Քաղաքական 10:18 01/10/2019 Աշխարհում

Նախագահ Թրամփի դեմ սկսվեց իմպիչմենտի գործընթաց

Քաղաքական իրավիճակը  Վաշինգտոնում լարվեց, երբ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հայտարարեց նախագահ Թրամփի դեմ իմպիչմենտի գործընթաց սկսելու մասին՝ կապված նրա և Ուկրաինայի նախագահ Զելեսկու միջև հանրությանը հայտնի հեռախոսազրույցի  հետ:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև հուլիսին կայացած հեռախոսային զրույցը, ուր Թրամփը խնդրել էր ուկրաինացի իր գործընկեոջը հետաքննել իր հիմնական մրցակից Ջո Բայդենի որդի Հանթերի գործունեությունը Ուկրաինայում, լուրջ քաղաքական հետևանքներ ունեցավ: Ըստ դեմոկրատների՝ այս խնդրանքը կապված է Ուկրաինային ամերիկյան ռազմական օգնության տրամադրման հետ: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։

Թրամփն իր հերթին հերքում է այդ պնդումը՝ ընդգծելով, որ ամերիկյան օգնության և նրա խնդրանքի միջև չկա որևէ կապ: Նա հետաքննության կոչերը որակել է վհուկների որս:

Սպիտակ տունը հրապարակել է զրույցի սղագրությունը, որը ապացուցում է, որ Թրամփը հիշատակել է Բայդենի և նրա որդու անունները զրույցի ընթացքում: Թրամփն իր հերթին մատնանշում է նախագահ Զելենսկու պնդմումը, որ որևէ ճնշում չի եղել:

Իր հերթին Ուկրաինայի նախագահ Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինան անկախ երկիր է և պատրաստ է հետաքննել յուրաքանչյուր անօրինականություն, սակայն չի գործում որևէ այլ երկրի հրամանով: Նա հայտարարել է, որ Կիևը չի պատրաստվում հրապարակել Թրամփի հետ խոսակցության իր տարբերակը:

Հայտնի է նաև, որ այս գործում շոշափվում է Թրամփի անձնական փաստաբան Ռուդի Ջուլիանիի անունը, ով մի քանի անգամ հանդիպել է ուկրաինացի պաշտոնյաների հետ: Օրերս նախատեսված էր նրա այցը Հայաստան ԵԱՏՄ գագաթաժողովի շրջանակում, սակայն Ջուլիանին վերջին պահին չեղարկել է իր այցը Երևան՝ պատճառաբանելով Պուտինի ներկայությունը: Ըստ լրատվամիջոցների, այցի չեղարկման հիմնական պատճառը իմպիչմենտի հարցի շուրջ ստեղծված կացությունն է: Ջուլիանին կասկածի տակ է առնում Հետախուզական հանձնաժողովի դեմոկրատ նախագահի՝ իրեն հարցաքննելու դրդապատճառները, սակայն նշել է, որ կհետևի նախագահի կարգադրությանը:

Ջուլիանին ընդգել է, որ վկայություն կտա, եթե նախագահ Թրամփը ցանկանա, որ ինքը խոսի: Բացի այդ, նա քննադատության ենթարկեց կոնգրեսական Շիֆին՝ նրա նախագահությունը հանձնաժողովում որակելով կողմնակալ:

Իր հերթին կոնգրեսական Շիֆը կիրակի օրը հայտարարեց, որ Կոնգրեսը մտադրված է ստանալ նաև նախագահ Պուտինի ու այլ առաջնորդների հետ Թրամփի հեռախոսազրույցների սղագրությունները, քանզի, ըստ դեմոկրատ կոնգրեսականի, Թրամփը կարող է վտանգի ենթարկած լինի ազգային անվտանգությունը: Մոսկվան արձագանքել է այս հայտարարությանը Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի միջոցով, ով հայտարարել է, որ Թրամփ-Պուտին հեռախոսազրույցի հրապարակման համար Վաշինգտոնը պետք է ստանա Մոսկվայի համաձայնությունը, քանի որ առաջնորդների զրույցների հրապարակումը սովորական երևույթ չէ դիվանագիտության մեջ: Խոսնակը նշել է, որ Մոսկվան պատրաստ է քննարկել այս հարցը Վաշինգտոնի հետ:

Հիշեցնենք, որ իմպիչմենտի այս գործընթացի նախաձեռնումը չորրորդն է ԱՄՆ պատմության մեջ: Հաշվի առնելով Սենատում հանրապետականների մեծամասնությունը՝ դժվար է պատկերացնել, որ այն կիրականացվի, սակայն այս գործընթացը կարող է ազդել 2020 թվականի նախագահական ընտրությունների արդյունքների վրա:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:50
Սթիվեն Սփիլբերգը հրաժարվել է նկարահանել «Ինդիանա Ջոնս 5»-ը
Սթիվեն Սփիլբերգը հեռացել է «Ինդինա Ջոնս 5» ֆիլմի ռեժիսորի պաշտոնից: Բոլոր նախորդ մասերը հենց նա էր...
Աղբյուր` Panorama.am
20:42
Անիմացիոն տեսաժապավենով ներկայացվել է մարզաձևերը պատկերող մանրակերտը
Տոկիոյի օլիմպիական խաղերի կազմկոմիտեն անիմացիոն տեսաժապավենով ներկայացրել է  ծրագրում ընդգրկված մարզաձևերը  պատկերող մանրակերտը:...
Աղբյուր` Panorama.am
20:39
Աշխատանքային քննարկում՝ ՁԻԱՀ-ի կենտրոնի և «Նորք» հիվանդանոցի միավորման գործընթացի թեմայով
ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Ելնելով ՀՀ Ազգային ժողովի...
Աղբյուր` Panorama.am
20:36
Վանում կորոնավիրուսի պատճառով 150 տոկոսով բարձրացրել են շնչադիմակների գները
Թուրքիայի հարավ-արևելյան Վան նահանգում կորոնավիրուսից  պաշտպանվելու նպատակով շնչադիմակների պահանջարկի հետ մեկտեղ 150 տոկոսով բարձրացրել է...
Աղբյուր` Panorama.am
20:30
Էդուարդ Մարտիրոսյանը պարգևատրել է սահմանախախտ հայտնաբերող քաղաքացուն
Փետրվարի 27-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանն արժեքավոր...
Աղբյուր` Panorama.am
20:24
Մաքսային ծառայության աշխատանքների փոփոխություն՝ Իրանի հետ ցամաքային հաղորդակցության երկշաբաթյա սահմանափակման ընթացքում
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Իրանի Իսլամական Հանրապետության հետ ցամաքային և օդային հաղորդակցությունը երկշաբաթյա ժամկետով...
Աղբյուր` Panorama.am
20:18
Պաշտոնատար անձանց գործողություններում առկա են եղել լիազորությունները չարաշահելու առերևույթ հանգամանքներ
ՀՀ ոստիկանության կրթահամալիրի կարիքների համար 2013-2017 թվականներին բնակարանների ձեռքբերման և բաշխման գործընթացների օրինականության ստուգման...
Աղբյուր` Panorama.am
20:11
Տարեցների և երեխաների խնամքի շուրջօրյա հաստատություններում երկու շաբաթով կարանտին է հայտարարվել
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող տարեցների և երեխաների խնամքի շուրջօրյա հաստատություններում կարանտին է...
Աղբյուր` Panorama.am
20:06
Չորս մարդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունն ավարտվել է
Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում իրականացված լայնածավալ քննչական և այլ դատավարական...
Աղբյուր` Panorama.am
20:00
Ռուսաստանը վաղվանից կսահմանափակի Իրանի հետ օդային կապը ՝ կորոնավիրուսի պատճառով
Ռուսաստանը կդադարեցնի թռիչքները դեպի Իրան փետրվարի 28-ից ՝ կորոնավիրուսի տարածման և մահվան դեպքերի աճով պայմանավորված, հայտնում են ՌԴ տրանսպորտի...
Աղբյուր` Panorama.am
19:52
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի փորձը կներկայացվի այլ երկրներում
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Ժողովրդավարությունների համայնքի գլխավոր քարտուղար Թոմաս Գարեթի գլխավորած...
Աղբյուր` Panorama.am
19:46
Մակեդոնիայի երիտասարդական հավաքականի նախկին պաշտպանը՝ Ալաշկերտի ֆուտբոլիստ
«Ալաշկերտը» պայմանագիր է ստորագրել մակեդոնացի կենտրոնական պաշտպան Ռիստո Միտրևսկու հետ: Այդ մասին հայտնում է ակումբի պաշտոնական...
Աղբյուր` Panorama.am
19:43
Մշակվում է ՀՀ ճանապարհների վթարավտանգ կետերի բարելավման նախագծեր
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ում Եվրոպական...
Աղբյուր` Panorama.am
19:40
Հայաստանի երկու դեմքը
Հայաստանի մի դեմքը Սահմանադրական Դատարանի դատավորներն են, որ չդավաճանելով մարդու արժանապատվությանը և դատավորի երդմանը՝ վաղ կենսաթոշակի անցնելու...
Աղբյուր` Panorama.am
19:32
Հայտնի են Հայաստանի սպորտային մարմնամարզության առաջնության չեմպիոնները
Երևանում ավարտվել է Հայաստանի սպորտային մարմնամարզության առաջնությունը: Այսօր տեղի են ունեցել առանձին գործիքների եզրափակիչները:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:25
ԲԴԽ-ն Արայիկ Մելքումյանի պահանջները բավարարել է մասնակի
Բարձրագույն դատական խորհուրդն այսօր, հրապարակել է Արայիկ Մելքումյանի դիմումի հիման վրա՝ Բարձրագույն դատական խորհրդի կողմից 14.02.2019 թվականին...
Աղբյուր` Panorama.am
19:14
Իրականացվել է 95 հետազոտություն՝ բացասական արդյունքով
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` փետրվարի 26-ի դրությամբ գլոբալ մակարդակով արձանագրվել է նոր կորոնավիրոսային վարակի...
Աղբյուր` Panorama.am
19:10
Փաստաբան. ՍԴ յոթ դատավորները պատմության մեջ կմնան որպես դատավորի կոչումը փողի հետ չփոխած մարդիկ
«Ժամանակը գալու է, և նրանց անկոտրուն կեցվածքը գնահատելու են նաև այսօր ՍԴ-ն պաշարողները...»
Աղբյուր` Panorama.am
19:02
Իրանի փոխնախագահի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել
Իրանի նախագահի՝ կանանց ու ընտանիքի հարցերով տեղակալ Մասում Էբտեկարի մոտ ախտորոշվել է նոր տիպի կորոնավիրուս։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
18:57
Դավիթ Տոնոյանն ու Իրակլի Ղարիբաշվիլին քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր
Փետրվարի 27-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությունը: ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
18:50
Հայ խաղաղապահները նախապատրաստվում են բազմազգ զորավարժությանը
ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի զինծառայողները Գերմանիայի Հոհենֆելս քաղաքում տեղակայված ԱՄՆ ռազմակայանում մասնակցել են «Կոսովոյի ուժեր»...
Աղբյուր` Panorama.am
18:43
Վարչապետն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարարին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիին: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:38
Ռուբեն Բաբայան. Այս ծաղկեփունջը բեմում տեսնելը պետք է լինի պարտադիր
«Ժամացույցի զարկերը». վեց թատրոնից հրաշալի դերասաններ են հավաքվել մեկ ներկայացման մեջ
Աղբյուր` Panorama.am
18:24
Ռոբերտ Խաչատրյանն արձագանքում է Ջուլֆալակյանին
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Խաչատրյանը մեկնաբանել է հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի...
Աղբյուր` Panorama.am
18:16
Փաստաբանը հարցեր ունի՝ ուղղված Թորոսյանին
Փաստաբան Մարինե Թովմասյանը կորոնավիրուսի վերաբերյալ մի քանի հարցեր է հասցեագրել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին։ Հարցերի մի մասն...
Աղբյուր` Panorama.am
18:10
Իսրայելում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը
Իսրայելի առողջապահության նախարար Մոշե Բար Սիման-Թովը հաստատել է՝ երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակի առաջին դեպքը։...
Աղբյուր` Panorama.am
18:04
Դպրոցներում ճանապարհային երթևեկության կանոնների ուսուցում կլինի. Չիլինգարյան
«Դպրոցներում ճանապարհային երթևեկության կանոնների ուսուցում կլինի»,- այս մասին այսօր «Ճանապարհային երթևեկության արդի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց դատարանի դիմաց հավաքված իր աջակիցներին
16:42 25/02/2020

Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց դատարանի դիմաց հավաքված իր աջակիցներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}