Քաղաքական 11:41 30/09/2019 Հայաստան

Փաշինյանի առաջարկած «բանաձևը» հակառակորդի մոտ հայկական կողմի թուլության գիտակցություն է ստեղծում. «Ազգային Օրակարգ»

«Ազգային Օրակարգ» կուսակցության խորհուրդը հայտարարություն է տարածել՝ սեպտեմբերի 25-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի վերաբերյալ.

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ի թիվս այլ վիճելի դրույթների, հերթական անգամ հնչեցրեց Արցախի խնդրի կարգավորման իր «աննախադեպ» բանաձևը, ըստ որի «Լեռնային Ղարաբաղի հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի եւ Ադրբեջանի ժողովրդի համար: Մենք պետք է միասին աշխատենք՝ այս բանաձեւը իրականություն դարձնելու համար»։ Կարելի է ենթադրել, որ բանաձևի հեղինակները այն դիտարկում են որպես ՀՀ նոր իշխանությունների համագործակցային պատրաստակամությունը միջազգային հանրությանը ներկայացնող դիվանագիտական ճկուն քայլ։ Իրականում սակայն, ՀՀ վարչապետի կողմից բարձրաձայնած հիշյալ ձևակերպումը վտանգավոր կերպով թուլացնում է հայկական կողմի բանակցային դիրքերը, քանի որ.

ա) հավասար նժարների վրա են դրվում զավթողական վայրագ պատերազմ սանձազերծած ու պարտված ադրբեջանական կողմին, և նրա ագրեսիային դիմագրաված Արցախի բնիկ հայ բնակչությանը, որը միայն հսկայական մարդկային, նյութական և նաև տարածքային կորուստների գնով է կարողացել պաշտպանել իր ազատությունը,

բ) անուշադրության է մատնվում այն ակներև իրողությունը, որ Արցախը երբեևիցե չի եղել նորանկախ Ադրբեջանի կազմի մեջ և չի վերահսկվել նրա կողմից, և առավել ևս չի կարող մեր Հայրենիքի արցախյան հատվածը ադրբեջանական կողմի կամոք երբևիցե դառնալ սակարկության առարկա,

գ) անտեսվում է ակնհայտ փաստը, որ ադրբեջանական կողմը արցախյան հակամարտության հանգուցալուծման, որպես իր համար ընդունելի միակ տարբերակ, շարունակում է տեսնել միայն Արցախի ամբողջական բռնակցումը Ադրբեջանին, դրանով իսկ բացառելով որևէ խաղաղ կարգավորման հնարավորությունն անգամ,

դ) մոռացության է տրվում առկա իրողությունը, որ ադրբեջանական կողմը պարբերաբար արյունալի սահմանային մարտեր է սադրում՝ այդ թվում 2016 թվականի ապրիլին սանձազերծելով լայնածավալ ռազմական գործողություններ, անթաքույց թշնամանք և հայատյացություն է քարոզում, և բարձրաձայն սպառնում է հայկական պետականության լիակատար ոչնչացմամբ։

Արդյունքում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկած «բանաձևը» հակառակորդի մոտ ստեղծում է հայկական կողմի թուլության և սեփական ուժի գերակայության գիտակցություն, իսկ հայ հանրության մոտ առաջացնում է անզորության և արտաքին մարտահրավերներին դիմագրավելու անկարողության զգացողություն։ Այդ համատեքստում, զարմանալի չէ ադրբեջանական կողմի էլ ավելի կոշտ ռազմաշունչ հռետորաբանությամբ արձագանքը, ինչին մենք ականատես եղանք Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի՝ նույն ՄԱԿ-ի ամբիոնից ելույթում, ինչպես նաև Ադրբեջանի այլ բարձրաստիճան պաշտոնյաների հոխորտալից հայտարարարություններում։

Ելնելով վերոնշյալից, կոչ ենք անում ՀՀ իշխանություններին՝ հրաժարվել այս կեղծ, ըստ էության պարտվողական «բանաձևից», Արցախի իշխանությունների հետ միասին հստակորեն հայտարարարել, որ Արցախի անջատումը Ադրբեջանից արդեն իսկ վաղուց տեղի ունեցած անշրջելի իրողություն է, հիմնված ազգերի ինքնորոշման և ազատ ապրելու իրավունքի վրա, և պետք է դիտարկվի որպես հակամարտության կարգավորման աներկբա նախապայման, իսկ բանակցությունների առարկա դարձնել արդեն հայ-ադրբեջանական հակամարտության հետևանքների հաղթահարումը, տուժած խաղաղ բնակչության կորուստների երկուստեք փոխհատուցումը, և խաղաղ գոյակցության երկարաժամկետ կայուն նախադրյալների ստեղծմումը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:30
Մայիսի 28-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 470 դեպք.մարզպետ
 Մայիսի 28-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 470 դեպք, որոնցից 241-ն` առողջացած, 7-ը`...
Աղբյուր` Panorama.am
20:24
Մարի Իզմիրլյանի անվան մանկատան՝ ջերմող դայակի կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է
Մարի Իզմիրլյանի անվան մանկատան այն դայակի թեստի պատասխանը, որի մոտ առաջինն էին կորանվիրուս կասկածել ջերմության պատճառով,  դրական է ստացվել։...
Աղբյուր` Panorama.am
20:21
Սահմանադրությունը հանրաքվեն հետաձգելու տարբերակ, մեխանիզմ չի ընձեռում.Շաքե Իսայան
Սահմանադրությունը տարբերակ, մեխանիզմ չի ընձեռում հանրաքվեն հետաձգելու, դրա փոխարեն ԱԺ-ն կարող է 1-2 օրենքում փոփոխություն կատարել և կարգավորել...
Աղբյուր` Panorama.am
20:18
Մեր պետությունների միջև փոխվստահության վրա հիմնված համագործակցությունը հետագայում էլ ավելի կխորանա. Գիորգի Գախարիան շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Հանրապետության օրվա կապակցությամբ: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:13
Կոչ ենք անում Առողջապահության նախարարի խոսնակին հարգել լրատվականների գործունեությունը. «Մեդիա պաշտպան»
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը ֆեյսբուքյան իր էջում կոչ է արել  ՀՀ առողջապահության նախարարի խոսնակին՝հարգել լրատվականների...
Աղբյուր` Panorama.am
20:09
ԱԱՏՄ-ն Կենտրոն վարչական շրջանում դիտարկած 45 տնտեսվարողից 17-ի մոտ խախտումներ է արձանագրել
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատանքային թիմն այսօր ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ մշտադիտարկում է անցկացրել Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:00
Գիտնականները հայտնել են, թե որ վայրի կենդանիներն են կորոնավիրուսով վարակվելու վտանգի տակ
Կենսաբան, կենդանիների և կենսաբազմազանության պաշտպանության ոլորտում ՄԱԿ-ի կոնվենցիաների գիտաժողովների մասնակից Մարիա Վորոնցովան հայտնել է, որ...
Աղբյուր` Panorama.am
19:55
Ի՞նչ հակասություններ եղել են վարչապետի և առողջապահության նախարարի միջև
Ընդհանրապես վարչապետի և նախարարի միջև չի կարող հակասություն լինել: Այս մասին   պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ընթացքում...
Աղբյուր` Panorama.am
19:51
Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ միջնորդությունը բավարարվել է, իսկ որդու վերաբերյալ՝ մերժվել
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ՝ «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրի գործադիր...
Աղբյուր` Panorama.am
19:44
Կենտրոն վարչական շրջանում մշտադիտարկվել է 40 տրանսպորտային միջոց, արձանագրվել է իրավախախտման 18 դեպք
Հայաստանի Հանրապետության պարետի մայիսի 14-ի թիվ 74 որոշման պահանջների կատարման գործընթացն ապահովելու նպատակով, մայիսի 28-ին  ժամը...
Աղբյուր` Panorama.am
19:33
Հարավային Կորեայում կորոնավիրուսային հիվանդության նոր ալիք է բարձրանում
Հարավային Կորեայի Հանրապետությունում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 79 դեպք, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում...
Աղբյուր` Panorama.am
19:28
Չկա որևէ երաշխիք, որ նույնիսկ առողջ երիտասարդ քաղաքացին 100 տոկոսով դուրս կգա դրական ելքով.Թորոսյան
Իրավիճակը  շարունակվում է մնալ լարված: Այս մասին տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պարետատան նիստից հետո կայացած...
Աղբյուր` Panorama.am
19:24
Բալիում համաճարակի ժամանակ ծնված ընձուղտին Կորոնա են անվանել
Ընձուղտը, որը կորոնավիրուսային համաճարակի ժամանակ ծնվել է Բալիում գտնվող սաֆարի այգում, անվանել են Կորոնա: Ըստ «ՌԻԱ նովոստի»-ի,...
Աղբյուր` Panorama.am
19:13
Ճապոնիայում կորոնավիրուսի պատճառով արգելել են գոռալ ատրակցիոնում
Այս շաբաթ Ճապոնիայում հանել են արտակարգ իրավիճակի ռեժիմը: Ընկերությունները վերադառնում են աշխատանքի, սակայն նոր կանոններով: kp.ru-ի հաղորդմամբ,...
Աղբյուր` Panorama.am
19:04
Դանիայում կորոնավիրուսի թեստավորում իրականացնելու համար ռոբոտ է ստեղծվել
Դանիացի գիտնականները ստեղծել են ռոբոտ, որը կարողանում է ճշգրիտ կերպով նմուշ վերցնել հիվանդի բերանից` կորոնավիրուսի վերլուծության համար։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
18:58
ՀՀ միջմարզային ճանապարհներին տեղադրվել են համապատասխան թվով ուղեփակոցներ.Արման Սարգսյան
Համավարակի կանխարգելման շրջանակներում  իրականացվել են ռեյդեր, ստուգայցեր Երևանի մի շարք  վարչական շրջաններում : Այս մասին ...
Աղբյուր` Panorama.am
18:42
Առցանց համերգ ու առցանց ելույթ՝ օպերայի ու բալետի թատրոնի կողմից
Նվիրված են Հայաստանի առաջին Հանրապետության տոնին։
Աղբյուր` Panorama.am
18:35
Վարակի ամենամեծ օջախը Երևանն է. Փաշինյան
Պարետատան նիստից  հետո  վարչապետ Նիկոլ Փաշինյանն առցանց ճեպազրույցի շրջանակում ներկայացրեց հանրապետությունում կորոնավիրուսով...
Աղբյուր` Panorama.am
18:31
Վոլեյբոլի միջազգային ֆեդերացիան ստեղծել է աջակցության հիմնադրամ
Վոլեյբոլի միջազգային ֆեդերացիան  / FIVB /պրոֆեսիոնալ և լողափնյա վոլեյբոլի  մարզիկներին  կարճաժամկետ օգնություն ցուցաբերելու համար...
Աղբյուր` Panorama.am
18:11
Տաջիկստանում COVID-19-ի դեպքերի թիվը 3,5 հազար է
Տաջիկստանում կորոնավիրուսային հիվանդության հայտնաբերված դեպքերի թիվը հասել է 3563-ի, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում տալով երկրի...
Աղբյուր` Panorama.am
18:04
Մարատ Ստեփանյանը կմնա ազատության մեջ
«Դատավոր Արտուշ Գաբրիելյանը, հիմնավոր կասկածի բացակայության հիմքով, հենց նոր մերժեց Կապանի հայտնի գործով քննիչի միջնորդությունը...
Աղբյուր` Panorama.am
18:01
Տոկիոյում անցկացվելիք 32-րդ ամառային օլիմպիական խաղերի որակավորման նոր համակարգը
Հրաձգության միջազգային ֆեդերացիան  (ISSF) հրապարակել է Տոկիոյում անցկացվելիք 32-րդ ամառային  օլիմպիական խաղերի  որակավորման նոր...
Աղբյուր` Panorama.am
17:50
Մարզերում կասեցվել է 12 օբյեկտների գործունեությունը
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետ-տեսուչների իրականացրած մշտադիտարկումների արդյունքում արձանագրված խախտումների հիմքով՝ ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
17:33
ԱՄՆ-ն կարող է չեղարկել չինացի ուսանողների մուտքի վիզաները
ԱՄՆ իշխանությունները պլանավորում են չեղարկել մոտ 3,000 չինացի ուսանողների և գիտնականների մուտքի վիզաները, որոնք Չինաստանի Ժողովրդական...
Աղբյուր` Panorama.am
17:17
Փաստաբանն ահազանգում է. Կոպիտ կերպով խախտվում է Գագիկ Խաչատրյանի առողջության իրավունքը
Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախգին նախագահ Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը տարածել է ահազանգ՝ ուղղված արդարադատության նախարարությունը։...
Աղբյուր` Panorama.am
17:12
Իսրայելը հաստատել է, որ կանխել է կիբերհարձակումը իր ջրամատակարարման համակարգի վրա
Ապրիլին Իսրայելը կանխել է երկրի ջրամատակարարման համակարգի վրա խոշոր կիբերհարձակման փորձը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հինգշաբթի այդ տեղեկատվությունը...
Աղբյուր` Panorama.am
17:03
Ինչպե՞ս տանը վերականգնվել Covid-19-ից․ The New York Times
Հանգիստն ու հեղուկները անհրաժեշտ են, բայց միշտ չէ, որ բավարար են: The New York Times-ը հրապարակել է հոդված, որում հիվանդությունից...
Աղբյուր` Panorama.am
16:57
Վրաստան մեկնելու համար զբոսաշրջիկները ստիպված կլինեն անցնել կորոնավիրուսի ՊՇՌ թեստ
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է, որ Վրաստանը մտադիր է աջակցել հայտարարագրված զբոսաշրջային բրենդը՝ որպես «կորոնավիրուսից...
Աղբյուր` Panorama.am
16:51
14 մանկապարտեզներում խախտումներ են հայտնաբերվել
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետ-տեսուչները 2020 թվականի մայիսի 21-ից 26-ը, իրենց լիազորությունների շրջանակում, մշտադիտարկում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ծեծկռտուք ԱԺ-ում. Սասուն Միքայելյանը հարվածեց Էդմոն Մարուքյանին
13:01 08/05/2020

Ծեծկռտուք ԱԺ-ում. Սասուն Միքայելյանը հարվածեց Էդմոն Մարուքյանին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}