Հասարակություն 11:35 30/09/2019 Հայաստան

Ճգնաժամային Հայաստան

Իզուր են ոմանք Սահմանադրական դատարանի ճգնաժամի մասին հեքիաթներ հրամցնում այն պարագայում, երբ Հայաստանի ամենամեծ  ճգնաժամն  այսօրվա ապազգային իշխանություններն են վարչապետի գլխավորությամբ։ Տարուց ավել նրանք հետևողականորեն վերացնում են հայկականության հիմնասյուները; թշնամանք ու ատելություն սերմանելով՝ պառակտել  են հասարակությունը; սովորական-առօրեական  են դարձրել երկակի-բազմակի  ստանդարտների կիրառումը․․․ Թվարկումն անվերջ կարող ենք շարունակել,  բայց կարելի է նաև ընդամենը հիշեցնել, որ եթե թերթենք 1993-1998 թվականների հայկական մամուլը՝ ապա  ճիշտ այսօրվա պատկերը կտեսնենք, անշուշտ փոխված անուններով ու անվանումներով։ Տեսե՛լ ենք, կո՛ւշտ ենք, կրկնությունը թույլ  չե՛նք տա․․․

Այսօր առկա է վստահության նույն  ճգնաժամն  իշխանությունների նկատմամբ,  ինչը կար  90-ականների կեսերից՝ հհշի հանդեպ։ Բայց  եթե այն ժամանակ՝ Անկախության  առաջին տարիներին, նոր ձևավորվող փոխհարաբերությունների  պայմաններում, շատ հարցերում անտեղյակ հասարակությունը  մի քանի տարվա ընթացքում կարողացավ  թացն ու չորն իրարից տարբերել, ապա 2018-ի իշխանափոխության հենց սկզբից կար  վստահության ու հավատի դեֆիցիտ պոպուլիստ Նիկոլի հանդեպ։ Ընդամենը մեկուկես տարում նա վաստակեց երկրի ղեկավարի հեռացումն ապահովող  բացասական լիցքերի ամբողջությունը։  Այ սա՛ է իրական   ճգնաժամը, ոչ թե ՍԴ շուրջ բարձրացված արհեստական աղմուկը։

Ճգնաժամ է, երբ երկրի վարչապետի կոչով կաթվածահար է արվում դատարանների աշխատանքը, և այդ կոչին հետևում են խորհրդարանական երկրի ԱԺ պատգամավորները։ Ճգնաժամ է դատական համակարգը գործադրին ենթարկեցնելուն ուղղված  «կացնային»  մեթոդներն ու գործողությունները։  Ճգնաժամ է, երբ առաջին ատյանի դատավորը չի կատարում ՍԴ որոշումը։ Ճգնաժամ է,  երբ իշխանությանն անհաճո որոշում կայացրած դատավոր Դավիթ Գրիգորյանի  դեմ քրեական գործ է հարուցվում։ Իսկ ցանկալի որոշում կայացրած դատավոր Աննա Դանիբեկյանին «նեղացրածների» դեմ հարուցվում է քրգործ ծանրացված հոդվածներով։ Եվ սեպտեմբերի 29-ի կիրակի օրով, դատավոր Արտուշ Գաբրիելյանը   անմիջապես բավարարում է Նարեկ Մութաֆյանի , իսկ  դատավոր Նելլի Բաղդասարյանը՝  Սարգիս Օհանջանյանի կալանավորման միջնորդությունները։ Եվ դա  այն դեպքում, երբ դատարաններն ամիսներով անտեսում  են ապօրինի կալանքից ազատման միջնորդությունների քննությունը։ Էլ չենք ասում, որ  դատարանի  նկատմամբ հարյուրապատիկ անգամ  ավելի  անհարգալից վերաբերմունքի դեպքերը վարույթ էլ չեն  ընդունվել, անգամ դատավորին հրել-գցելն է անտեսվել։ Ի դեպ, Արտուշ Գաբրիելյանն  այն դատավորն է, ում 2017 թ․ հուլիսին ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանն  անվանել է «ցռան մոզի»․․․ ։ Ճգնաժամ է , երբ երկրում քաղաքական բանտարկյալներն են ավելանում։ 

Ճգնաժամ է, երբ  շտապ օգնության  աշխատակցի խալաթով  դիմակավորված  ոստիկանները  գիշերով տանից մարդ են ձերբակալում։ Ճգնաժամ է, երբ քննիչ-դատախազ-ոստիկանները  ընտրողաբար են մարդ բռնում, գործ հարուցում, որևէ գործ վարույթ ընդունում․․․ և երբ նրանց բարձրաձայնած  մեղադրանքներին ոչ ոք չի հավատում։

Ճգնաժամ է  բազմաթիվ փորձերից  հետո վերջապես ՍԴ –ում հայտնված  Վահե Գրիգորյանի  բյուջեից աշխատավարձ ստանալն ու չաշխատելը։  Հապա թող ուրիշ որևէ  մեկը փորձի  իրեն  նման արքայական քմահաճույք թույլ տալ․ անմիջապես կոռուպցիայի հոդվածով գործ կհարուցվի․․․․ և ճիշտ էլ կլինի։ Փաստորեն, ՍԴ-ի ամենաքաղաքականցված դատավոր-անդամին ամեն ինչ կարելի է։ Ճգնաժամ է ՍԴ նախագահից ազատվելու համար ոչնչից չխորշելը,  և «Իմ քայլը» խմբակցության կողմից նրա հեռացումը  հիմնավորել այնպիսի մանկամիտ փաստարկներով, որոնց դեպքում՝   «ԱԺ ներկայացրած նախագիծը բավարար հիմք չէ ոչ միայն Հրայր Թովմասյանին պաշտոնանկ անելու, այլև նույնիսկ կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար» (սահմանադրագետ Արամ Վարդևանյան

Ճգնաժամ է, երբ իմքայլականները փորձում են  հավաստիացնել, իբր  ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելուն ուղղված նախագծի հիմքում քաղաքական ենթատեքստ չկա այն դեպքում, երբ երեխային էլ տեսանելի է, որ իրենց ամեն քայլի ու  շնչի նման  սա ևս ամբողջովին քաղաքականացված  հարց է։

Ճգնաժամ է, երբ խորհրդարանում չկա ընդդիմություն, որը կասի՝ Սահմանադրությամբ պաշտպանված մարդուն պաշտոնանկ անելու համար մեկի քավոր լինելն անլուրջ ու ծիծաղելի հիմնավորում է։ Հատկապես այն դեպքում, երբ ազգակցական ու խնամիական  կապերն են պաշտոնների բաշխման առաջնահերթ պայմանը «թավշյա» Հայաստանում։ «Ականջ ծամող» աղջկա առիթով  էլ  բացահայտվեց, որ անհայտ իմքայլականներից  շատերը  տերպետրոսյանական կադրերի  ժառանգներն են։

Եվ վերջապես,  մեծագույն ճգնաժամն այն  է, երբ երկրիդ գործադիր ու օրենսդիր մարմիններում գերակշռում են օտար երկրների ոչ պետական Հ/Կ-ների գրանտակերները․․․

Թե չէ ճգնաժամի օջախ են ներկայցնում Հայաստանում անառիկ մնացած և բնականոն գործող  միակ իրավական կառույցը։ Դիմացե՛ք ՍԴ հարգարժան դատավորներ, դիմացեք մինչև օգնությունը կհասնի․․․ այսինքն՝ մարդկանց սթափ դատողությունը կվերականգվի  ու կհասկանան, որ անձերի խնդիր չէ այս ամենը,  այլ դիմակայություն՝ մեր պետությունը չկորցնելու համար։ 

Կհիշեն ի վերջո մարդիկ, որ մի անգամ տեսել ենք «մեր դեմ խաղ չկա» կարգախոսով երկիր ղեկավարելու պտուղները։  Տեսել ենք, որ հետագայում այդ սկզբունքով իշխողներին պատասխանատվության չենթարկելու դեպքում՝ տարիների ընթացքում նրանց խորը մետաստազներն են փորձանք դառնում։  Տեսել ենք, որ այսօրվա նման,  90-ականների  իշխանական կուսակցությունը ևս իրեն  պետության հետ նույնացնելով՝ անպատիժ սրիկայություններ էր անում։ Տեսել ենք նաև, որ ավարտը  լավագույն դեպքում հրաժարականն է լինում։

Հ․Գ․Քաղաքական պամֆլետի հիանալի սյուժե է, թե ինչպես է Սահմանադրության դեմ բազմակի մեղանչած, Սահմանադրական դատարանը լուծարելու համար օրենք ու իրավունք խախտած մեկը Սահմանադրության պահանջները  ոտնահարելով՝  Սահմանադրական կարգի տապալման մեղադրանքով ապօրինի կալանքի տակ պահում երկրի էքս-նախագահին ․․․ Զավեշտ է իսկական։

 Լիա Իվանյան, հրապարակախոս



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am
14:55
Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի։ Այն կոչվում է «Նոր ուժ»։ Լուրը «Ազատության»...
Աղբյուր` Panorama.am
14:48
Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ոսկեպարցիներն ասում են՝ ՔՊ-ականները, ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.  «Ոսկեպար և Բաղանիս կատարածս այցիս ու...
Աղբյուր` Panorama.am
14:39
ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
«Այս պահին մենք ԵԱՏՄ անդամ ենք, կատարում ենք մեր պարտավորությունները, վճարում ենք ընդհանուր մաքսատուրքերն ու ստանում մեր բաժինը, ընդ...
Աղբյուր` Panorama.am
14:26
Բաքուն ռազմական է հռչակում Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը
Հուշահամալիրը հավերժացնելու էր ազգային պայքարի բոլոր զոհերի հիշատակը: Սակայն շինարարական աշխատանքներն անավարտ են մնացել 44-օրյա պատերազմի հետևանքով:
Աղբյուր` Panorama.am
14:10
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում
Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մարտի 29-ից փորձնական տարբերակով երթևեկության կազմակերպման փոփոխություն...
Աղբյուր` Panorama.am
13:50
Ստեփան Դանիելյան. Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը համարում է, որ Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի, չնայած կա նման տարածված կարծիք։ Կարծիքներից մեկն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}