Մշակույթ 14:07 30/09/2019 Հայաստան

Գևորգ Էմին-Տերյան. Նախարարությանը ոչ մի ձևով չի հուզել Էմինի 100-ամյակը

«Պետությունը, մասնավորապես կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ոչինչ չի նախաձեռնել նվիրված Գևորգ Էմինի 100-ամյակին»,- Panorama.am-ի հետ զրուցում ասաց Գևորգ Էմինի թոռը՝ գրականագետ Գևորգ Էմին-Տերյանը։

Նա նշեց, որ թեև հորեղբարը՝  Արտաշես Էմինը դիմել, գնացել է նախարարություն, հանդիպել է, բայց ոչ մի ձևով նախարարությանը չի հուզել Էմինի 100-ամյակը. «Ուղարկել են մի փոխնախարարի մոտ, հետո երկրորդ փոխնախարարի մոտ, հետո ինչ -որ աշխատակից է հանդիպել իր հետ, վերջում պարզվել է՝ ոչինչ նախատեսված չէ  և ոչինչ չենք կարող անել»։

Գևորգ Էմին-Տերյանը տեղեկացրեց, որ այսօր  լինելու է  Գևորգ Էմինի դրոշմանիշի մարում։

«Գևորգ Էմինը սիրված պոետ է, նրան հիշում են, հոբելյանական տարվա շրջանակում Չարենցավանում փողոց է բացվելու, իր անվան դպրոցում արդեն տեղի են ունեցել և դեռ  կազմակերպվելու են միջոցառումներ։ Իհարկե, կլինեն միջոցառումներ, բայց դրանց մեջ չկա այն շուքը։ Պետությունը պետք է ցույց տա, որ այս գրողն ինձ համար կարևոր է։ Օրինակ հռչակում են դասական գրողներ, պետությունը որոշակի պարտավորություններ է ստանձնում այդ գրողների նկատմամբ, 30 տարին մեկ հրատարակելու, ատենախոսությունների թեմաներ դարձնելու և այլն։  Խորհրդային տարիներին այդպես էր. եթե գրողը ճանաչվում էր դասական, պետությունը որոշակի պարտավորություններ էր ստանձում, այլ բան, որ կար գրաքննություն, կիսատ էին հրատարակվում, և այլն, բայց հրատարակվում էին։ Հիմա ուղղակի կա բարձրակոչ բան, կարող է մեկը ստատուս գրի,  բայց որևէ պարտավորություն չկա և ամենակարևորը չի երևում, թե ով է սրա պատասխանատուն, այսինքն՝  կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության որ պաշտոնյան է, որ սրա համար պետք է պատասխան  տա»,- ասաց  գրականագետը։

Նա նշեց, որ Գևորգ Էմինից հսկայական  չտպագրվաած նյութ կա։

«Լավ կլիներ ոչ միայն մեր ուժերով, դանդաղ անեինք, մշակեինք արխիվն ու պատրաստեինք հրատարակության, այլև պետությունն էլ օգներ ինչ-որ բանով։ Ավետիք Իսահակյանի ժառանգությամբ զբաղվում է  իր թոռը, Վահան Տերյանի ժառանգությամբ զբաղվում եմ կրկին ես։ Սա նշանակում է, որ մենք գտնվում ենք ազգային խեղճության մի փուլում․ եթե գրողն ունի ժառանգ, որը գիտական հակումներ ունի, կարողանում է  գիտական աշխատանքներ գրել, ուրեմն նա կուսումնասիրվի, կհրատարակվի։ Եթե ժառանգ չունի, գրողը դատապարված է մոռանալուն։ Կարծում եմ՝ սա ցեղերին բնորոշ ինչ-որ բան է։ Մենք ցեղ չենք, պետք չէ ժառանգների վրա դնել այդ ամբողջ  ծանրությունը։ Այս տարի Երվանդ Օտյանի 150-ամյակը չնշվեց, որովհետև Օտյանը Հայաստանում ապրող ժառանգ չունի, եթե ունենար, գուցե նշվեր, որևէ բան կազմակերպվեր»,- նշեց Գևորգ Էմին-Տերյանը։

Գրականագետը կազմել է «100  բանաստեղծություն Էմինից» գիրքը, որը կհրատարակի իր անձնական կամ ընտանիքի միջոցներով։

«Տպված բանաստեղծություններից են, բայց հույս ունեմ, որ կլինի նաև անտիպների հատոր։ Հսկայական անտիպ ժառանգություն կա, ուղղակի երկար աշխատանք է պահանջում, որպեսզի ընտրվեն լավագույնները, վերծանվեն, հասկանալ, թե ինչ պատճառներով չի հրատարակել։ Հույս ունեմ 2020 թվականի սկզբին դրա մի մասը արված կլինի։ Հսկայական նամակագրություն, նշումներ, շատ հետաքրքիր փաստաթղթեր կան, որոնք մի ամբոջ էպոխա են, միայն Էմինին չեն վերաբերում, այլ ամբողջ դարաշրջանի են բնորոշ՝ 1940-1990-ականները, մեր ժողովրդի 50-60 տարին երևում է  Էմինի արխիվում։ Հիմա դա չուսումնասիրելը, չհրատարկելը նշանակում է  թքած ունենալ մեր մշակույթի և պատմության վրա»,- ասաց Գևորգ Էմին-Տերյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am
14:55
Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի։ Այն կոչվում է «Նոր ուժ»։ Լուրը «Ազատության»...
Աղբյուր` Panorama.am
14:48
Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ոսկեպարցիներն ասում են՝ ՔՊ-ականները, ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.  «Ոսկեպար և Բաղանիս կատարածս այցիս ու...
Աղբյուր` Panorama.am
14:39
ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
«Այս պահին մենք ԵԱՏՄ անդամ ենք, կատարում ենք մեր պարտավորությունները, վճարում ենք ընդհանուր մաքսատուրքերն ու ստանում մեր բաժինը, ընդ...
Աղբյուր` Panorama.am
14:26
Բաքուն ռազմական է հռչակում Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը
Հուշահամալիրը հավերժացնելու էր ազգային պայքարի բոլոր զոհերի հիշատակը: Սակայն շինարարական աշխատանքներն անավարտ են մնացել 44-օրյա պատերազմի հետևանքով:
Աղբյուր` Panorama.am
14:10
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում
Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մարտի 29-ից փորձնական տարբերակով երթևեկության կազմակերպման փոփոխություն...
Աղբյուր` Panorama.am
13:50
Ստեփան Դանիելյան. Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը համարում է, որ Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի, չնայած կա նման տարածված կարծիք։ Կարծիքներից մեկն...
Աղբյուր` Panorama.am
13:38
Սուրենյանց. Փաշինյանը որոշել է Ստեփանակերտի էլիտային ահաբեկել
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալով այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
13:24
ՌԴ ԱԳՆ-ն մտահոգված է ապրիլի 5-ին կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումով
Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումն անհանգստություն է առաջացնում Ռուսաստանում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա...
Աղբյուր` Panorama.am
13:17
25-օրյա զորահավաքի մասնակցի ահազանգը. Բանակը գցել են քացու տակ
25-օրյա զորահավաքի մասնակից Սուրեն Մանուչարյանը որոշել է ֆեյսբուքում պատմել հավաքի ընթացքում տեսածը։ Նա գրում է. ««...Միակ...
Աղբյուր` Panorama.am
12:57
Ավագ հինգշաբթի ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում
Այսօր դեռ տեղի չի ունեցել խաչելությունը, թաղումը, Հարությունը...
Աղբյուր` Panorama.am
12:43
Ֆրանսիական կողմն Ակադեմիական քաղաքի ծրագիրը որակել է համարձակ, հավակնոտ և գրավիչ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին այսօր այցելել...
Աղբյուր` Panorama.am
12:33
Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է. Թաթոյան
«Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է: Չի կարելի ամրացնել ադրբեջանական դիրքերը սեփական ժողովրդին անվտանգությունը խաթարելու...
Աղբյուր` Panorama.am
12:30
Հայաստանը 29.94 տոննա հումանիտար բեռ կուղարկի Գազայի հատված
«Մարդասիրական օգնության շրջանակներում  տեղահանված անձանց կառավարության կողմից առաջարկվում է տրամադրել մթերք և...
Աղբյուր` Panorama.am
12:29
Քաղաքագետ. Ալեն Սիմոնյանը թող իրան քաղաքական ծաղրածուի տեղ չդնի
«Ալեն Սիմոնյանը թող իրեն քաղաքական ծաղրածուի տեղ չդնի։ Ֆեյք, ֆալստարտ ու նման բառերը բնորոշ են իրենց իշխանությանը»,-Panorama.am-ի...
Աղբյուր` Panorama.am
12:16
Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան
Երևանում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի +20․․․+22 աստիճանի
Աղբյուր` Panorama.am
11:52
Վճարված ռոյալթիներից 1 մլրդ 51 մլն դրամը հատկացվեց ազդակիր համայնքներին
«Նախագծով նախատեսվում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի 6 համայնքներին, որոնք միասին ընդգրկում են 33 ազդակիր բնակավայր,...
Աղբյուր` Panorama.am
11:42
«Արտավազդ»-ի մրցանակակիրները
Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների...
Աղբյուր` Panorama.am
11:31
ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակների գործողությունները սպառնալիք են Հայաստանի անվտանգության համար. Փաշինյան
«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված որոշ շրջանակ կամա թե ակամա անում է գործողություններ և քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
11:30
Արտակ Զաքարյան. Ռևանշն անխուսափելի է
ՀՀԿ փոխնախագահ Արտակ Զաքարյանը գրում է. «Դավադիր բոսյակներ կան, որ լավագույն տղերքի արյամբ 30 տարի առաջ գծված սահմանները, թշնամու...
Աղբյուր` Panorama.am
11:25
Իսրայելն Ադրբեջանին խորհուրդ է տվել ինչպես հաղթահարել ջրի դեֆիցիտը
Իսրայելի ջրամատակարարման ազգային օպերատոր Mekorot ընկերությունն առաջարկել է Ադրբեջանում ջրի սակավության խնդիրը լուծել արհեստականորեն առաջացած...
Աղբյուր` Panorama.am
11:18
40+10 հազար դրամ աջակցության ծրագիրը երկարաձգվեց 9 ամսով
«Նախագծով առաջարկում ենք ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի հիման վրա ևս 9 ամսով ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}