-ին, ժամը 17:08-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Կապան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։...
Աղբյուր` Panorama.am
20:12
Զավեշտ,թե՞ ողբերգություն․ Իշխանյան
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․ «Շատերի կողմից քննարկման առարկա է դարձել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքերը․...
Աղբյուր` Panorama.am
20:01
Հրդեհ Երևանի Չեխովի փողոցում
Մարտի 23-ին, ժամը 17:14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Չեխովի փողոցի թիվ 38 շենքի բնակարաններից մեկում...
Աղբյուր` Panorama.am
19:48
Ծրագիրը չեղարկվել է, Կասկադում ոչ մի ծառ չի հատվելու․ Քրիստինա Վարդանյան
«Քաղաքացիների կողմից ահազանգ ստացա առ այն, որ Կասկադի հատվածում  հատվում են խոշոր  ծառեր։ Ընկերներիս հետ իջանք Կասկադ՝...
Աղբյուր` Panorama.am
19:28
Ալեքսանդր Պետրակովի նախախաղային մամուլի ասուլիսը կկայնա մարտի 24-ին
Մարտի 25-ին՝ ժամը 21:00-ին, Երևանում կկայանա ՈՒԵՖԱ Եվրո-2024-ի որակավորման խմբային փուլի Հայաստան-Թուրքիա հանդիպումը։ Հայաստանի ազգային...
Աղբյուր` Panorama.am
19:17
Հանրահավաքի կոչ Վրաստանում` հանուն քաղբանտարկյալների
 «Ապրիլի 9-ին, ժամը 17:00-ին երկրի գլխավոր պողոտայում՝ Ռուսթավելիում, անհրաժեշտ է հավաքվել հանուն քաղբանտարկյալների, հանուն Միշայի...
Աղբյուր` Panorama.am
18:58
Պետք է ցույց տանք, որ չի կարող մեր անունից նման փաստաթուղթ ստորագրվել․ Էլիբեգովա
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան գրում է․ «նիկոլը ասում է, որ խաղաղության պայմանագիր լինելու է, իսկ էսկալացիա չի լինելու։ Ներկա...
Աղբյուր` Panorama.am
18:41
Սա միայն մասնագիտական խնդիր չէ և ունի հանրային բաղադրիչ․ Արսեն Գասպարյան
ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Գասպարյանը գրում է․ «Ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներում...
Աղբյուր` Panorama.am
18:30
Անդրանիկ Թևանյան․ Ի պաշտպանություն «Գոյ» թատրոնի
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը գրում է. ««Մշակույթն» իրենց մեջ կրող ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
18:28
Հայաստանի 6 ԲԿ-ներում արձանագրվել են շուրջ 542 մլն դրամի խախտումներ. ՊՎԾ
Պետական վերահսկողական ծառայությունն ամփոփել է է ՀՀ ԱՆ Պետական առողջապահական գործակալությունում (ՊԱԳ) և մի շարք բժշկական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Կասկադի տարածքում ծառեր են հատվում
20:14 23/03/2023

Կասկադի տարածքում ծառեր են հատվում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}