Դի Կապրիոն քննադատել է Թրամփին
Ամերիկացի հայտնի դերասան Լեոնարդ Դի Կապրիոն անուղղակիորեն քննադատել է նախագահ Դոնալդ Թրամփին այն բանի համար, որ նա կլիմայի հետ կապված անգործություն է դրսևորում։ Գազետա.ռու կայքը, հղում անելով MSNBC-ին, գրում է, որ նման խոսքեր է նա ասել Խաղաղության համաշխարհային փառատոնում։
Իր ելույթում դերասանը հայտարարել է, որ Կլիմայի փոփոխությունների հարցերով Փարիզյան համաձայնագրի ստորագրումից հետո ԱՄՆ քաղաքական առաջնորդները չեն կատարում իրենց խոստումները։ Նրա խոսքով, նրանք կամ չեն կարողանում կանգնեցնել կլիմայի վտանգավոր տենդենցները, կամ, որոշ դեպքերում, հերքում են հենց գիտությանը այս կլիմայական աղետի վերաբերյալ։
«Մեր ապագան անտեսված է»,- ընդգծել է Լեոնարդո Դի Կապրիոն։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ