«Ձեր համայնքին մաղթում եմ երջանիկ և բեղմնավոր տարի մեր երկրում». ՄԻՊ-ը՝ հրեական համայնքին
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորել է Հայաստանում հրեական համայնքի ներկայացուցիչներին՝ նոր տարվա՝ Ռոշ Հաշանայի կապակցությամբ։
ՄԻՊ աշխատակազմից հայտնում են, որ շնորհավորանքի մեջ, մասնավորապես, նշվել է.«Ընդունեք իմ ջերմագին շնորհավորանքները հրեական նոր տարվա՝ Ռոշ Հաշանայի կապակցությամբ։
Ցանկանում եմ, որ նոր տարին հրեա ժողովրդի համար լինի երջանկության, բարօրության, ձեռքբերումների և խաղաղության տարի:
Ձեր համայնքին մաղթում եմ երջանիկ և բեղմնավոր տարի մեր երկրում, որը երաշխավորում է ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը:
Որպես ՀՀ մարդու իրավունքների պաշտպան մշտապես պատրաստ եմ հասնել հրեական համայնքի ցանկացած ներկայացուցչի իրավունքների լիարժեք ապահովմանը՝ իբրև մեր երկրում հանրային կյանքին մասնակցություն ունեցող լիարժեք քաղաքացիներ:
Թող պահպանվի հայ և հրեա ժողովուրդների ամուր ու դարավոր կապը»: